Չորեքշաբթի, 4 Հոկտեմբերի, 2023
Matyan.am

Այսպէս է ասում Տէրը.
«Քո գործերը յանձնի՛ր Տիրոջ ձեռքը, եւ քո մտադրութիւնները պիտի կատարուեն:
Ինչպիսի մեծութեան էլ հասնես, դու քեզ խոնա՛րհ պահիր եւ դու շնորհ կգտնես
Տիրոջ առջեւ» (Առակներ 16:3)

  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց
No Result
View All Result
  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց
No Result
View All Result
Matyan.am
No Result
View All Result
Մատյան Աստվածաբանություն

Աստծո արդարության և բարության դիմաց

24 Հոկտեմբերի, 2022
Աստվածաբանություն
Աստծո արդարության և բարության դիմաց
0
Կիսումներ
27
Դիտումներ
Share on FacebookShare on Twitter

Աչքը սևեռվում է Աստծո արդարության վրա, և հանդիպում է Նրա բարությանը։ Միտքը հայում է Նրա ողորմությանը, և իրեն ընդառաջ է գալիս Նրա խիստ գավազանը։ Մխիթարիչ է հնչում ներման կանչը, ահարկու՝ վրիժառության աղաղակը։ Միտքն, ուստի, թափառում է այս ու այն կողմ, ապշած ու մոլորված, Աստծո բարության ու Նրա արդարության միջև։ Ով քննում է, շփոթված է մնում փաստերի ու հանդիմանությունների միջև։ Տեսնում է, որ չարերն հզոր են, իսկ բարիները հարվածվում են։ Աստծուց կամեցված մաքրագործումը փորձության է ենթարկում հավատարիմներին, Իր գավազանը պատժում է ոճիրները։ Արդարությունն ու բարությունը սերտորեն միահյուսված են, բայց խառնված չեն. միացած են, բայց ո՛չ շփոթված։ Միմիայն իր անբավարարության պատճառով է, որ միտքը չի կարողանում անդրադառնալ, որովհետև չի կարողանում հասկանալ։ Տեսնում է ծերունիների մահը, և տեսնում է նաև պատանիների մեկնումը կյանքից։ Մի կողմից տեսնում է արդարությունը, մյուս կողմից՝ ճիշտ հակառակը. իրոք, արդարներից մեկը տառապում է, մյուսը՝ խնայվում։ Տեսնում է բարիներից մեկին նեղություններով շրջապատված, իսկ մյուսին՝ խաղաղության մեջ։ Դա հակասական է թվում։ Իսկ եթե քննում է նաև ամբարիշտներին. մեկը բռնվում է առաջին իսկ մարդասպանությունը գործելիս, մի ուրիշը՝ բազմաթիվ մարդիկ է սպանում և մնում է ազատ։

Ինչպես թուլակազմ նավակները կոհակների մեջ հայտնվելով ընկղմվում են, նմանապես տկար հոգիներն են տառապում բարու և արդարության միջև ուժգնացող փոթորիկի մեջ։ Այս հարցում չի տիրում պարզորոշությունը, ուստի հոգու խեղճությունը շփոթեցնում է նրանց։ Չնայած, սակայն, որ ամեն բան չի հասկացվում, հասկացվում է այնքան, որքան որ պատշաճ է։ Մեր համար բավական է իմանալ, որ բոլորի դատավորը չի կարող անարդարությամբ գործել։ Մեր համար բավական է իմանալ, որ ոչ մի առարկություն չենք կարող առաջ քաշել Նրա դեմ. անկասկած հանդգնություն կլիներ, եթե կավե ամանը ցանկանար դասեր տալ կավագործին։ Ի՞նչ իրավունքով մարդը կարող է կշտամբել Նրան, ով տալիս է քննադատական բոլոր կարողությունները։ Ինչպե՞ս կարող է մարդը դատաստան կայացնել առանց Նրա, ով իրեն դարձրել է բանական էակ։ Ինչպե՞ս կարող է դատել իմաստությունը Նրա, ով գիտի ամեն բան։

Սբ. Եփրեմ Ասորու (306-373), « Հավատքի մասին » աշխատությունից

Աղբյուր՝https://mashtoz.org/

Tags: Աստվածաբանություն
Նախորդ

Սուրբ Անաստաս քահանայի, Վարոսի, Թեոդորիտի և նրա հետ նահատակված որդիների հիշատակության օր

Հաջորդ

Օրվա ընթերցումներ Սուրբ Գրքից« Ամբողջ սրտով յոյսդ դի՛ր Աստծոյ վրայ եւ մի՛ հպարտացիր քո իմաստութեամբ»: 

Հաջորդ
Օրվա ընթերցումներ Սուրբ Գրքից«Պիտի սիրես քո ընկերոջը, ինչպէս քո անձը»: 

Օրվա ընթերցումներ Սուրբ Գրքից« Ամբողջ սրտով յոյսդ դի՛ր Աստծոյ վրայ եւ մի՛ հպարտացիր քո իմաստութեամբ»: 

Matyan.am

© 2021 Մատյան.հայ
by Vavati Group.

Կայքի նավիգացիա

  • Մեր մասին
  • Հետադարձ կապ

Հետևեք մեզ

No Result
View All Result
  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց

© 2021 Մատյան.հայ
by Vavati Group.