Սարսափելի, ճշմարտապես սարսափելի բան է արծաթսիրությունը: Այն փակում է թե աչքերը, և թե ականջները, դարձնում է գազաններից ավելի կատաղի, թույլ չի տալիս մտածել ոչ խղճի մասին, ոչ ընկերության, ոչ հարաբերվելու մասին, ոչ էլ սեփական հոգու փրկության մասին, սա հանկարծ ետ է դարձնում այս ամենից, և իրենով գերվածներին դարձնում ստրուկներ, ինչպես ոմն դաժան բռնավոր: Եվ ի՞նչն է ավելի վատ, որ այս դառը ստրկության մեջ, սա ստիպում է որպեսզի էլ ավելի իրենով տարվեն, և ինչքան ավելի է տարածվում, ավելի հաճելի է թվում արծաթասերին: Եվ հիմնականում այս բանից է, որ այս հիվանդությունը դառնում է անբուժելի, և սրանից է, որ այս գազանը չի սանձահարվում:
Սուրբ Հովհան Ոսկեբերան