Կիրակի, 24 Սեպտեմբերի, 2023
Matyan.am

Այսպէս է ասում Տէրը.
«Քո գործերը յանձնի՛ր Տիրոջ ձեռքը, եւ քո մտադրութիւնները պիտի կատարուեն:
Ինչպիսի մեծութեան էլ հասնես, դու քեզ խոնա՛րհ պահիր եւ դու շնորհ կգտնես
Տիրոջ առջեւ» (Առակներ 16:3)

  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց
No Result
View All Result
  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց
No Result
View All Result
Matyan.am
No Result
View All Result
Մատյան Աստվածաբանություն

Աստծու խոսքի վկայությունն իր իսկ մասին

6 Նոյեմբերի, 2022
Աստվածաբանություն
Աստծու խոսքի վկայությունն իր իսկ մասին
0
Կիսումներ
37
Դիտումներ
Share on FacebookShare on Twitter

Սրբաց­րո՛ւ ն­րանց Քո ճշմար­տությամբ, ո­րով­հետև Քո խոս­քը ճշմար­տություն է (Հովհ. ԺԷ 17):

Պո­ղոս ա­ռաք­յալն ա­սում է, որ ամ­բողջ Սուրբ Գիրքն Աստ­ծու շնչով է գրված, և ա­վե­լաց­նում է. «Օգ­տա­կար է ու­սուց­ման, հան­դի­մա­նության, ուղ­ղե­լու և ար­դա­րության մեջ խրա­տե­լու համար, որ­պես­զի կա­տար­յալ լի­նի Աստ­ծու մար­դը և պատ­րաստ` բո­լոր բա­րի գոր­ծե­րի հա­մար» (Բ ­Տիմ. Գ 16-17): Սա­կայն ինչ­պե՞ս է այդ ի­րա­կա­նա­նում: Դա ի­րա­կա­նա­նում է Աստ­ծու` այդ նույն «ազ­դու և ա­վե­լի հա­տու» (Եբր. Դ 12) խոս­քի մի­ջո­ցով, երբ մար­դը հա­վա­տով ըն­դու­նում է այն իր սրտում:

Աստ­վա­ծաշն­չում Աստ­ծու խոսքն ան­վան­վում է «սու­սեր», «մուրճ», «հուր», «ճրագ», «սերմ» և «կյան­քի խոսք»:

Աստ­ծու խոս­քը «Հո­գու սու­սերն» է (Ե­փես. Զ 17), որ «կտրում անց­նում է մինչև ո­գու և հո­գու, հո­դե­րի և ող­նա­ծու­ծի բա­ժան­ման սահ­մա­նը. նա քննում է սրտի մտա­ծում­ներն ու խորհուրդները» (Եբր. Դ 12):

Աստ­ծու խոս­քը «մուրճ» է, որ ջար­դում է մեր քա­րե­ղեն սրտե­րը (Ե­րեմ. ԻԳ 29):

Աստ­ծու խոս­քը «հուր» է, որ այ­րում է մեր մեղ­սա­լից ան­մաք­րությու­նը և ջեր­մաց­նում մեր` բնությամբ «երկն­քի ար­քա­յության խոր­հուրդ­նե­րի» նկատ­մամբ ան­տար­բեր սրտե­րը (Մատթ. ԺԳ 11-15): Սրտի մեջ հա­վա­տով ըն­դուն­ված Աստ­ծու խոս­քը մաք­րա­գոր­ծում, սրբա­գոր­ծում է այն (Հովհ. ԺԵ 3, ԺԷ 6):

Աստ­ծու խոս­քը «իբրև ճրագ է, որ լույս է տա­լիս մութ տե­ղում» (Բ ­Պետ. Ա 19) և իր լույ­սով փա­րա­տում մեր տգի­տության, կրքե­րի ու մո­լո­րություն­նե­րի խա­վա­րը:

