Արդարև, առաքինությունների մեջ չկա ուրիշ մեկը, որ մարդուն Աստծո նմանությամբ վեր բարձրացնի, ինչպես ողորմածությունը. և բոլոր առաքինությունների կատարումը Աստծուն նմանվելն է, ինչպես Տերն էլ ասաց. «Նմանվեցեք ձեր Հորը, որ երկնքում է. Նա Իր արևը ծագեցնում է թե՛ չարերի և թե բարիների վրա, և անձրև է բերում թե՛ արդարների վրա և թե՛ մեղավորների վրա» (Մատթ. 5:45): Տեսար, թե ողորմության շահը քեզ ում կարող է նմանեցնել և ում մոտ բնակեցնել: Սրանով կբացվեն երկնքի դռները և կմտնենք լույսի առագաստը, կպայծառանան մեր լապտերները և ուրախությամբ Փեսային կդիմավորենք. կջնջվի մեր մեղքերը և կծածկվի մեր անօրենությունները: Սրանով ավելի վեր կհրավիրի թագավորը և գովասանքի կարժանացնի:
Սարգիս Շնորհալի