Խոստովանությունն ու ապաշխարությունը մեզ մոտեցնում են Սուրբ սեղանին և հաղորդակից դարձնելով հոգևոր հացին՝ կատարյալ սրբություն են պարգևում մեզ: Ապաշխարությունն ու արցունքը մեզ՝ դատապարտվածներիս, սպասվող ահավոր Դատավորի սարսափելի դատաստանը անգործ են դարձնում, որովհետև ապաշխարությամբ մենք մեզ արդեն դատապարտել ենք: Ապաշխարությունը ներկայի և հանդերձյալի համար բյուրավոր բարիքների պատճառ է. և ո՞վ կարող է թվել նրա շնորհները, որոնք Արարչի կողմից մեզ են շնորհվել և ոչ հրեշտակներին: Արդարև, մեղանչած հրեշտակը չի կարող ապաշխարել, և սա հայտնի է մեղանչած և չապաշխարած բանսարկուից. մինչ մարդ, երբ մեղանչի, բյուր դատապարտության կենթարկվի, սակայն ապաշխարությամբ մեղքերը դարձյալ ջնջելով, նորից կարող է մտնել երկնքի արքայություն:
(Սարգիս Շնորհալի