Կիրակի, 1 Հոկտեմբերի, 2023
Matyan.am

Այսպէս է ասում Տէրը.
«Քո գործերը յանձնի՛ր Տիրոջ ձեռքը, եւ քո մտադրութիւնները պիտի կատարուեն:
Ինչպիսի մեծութեան էլ հասնես, դու քեզ խոնա՛րհ պահիր եւ դու շնորհ կգտնես
Տիրոջ առջեւ» (Առակներ 16:3)

  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց
No Result
View All Result
  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց
No Result
View All Result
Matyan.am
No Result
View All Result
Մատյան Խոսք մեծաց

Չնախանձենք հարուստներին և չարհամարհենք աղքատներին

16 Նոյեմբերի, 2022
Խոսք մեծաց, Կարևոր խոսք
Բաց մեզ Տեր
0
Կիսումներ
25
Դիտումներ
Share on FacebookShare on Twitter

 Չնախանձենք հարուստներին և չարհամարհենք աղքատներին, քանզի թե մեկը, և թե մյուսը լինում են Աստծուց, նաև` ոչ Աստծուց: Բայց կասես, որ ասված է, թե. «Հարստությունը և աղքատությունը Աստծուց է» (Սիրաք 11:14): Բայց հարցնենք մեզ հակաճառողներին, բոլոր հարստություննե՞րն են Աստծուց, և արդյոք ամեն մի աղքատությո՞ւն է, որ Աստծուց է: Ով կարող է դա ասել: Քանզի մենք տեսնում ենք, որ շատերն իրենց մեծ հարստությունը հավաքում են հափշտակությամբ, կախարդությամբ և նմանօրինակ այլ միջոցներով: Դե ասա ինձ, կարելի՞ է ասել, որ նման հարստությունը Աստծուց է: Ոչ, ուրեմն որտեղի՞ց է` մեղքից: Պոռնիկը պղծում է իր մարմինը և հարստանում, այսպես և գողը` ծակելով պատը, հավաքում է անիրավ հարստություն: Եվ ինչ, արդյո՞ք ամեն մի հարստություն է, որ Աստծուց է: Բայց լսիր, որ լինում է նաև աղքատություն, որ Աստծուց չէ: Մի անժուժկալ պատանի ծախսեց իր հարստությունը անառակ կանանց, կախարդների և նմանօրինակ այլ բաների վրա և դարձավ աղքատ, հայտնապես է, որ սա Աստծուց չէ, այլ սեփական անժուժկալությունից: Այսպես է նաև, եթե մեկն աղքատանում է պարապությունից, դառնում է կարիքավոր` սեփական անմտությունից, կամ որ արել է բաներ վտանգավոր և անօրեն, պարզ է, որ նման մարդիկ Աստծուց չէ, որ ընկել են նման վիճակի մեջ:

 Ինչպիսի՞ աղքատությունն է և ինչպիսի՞ հարստությունն է, որ տրվում է Աստծուց: Նա դարձրեց հարուստ Աբրահամին, նրանից հետո նաև Հոբին, ինչպես որ ասում է. «Տիրոջ ձեռքից բարիքներ ընդունեցինք, չարիքներին չհամբերե՞նք» (Հոբ 2:10): Հակոբի հարստությունն էլ այստեղից առաջ եկավ: Լինում է և Նրանից չքավորություն, որը պատճառ է բարիքի, որը և Նա երբեմն առաջարկեց հարուստին հետևյալ խոսքերով. «Եթե ուզում ես կատարյալ լինել, գնա վաճառիր ունեցվածքը և բաժանիր աղքատներին և եկ իմ ետևից» (Մատթ. 15:21): Եվ հիմա կհարցնես, եթե հարուստները օգտակար չեն, ուրեմն, ինչի՞ համար  նրանք գոյություն ունեն: Նրանք են անպիտան, ովքեր իրենք իրենց են հարստացրել, իսկ ում հարստացրել է Աստված, նրանք հույժ օգտակար են: Սա կարելի է տեսնել և իր գործերից: Աբրահամը տիրում էր հարստության և հօգուտ բոլոր ճամփորդների օտարականների ու կարիքավորների:

Այսպիսին էր և Հոբ Երանելին. «Իմ դուռը բաց էր բոլոր այցելուների համար» (Հոբ 31:32), «Կույրին աչք էի և կաղ մարդուն` ոտք ու խեղճին` հայր» (Հոբ 29:15), «Օտարը դրսում չէր օթևանում, իմ դուռը բաց էր եկվորի առաջ» (Հոբ 31:32), «Կորած մեկին անտեսեցի՞ և չհագցրեցի՞» (Հոբ 31:15): Եվ սրանից առավելն էր անում նա:

Իսկ հիմա ուզու՞մ ես տեսնել նրանց, որ հարստացան, բայց ոչ Աստծուց, և տեսնել, թե ինչպես էին նրանք վարվում իրենց ունեցվածքի հետ: Նայիր հարուստին, որ հիշատակվեց Ղազարոսի հետ, որ մի հատիկ իսկ չհեռացրեց իրենից, նաև Աքաբին, որ հափշտակեց այգին և նմանօրինակ այլոց :

Սուրբ Հովհան Ոսկեբերան

Tags: Խոսք մեծացԿարևոր խոսք
Նախորդ

Մեկնություն Պետրոս առաքյալի առաջին ընդհանրական թղթի(2.9)

Հաջորդ

Օրվա ընթերցումներ Սուրբ Գրքից«Մի՛ վախեցիր, այլ միայն հաւատա՛»:

Հաջորդ
Օրվա ընթերցումներ Սուրբ Գրքից« Աչքեր ունէք եւ չէ՞ք տեսնում, ականջներ ունէք ու չէ՞ք լսում եւ դեռ չէ՞ք հասկանում ու չէ՞ք յիշում»:

Օրվա ընթերցումներ Սուրբ Գրքից«Մի՛ վախեցիր, այլ միայն հաւատա՛»:

Matyan.am

© 2021 Մատյան.հայ
by Vavati Group.

Կայքի նավիգացիա

  • Մեր մասին
  • Հետադարձ կապ

Հետևեք մեզ

No Result
View All Result
  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց

© 2021 Մատյան.հայ
by Vavati Group.