Աստ­ծու խոս­քը «սերմ է» (Ղուկ. Ը 11-15): Ինչ­պես մշակ­ված հողն է սեր­ման­վում ու պտղա­բե­րում, այդ­պես էլ Աստ­ծու խոս­քով փշրված, խո­նարհ­ված ու փխրեց­ված սիրտն է ա­ճեց­նում Նրա խոս­քի սեր­մե­րը և «պտուղ տա­լիս. մե­կի դի­մաց` ե­րե­սուն, մե­կի դի­մաց` վաթ­սուն, և մե­կի դի­մաց` հար­յուր» (Մարկ. Դ 20):

Եվ վեր­ջա­պես` Աստ­ծու խոս­քը «կյան­քի խոսք» է (Փի­լիպ. Բ 16), խոսք, որ շնոր­հում է կյանք` հա­վի­տե­նա­կան կյանք։

Սերմ

Ինչ­պես որ հողն է ա­ճեց­նում այն, ինչ սեր­ման­վում է իր մեջ, այդ­պես էլ հո­ղե­ղեն մար­դու բնությունն է պտղա­բե­րում այն, ինչ սեր­ման­վում է իր մեջ` մեղ­քի փուշ կամ ա­ռա­քի­նության ծա­ղիկ: Հետևա­բար, Աստ­ծու պատ­վի­րան­նե­րի լույ­սը թող լույս տա մեր եղ­բայ­րության հո­գում, ու ա­մեն տե­սա­կի բա­րի ծա­ղիկ­ներ ա­ճեն նրա մեջ (Հով­հան­նես Երզն­կա­ցի):

Մեր նյու­թա­կան մար­մի­նը հող է, միտ­քը` մշակ և հո­ղա­գործ, սեր­մը` Աստ­ծու օ­րենք` թե՛ բնա­կա­նը*, թե՛ գրա­վո­րը, թե՛ Ա­վե­տա­րա­նը: Ինչ­պես մշա­կը, որ շտե­մա­րա­նից վերց­նե­լով սեր­մը` բերում և ցա­նում է, այն­պես էլ մեր միտ­քը, Սուրբ Գրքի շտե­մա­րա­նից վերց­նե­լով Աստ­ծու օ­րենք­նե­րի սեր­մը, հա­վա­տի ի­մաս­տությամբ, իբրև ջրով, ո­ռո­գում է այն` միշտ մտքում հի­շե­լով այս աշ­խար­հից մահ­վամբ դուրս գա­լու մա­սին, «խոր­հե­լով վե­րին բա­նե­րի մա­սին, ուր Քրիս­տոս նստած է Աստ­ծու աջ կող­մում» (հմմտ. Կող. Գ 2): Այն նման է ջրի և զվար­թա­րար ցո­ղի: Իսկ հավատի դա­վա­նությու­նը սրտով ու լեզ­վով խոս­տո­վա­նե­լը նման է արևի, ո­րը ծա­գում է և սնու­ցում հոգևոր բույ­սե­րը: Ա­պա մեր հո­ղը պտղա­բեր է դարձ­նում բույ­սե­րի ար­մա­տը, որ հաստատված է հո­գում, և մարմ­նի զգա­յա­րան­նե­րում ծաղ­կեց­նում է զա­նա­զան ա­նու­շա­հոտ ա­ռա­քի­նություն­ներ` այս­տեղ պտղա­բե­րե­լով գոր­ծով, իսկ հան­դերձ­յալ կյան­քում` արդ­յուն­քով և ըստ գոր­ծե­րի հա­տուց­մամբ (ս. Գրի­գոր Տաթևա­ցի):

«Աստ­ծու խոս­քը սերմ է,- գրում է մի հե­ղի­նակ,- ար­տը, ուր ցո­րեն չի ցան­վել, ա­ճեց­նում է մար­դու սննդի հա­մար ան­պի­տան ո­րոմ, ո­րը հյու­թեղ ու գե­ղե­ցիկ է, քա­նի դեռ մա­տաղ է, և այլանդակ, երբ չո­րա­նում է: Այդ­պի­սին է նաև այն մար­դու սիր­տը, ո­րի մեջ ցան­ված չէ Աստ­ծու խոս­քը. այն մեղ­քով ա­պա­կան­ված իր բնությամբ ոչ մի բա­րի, աստ­վա­ծա­հա­ճո բան ա­ճեց­նել չի կա­րող:

Մեր բնա­տուր հատ­կություն­նե­րը կա­րող են գրա­վիչ լի­նել, քա­նի դեռ լե­ցուն են պա­տա­նե­կան ե­ռան­դով, խան­դա­վա­ռությամբ, ե­րի­տա­սար­դության պոե­զիա­յով: Ծե­րա­նա­լիս (մի քա­նի երջանիկ բա­ցա­ռություն­նե­րով) մար­դու մեջ գե­րիշ­խում է բո­լո­րիս այն­քան հայտ­նի չոր, վա­նող ե­սա­սի­րությու­նը: Սա­կայն երբ մար­դու սիր­տը հա­վա­տով ըն­դու­նում և պա­հում է Աստ­ծու խոս­քի` կեն­դա­նի խոս­քի սեր­մը, մաք­րա­գործ­վում է ան­պի­տան ո­րոմ­նե­րից` կրքե­րից ու բղջա­խո­հությու­նից: Սեր­մը սրբա­գոր­ծում ու կեր­պա­րա­նա­փո­խում է սիր­տը և թթխմո­րի պես, որ խառն­վում է ալ­յու­րին, մնա­լով նրա մեջ, վե­րած­վում է հա­վի­տե­նա­կան կյան­քի սեր­մի, ինչ­պես ինքն է հա­վերժ կեն­դա­նի (Ա Պետ. Ա 23, Ա Հովհ. Բ 17, Մատթ. ԺԳ 33) ու «կյան­քի խոսք» (Փիլիպ․ Բ 16, Գործք Ե 20): Այդ­ժամ նաև ծե­րության մեջ «ե­րի­տա­սար­դությու­նը նո­րոգ­վում է արծ­վի պես» (Սաղմ. ՃԲ 5)»:

Կերակուր

Հա­վա­տի մեջ մա­նուկ մեր հո­գի­նե­րի հա­մար Աստ­ծու խոս­քի կա­թը խմենք Սուրբ Գրքից, ուր պատմ­վում է ա­մեն բա­նի պատ­ճառ Հոր, Նրա­նից ծնված Որ­դու, որ մեզ ծնեց ա­վա­զա­նով և ընծայեց Հո­րը, ինչ­պես նաև Հո­րից բխող Սուրբ Հո­գու` Մխի­թա­րի­չի և Հոր և Որ­դու Փա­ռակ­ցի մա­սին: Սուրբ Գրքի ըն­թեր­ցու­մը հա­մա­րենք մեր ա­մե­նօր­յա զբաղ­մունքն ու հոգ­սը, հանգիստն ու փառ­քը, կե­րա­կու­րը և ու­րա­խության գի­նին: Ինչ­պես որ ջու­րը պտղա­վետ ու տերևա­շատ է դարձ­նում ծա­ռը, նմա­նա­պես աստ­վա­ծա­յին Գրքե­րի ըն­թեր­ցու­մը ա­ճեց­նում է աստ­վա­ծա­սեր­նե­րի միտքն ու հո­գին և զար­դա­րում ա­ռա­քի­նության պտուղ­նե­րով (Սար­գիս Շնոր­հա­լի):

