Երբ խղճիդ կամ Աստծո օրենքի շնորհիվ քո մեջ նկատես մտքի, խոսքի, մտածումի մեղք կամ որևէ կիրք կամ չար սովորություն, նույն պահին, թեկուզ մտովի, ապաշխարի՛ր, այսպես դիմելով Աստծուն. «Տեր, ներիր և օգնիր»: Այսինքն, ներիր, որ մեղանչեցի և օգնիր, որ չմեղանչեմ Քո հանդեպ: Այս աղոթքով դիվային ազդեցությունները վանում ենք մեզանից: Եթե նորից կրկնվի, նորից այս աղոթքով անհրաժեշտ է վանել և դրանով հետզհետե կնվազեն չար մտքերը և մեղսալից սովորությունները:
Քնից առաջ հիշիր, ինչպես ես անցկացրել օրդ, որտեղ ես եղել, ինչ ես տեսել, ինչ ես խոսել և ինչ վատ բան արել հակառակ Աստծո, հակառակ մերձավորիդ, հակառակ խղճիդ, և եթե կտեսնես մեղքդ՝ ապաշխարի՛ր, իսկ եթե ոչինչ չես հիշի, չի նշանակում, թե մեղք չես գործել, այլ ցրվածության պատճառով մոռացել ես: Այդ դեպքում պետք է ապաշխարել նաև մոռացության համար, ասելով. «Մոռացել եմ ես Քեզ, Տեր, վա՜յ ինձ, մի մոռացիր ինձ, Քեզ մոռացողիս»: Եվ այս աղոթքը. «Տեր, ներիր և օգնիր»: Ասա դանդաղ, զղջումով, մի քանի անգամ, մինչև որ ճշմարիտ զղջման հոգոցները դուրս գան սրտիցդ:
Երեկոյան ապաշխարության այս սովորույթը շուտով սովորույթ կդառնա նաև օրվա ընթացքում, ապա և մեղք գործելիս կսովորես անմիջապես զղջալ և ապաշխարել: Այսպիսի ապաշխարությունը առաջնորդում է կատարելության՝ առանց հատուկ ճգնությունների: Ինչպես և ասում են սուրբ հայրերը, Աստված չի պահանջում:
«Վանական ուսմունք» գրքից: