Երբեմն սուրբ և անմահ պատարագի ժամանակ ամենաահավոր րոպեին, երբ կատարվում է սուրբ Խորհուրդը, պիղծ հայհոյական մտքեր են առաջանում Աստծու և պատարագվող սուրբ Զոհի հասցեին: Այստեղից պարզ երևում է, որ այս պիղծ, անըմբռնելի և անարտաբերելի հայհոյական մտքերը մեր անձը չէ, որ ասում է, այլ աստվածատյաց դևը, որ երկնքից ցած նետվեց, որովհետև այնտեղ էլ համարձակվեց պիղծ խոսքեր բարբառել:
Իսկ եթե իմն են այս անամոթ և անտրամաբանական բարբաջանքները, ուրեմն ինչպե՞ս եմ ես երկնային նվերն ընդունելով սիրով և գոհունակությամբ, խոնարհվում Տիրոջ առջև: Մի՞թե հնարավոր է միաժամանակ և օրհնաբանել և չարախոսել:
Հովհաննես Սանդուղք