Շա­տերն ա­սում են, թե ա­մեն ոք գի­տե` ինչ են մեղքն ու ար­դա­րությու­նը, ա­մեն մարդ տեղ­յակ է չա­րից հե­ռա­նա­լու և բա­րիք գոր­ծե­լու մա­սին, բայց Գրքով զբաղ­վե­լը շահ չէ և խա­փա­նում է կարևոր գոր­ծե­րը: Սա ի­րա­կա­նա­ցումն է Ա­մո­սի բե­րա­նով աս­ված Տի­րոջ սպառ­նա­լի­քի. «Ոչ թե հա­ցի սով կամ ջրի ծա­րավ, այլ Տի­րոջ խոս­քը լսե­լու սով պի­տի ու­ղար­կեմ» (Ա­մոս Ը 11): Մարգարեն նկա­տի ու­նի, որ այս սո­վից սմքում և ա­պա­կան­վում են այն հո­գի­նե­րը, ո­րոնք չեն լսում Աստ­ծու պատ­գամ­նե­րը: Քան­զի ինչ­պես մար­մինն է մա­հա­նում ա­ռանց կե­րակ­րի, նույնպես և հո­գին չի կա­րող ապ­րել ա­ռանց Գրքի խրատ­նե­րի: Այս մա­սին է Մով­սե­սի խոս­քը (Բ­ Օ­րենք Ը 3): Նույն բա­նը վկա­յում է նաև Տերն Իր փոր­ձության ժա­մա­նակ. «Միայն հա­ցով չէ, որ կապ­րի մարդ, այլ` Աստ­ծու ա­մեն խոս­քով» (Ղուկ. Դ 3):

Ե­թե Աստ­ծու պատ­վի­րան­նե­րը հա­վի­տե­նա­կան կյանք են, ա­պա ակն­հայտ է, որ դրան­ցից զրկված­նե­րը մե­ռած են հա­վի­տե­նա­կան կյան­քի հա­մար, ինչ­պես որ անհ­րա­ժեշտ կե­րակ­րից զրկված­ներն են մա­հա­նում այս կյան­քում…

Պո­ղոս ա­ռաք­յա­լը նույն բա­նը նկա­տի ու­նի, երբ ա­սում է. «Աստ­ծու շնչով գրված ա­մեն գիրք օգ­տա­կար է ու­սուց­ման, հան­դի­մա­նության, ուղ­ղե­լու և ար­դա­րության մեջ խրա­տե­լու հա­մար, որ­պես­զի կա­տար­յալ լի­նի Աստ­ծու մար­դը և պատ­րաստ` բո­լոր բա­րի գոր­ծե­րի հա­մար» (Բ ­Տիմ. Գ 16-17), այ­նինչ նրանք պնդում են, թե Գրքե­րը պետք չեն:

Արդ, ի՛նքդ­ ո­րո­շիր, թե ով է ի­րա­վա­ցի` Պո­ղո՞­սը, թե՞ Սուրբ Գիրքն ար­հա­մար­հող վայ­րե­նա­միտ­նե­րը, ո­րոնց Ե­սա­յի մար­գա­րեն վայ է տա­լիս. «Վա՜յ ն­րանց, ո­րոնք ար­հա­մար­հում են, արհամարհելով ար­հա­մար­հում են օ­րենք­նե­րը» (Ե­սա­յի ԻԴ 16)… Բայց հարց­նեմ նրանց. մի՞­թե Աստ­ված զուր հրա­մա­յեց Մով­սե­սին ու մար­գա­րե­նե­րին գրել Սուրբ Գիր­քը, կամ մի՞­թե առաքյալները զուր գրե­ցին Ա­վե­տա­րան­նե­րը, ի­րենց թղթե­րը և Գործք ա­ռա­քե­լո­ցը, իսկ վար­դա­պետ­նե­րը` ի­րենց գրվածք­նե­րը: Աստ­ծու պատ­վի­րա­նի նշա­նա­խեցն (փոք­րիկ տա­ռան­շա­նը) իսկ ա­վե­լի պատ­վա­կան է, քան եր­կինքն ու եր­կի­րը: Այդ իսկ պատ­ճա­ռով Աստ­ված Մով­սե­սի մի­ջո­ցով պատ­վի­րում է. «Այս պատ­գամ­նե­րը, որ այ­սօր հա­ղոր­դում եմ քեզ, կպա­հես մտքիդ ու հո­գուդ մեջ: Դրանք կհա­ղոր­դես քո որ­դի­նե­րին և դրանց մա­սին կխո­սես, երբ տա­նը նստած ես, ճա­նա­պարհ գնա­լիս, պառ­կե­լիս ու վեր կե­նա­լիս: Դրանք, որ­պես նշան, կկա­պես քո ձեռ­քին, որ մնան ան­շարժ քո աչ­քե­րի առջև, դրանք կգրես քո տնե­րի մուտ­քին և դռնե­րի վրա» (Բ­ Օ­րենք Զ 6-9): Սա­տա­նա­յի շուր­թե­րով են խո­սում նրանք, ով­քեր խա­փա­նում են Սուրբ Գիր­քը լսե­լը (Խոս­րով Անձևա­ցի):

