Պահք են պահում, աղոթում են, հառաչում են, չոր գետնի վրա են պառկում և ժուժկալում, բայց ի՞նչ օգուտ ունեն այս ամենից, երբ աղքատներին մի դահեկան իսկ չեն տալիս: Եթե ողորմած չենք, մնացածը ոչ մի օգուտ չունի, որովհետև մնացյալը առաքինության ճրագներն են, իսկ սա յուղն է՝ ճրագների լուսավորության պատճառը: Եթե մեկը յուղ չունի, ի՞նչ օգուտ պիտ գտնի ճրագներից. հիմար կույսերն էլ, որոնք շատ բաներով կատարյալ էին, բայց որովհետև տմարդի էին և ողորմության յուղ չվերցրեցին իրենց հետ, խավարի մեջ բնակվեցին, հարսանիքի առագաստին արժանի չեղան և կորստյան դատապարտվեցին:
Սարգիս Շնորհալի