Մեզնից հազար ու հազար տարի առաջ ծտերն ապրում էին միայն Մասիսի լանջերին: Բայց ահա Հայքի ծայրակալ մասերում երևացին բազմաբազում միջատներ , որոնք խժռում և ու ոչնչացնում էին արտներն ու այգիները, բոլո բույսերն ու բանջարեղենը: Թվում էր , թե ուր որ է միջատները պիտի ամայացնեն ամբողջ երկիրը:
Հենց այդ ժամանակ մարդիկ Մասիսի լանջերից բազմաթիվ ծտեր բռնեցին , լցրին կոշովների մեջ և տարան ոէ բաց թողեցին միջատաշատ գավառներում: Մի մեծ կռիվ սկսվեց միջատների ու ծտերի միջև: Ծտերը հաղթեցին ու դարձան մարդու հավիտենական բարեկամները: Մարդը հացի փշրանքները ծտերին է տալիս ՝ վարձահատույց լինելով այն բանի համար , որ ծտերը խժռող միջատներից փրկել են բոլոր հացահատիկները:
Հայոց աշխարհի ամեն մի գյուղում սեղանից վեր կենալիս շեն չեն անում , այսինքն՝ սուփրեն չեն հավաքում , եթե ծտերի համար հացի կտորտանք ու փշրանք չի լինում սուփրի մեջ:
Հայկ Խաչատրյանի « Հացապատում » գրքից. 1984 թ. Երևան — «Հայաստան» Հրատարակչություն