Սուրբ Գրքի ըն­թեր­ցու­մը սնում է, խո­կու­մը` կե­րակ­րում և ա­ղոթ­քը զո­րաց­նում է (Օ­գոս­տի­նոս Ե­րա­նե­լի):

«Միայն հա­ցով չի ապ­րի մարդ, այլ` այն ա­մեն խոս­քով, որ դուրս է գա­լիս Աստ­ծու բե­րա­նից» (Մատթ. Դ 4):

Տե­րը չա­սաց, թե` «Ոչ միայն հա­ցով է ապ­րում մար­դը», և լռեց, ո­րով­հետև կան նաև այլ կե­րա­կուր­ներ, ո­րոն­ցով ապ­րում են մար­դիկ. այլ ա­վե­լաց­րեց, թե` «այն ա­մեն խոս­քով, որ դուրս է գա­լիս Աստ­ծու բե­րա­նից»: Քան­զի մար­դը կազմ­ված է հո­գուց և մարմ­նից. ինչ­պես որ մար­մինն է ապ­րում նյու­թա­կան հա­ցով, այն­պես էլ հո­գին` անն­յու­թա­կան խոս­քով, բայց ոչ մարդ­կանց ու­նայն խոս­քով, այլ նրան­ցով, որ Աստ­ծուց են և կյանք են շնոր­հում մարդ­կանց: Ո­րո՞նք են այդ խոս­քե­րը. դրանք Աստ­ծու` միայն Մով­սե­սի և մյուս մար­գա­րե­նե­րի հետ խո­սած­նե­րը չեն կամ Աստ­ծու Բա­նի` այս աշ­խար­հում խո­սած­նե­րը, այլև բո­լոր Գրքե­րը, որ Աստ­ծու պատ­վի­րան­ներն են ու­սու­ցա­նում մարդ­կանց, Աստ­ծու խոս­քերն են և մա­նա­վանդ` Ա­վե­տա­րա­նի ինք­նա­խոս խոս­քե­րը: Դարձ­յալ` այլ մտքեր ևս. ա­սում է` ոչ միայն զգա­լի հա­ցով կապ­րի երևե­լի մար­դը, այլ Ինձ­նով, որ Աստ­ծու խոսքն եմ` միա­ցած սրան, որ ոչ միայն Իմ ան­ձին կա­րող եմ կյանք տալ, այլև բո­լոր մարդ­կանց, ով­քեր հա­վա­տով և սրբությամբ են մո­տե­նում Ինձ (ս. Ներ­սես Շնոր­հա­լի):

Յու­րա­քանչ­յուր մարդ­կա­յին միտք, յու­րա­քանչ­յուր մարդ­կա­յին խոսք ներ­գոր­ծություն է: Եվ ե­թե դա հա­վաս­տի է մարդ­կա­յին մտքի և խոս­քի հա­մար, ա­պա մա­նա­վանդ հա­վաս­տի է Աստ­ծու խոս­քի` Քրիս­տո­սի խոս­քի հա­մար:

