Ծննդեան եւ մահուան թուականները անյայտ են:
Եղել է հայ մատենագրության կիլիկյան դպրոցի նշանավոր դեմքերից: Սովորել է Քեսունի Կարմիր վանքում, աշակերտել անվանի վարդապետ Ստեփանոս Մանուկին: Հետագայում հաստատվել է Կիլիկիայի Սև լեռան Քարաշիթի վանքում։ Գրական գործունեության մեջ հետևել է արևելյան քրիստոնեական եկեղեցու հայրեր Գրիգոր Աստվածաբանին, Բարսեղ Կեսարացուն, Եփրեմ Ասորուն։ Հեղինակել է մի շարք ճառեր, խրատներ, աստվածաբանական երկերի մեկնություններ։ Լեզվի գեղեցկության և խորիմաց վարդապետության համար ստացել է «Շնորհալի» մականունը։ Նրա աշխատություններից առանձնապես հայտնի է «Մեկնութիւն Կաթողիկեայց»-ը (Երևանի Մ.Մաշտոցի անվան Մատենադարան), որն ավարտել է 1156թ.: Աշխատությունը, գրված Հովհան Ոսկեբերանի մեկնողական երկերի հետևողությամբ, աչքի է ընկնում աստվածաբանական ուշագրավ բացատրություններով, հոգեղեն խորհրդածություններով: Դրանք ընդհանուր հայտարարի են բերված բարոյաբանական բնույթի հորդորակներում: 1116թ., հավանաբար ուսումնական նպատակով, պատրաստել է երկի համառոտ տարբերակը։