Ոչինչ չկա աշխարհի վրա, որ չփչանա անշարժությունից: Այսպես անշարժ լճացած ջուրը հոտում է, իսկ հոսող ջուրը պահպանում է իր մաքրությունը և վճիտությունը: Նաև երկաթը, որ անշարժ ընկած է, դառնում է ավելի թույլ՝ ընկնելով որակից և պատվում է ժանգոտությամբ, իսկ գործի մեջ գտնվողը դառնում է թե օգտակար և թե գեղեցիկ՝ չզիջելով իր փայլով արծաթին: Հողը մնալով հանգստի մեջ, ոչ մի լավ բան չի տալիս, որը կարող է ամեն մեկն էլ տեսնել, այլ միայն անպիտան խոտեր և տատասկ, նաև՝ անպտղաբեր ծառեր, իսկ այն, որ մշակվում է, առատապես տալիս է սննդարար պտուղներ: Եվ ընդհանրապես, ամեն մի էակ անգործունեությունից փչանում է, իսկ իրեն հատուկ գործունեությունից դառնում է օգտակար: Եվ այսպես, իմանալով այս բոլորը, թե ինչքան վնասակար է անգործունեությունը և որքան օգտակարություն կա գործունեությունից, խուսափենք առաջինից և ամուր բռնվենք վերջինից, որպեսզի մենք թե այս կյանքում ապրենք բարեվայելչությամբ և կարիքավորներին էլ օգնենք մեր ունեցվածքից ու կատարելագործելով մեր հոգին, ստանանք հավիտենական բարիքները:
Հովհան Ոսկեբերան