Երբ մենք լսում ենք Քրիս­տո­սի ա­վե­տա­րա­նա­կան խոս­քը` ա­նու­շա­բույր, մեղ­միկ ու քաղց­րա­լուր. «Ե­րա­նի՜ նրանց, որ սրտով մա­քուր են, ո­րով­հետև նրանք Աստ­ծուն պի­տի տես­նեն» (Մատթ. Ե 8), «Սո­վո­րե­ցե՛ք­ Ինձ­նից, որ հեզ եմ և սրտով խո­նարհ» (Մատթ. ԺԱ 29), բնավ չենք մո­ռա­նում, որ այդ հեզ խոս­քը այն ա­նըմբռ­նե­լի և ան­սահ­ման զո­րությունն է, ո­րը խա­վա­րի անէությունից լու­սե­ղեն կյան­քի կո­չեց ա­մե­նայն գո­յա­վո­րը, բո­լոր ան­թիվ աշ­խարհ­նե­րը, ի­րենց բազ­մա­զա­նության մեջ ան­հա­մար բո­լոր բա­նա­կան և ոչ բա­նա­կան ա­րա­րած­նե­րին:

Քրիս­տո­սի խոս­քը` զգես­տա­վոր­ված խո­նարհ, զգա­յա­կա­նո­րեն ըն­կա­լե­լի մարդ­կա­յին խոս­քի ձ­ևի մեջ, ո­րը կա­րող է ար­տա­հայտ­վել նույ­նիսկ գծագ­րա­կան-տե­սո­ղա­կան նշան­նե­րով` գրա­վոր կեր­պով, այն խոսքն է, որն իր խոր­քում, իր հիմ­քում մեծ, ա­մե­նա­կա­րող, ա­մե­նայ­նի Ա­րա­րիչ Աստ­ծու ներ­գոր­ծությունն է:

Խոս­քի մա­սին հարկ է ա­սել այն, ինչ Աստ­վա­ծաշն­չում աս­վում է Իր` Աստ­ծու մա­սին, այ­սինքն` Նա «ոչն­չաց­նող կրակ» է, ո­րին հո­ղե­ղեն­նե­րը պետք է մո­տե­նան մեծ ա­հով ու դո­ղով (Եբր. ԺԲ 28-29):

«Խիստ ըն­տիր են Քո խոս­քե­րը» (Սաղմ. ՃԺԸ 140),- ա­սում է սաղ­մո­սեր­գուն:

Քրիս­տո­սի խոս­քը ա­մե­նա­խորհր­դա­վոր խոսքն է. այն ան­մատ­չե­լի է, ա­նըմբռ­նե­լի հան­ճար­նե­րի հա­մար, բայց միա­ժա­մա­նակ այն­քան պարզ է, որ մատ­չե­լի է նույ­նիսկ մա­նուկ­նե­րին:

Քրիս­տո­սի խոս­քը այն­քան մոտ է մեզ, այն­քան հաս­կա­նա­լի, բնա­կա­նա­բար խո­րա­պես հո­գե­հա­րա­զատ մեր մարդ­կա­յին սրտին և, այ­դու­հան­դերձ, ան­կաս­կած ան­սահ­մա­նո­րեն գե­րի­վեր է արարածիի բնության զո­րությու­նից. այն աստ­վա­ծա­յին է, ան­հա­սա­նե­լի, գերբ­նա­կան և, ինչ­պես ա­սում է Պո­ղոս ա­ռաք­յա­լը, «մարդ­կա­յին չէ և մար­դուց վերց­ված չէ» (տե՛ս ­Գաղ. Ա 11-12):

Ա­զատ մար­դուն ուղղ­ված Քրիս­տո­սի խոս­քը հա­կիրճ է, անբռ­նա­դատ և միա­ժա­մա­նակ` մար­դուն ա­մենևին ոչ հա­տուկ ան­սահ­ման իշ­խա­նությամբ օժտ­ված, իբրև բա­ցար­ձակ հեղինակության խոսք, իբրև բո­վան­դակ կե­ցության ա­մե­նա­զոր Տի­րոջ խոսք. «Եր­կինք ու եր­կիր պի­տի անց­նեն, բայց Իմ խոս­քե­րը չպի­տի անց­նեն» (Մատթ. ԻԴ 35):

Խոր հա­վա­տով ըն­կալ­ված Քրիս­տո­սի խոս­քը մար­դուն ա­ռաջ­նոր­դում է դե­պի հա­վի­տե­նա­կան կյանք մի ճա­նա­պար­հով, ո­րում նա կհան­դի­պի շատ ան­սո­վոր, խորհր­դա­վոր բա­նե­րի: Այդ վսեմ ճա­նա­պար­հին կբաց­վի նրան այն ա­մե­նը, ինչ մարդն իր կե­ցության ըն­թաց­քում կա­րող է վե­րապ­րել և ճա­նա­չել:

Քրիս­տո­սի խոս­քը հաս­նում է խա­վարչ­տին ան­դուն­դի ծայ­րա­սահ­ման­նե­րին` ի հայտ բե­րե­լով ճշմար­տության բազ­մա­թիվ հատ­կա­նիշ­նե­րի բնությու­նը, ո­րոնք խա­վա­րում ա­ռինք­նում են մարդուն:

Քրիս­տո­սի խոս­քը կրակ է, որ փոր­ձում է այն ա­մե­նը, ինչ որ կա մար­դու և առ­հա­սա­րակ աշ­խար­հի կե­ցության մեջ, քան­զի, ինչ­պես վկա­յում է Պո­ղոս ա­ռաք­յա­լը, «Նրա ա­ռաջ չկա անտեսանելի ա­րա­րած» (Եբր. Դ 13):

Քրիս­տո­սի խոս­քը հո­գի է և կյանք, սի­րո լրում և երկ­նա­յին խնդություն, Քրիս­տո­սի խոս­քը աստ­վա­ծա­յին ինք­նա­գո լույսն է: Այն նե­րազ­դում է ոչ թե մա­կե­րե­սա­յին տրա­մա­բա­նա­կան բանականության, այլ մար­դու սրտի խոր­քե­րի վրա: Եվ նա, ով ըն­դա­ռաջ ել­նե­լով նրան` անմ­նա­ցորդ բա­ցում է իր սրտի ա­մե­նա­խո­րին պա­րու­նակ­նե­րը, որ պատ­շաճ կեր­պով ըն­կա­լի այդ աստ­վա­ծա­յին լույ­սը, որ­պես­զի միա­ձուլ­վի նրա հետ, դառ­նում է աստ­վա­ծան­ման: Կյան­քով ըն­կալ­ված Քրիս­տո­սի խոս­քը աստ­վա­ծաց­նում է մար­դուն (վար­դա­պետ Սոֆ­րո­նի):

* Բնական օրենքը խղճի վկայությունն է, գրավորը` Մովսեսի օրենքը:

Գրիգոր Դարբինյան

«Ինչպես կարդալ Աստվածաշունչը» գրքից

Tags: Աստվածաբանություն
Նախորդ

Օրվա ընթերցումներ Սուրբ Գրքից«Նրանց հրեշտակները մշտապէս տեսնում են երեսն իմ Հօր»:

Հաջորդ

Անդադար աղոթել

Հաջորդ
Դարի խեղկատակները

Անդադար աղոթել

Matyan.am

© 2021 Մատյան.հայ
by Vavati Group.

Կայքի նավիգացիա

  • Մեր մասին
  • Հետադարձ կապ

Հետևեք մեզ

No Result
View All Result
  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց

© 2021 Մատյան.հայ
by Vavati Group.