Ովքեր այս աշխարհում երբեք չեն դադարում մեղք գործելուց, մատնվում են Աստծո արդար դատաստանին ու երբեք զերծ չեն մնում տանջանքներից:«ՙՉենք կամենում ճանաչել քո ճանապարհները. ո՞ վ է Ամենակալը, որ ծառայենք Նրան», այսպիսի դառն ու դժնդակ պատասխան են տալիս նրանք, երբ որևէ մեկը խրատում է իրենց: Եվ այս ոչ միայն անհավատներն ու չարագործներն են, այլև բազում չար հավատացյալները՝ նրանք, ովքեր սոսկ հավատացյալի անունն են կրում, իսկ բարի գործերից հեռացած են: Սրանք թեպետ լեզվով հավատում են, սակայն սրտով հեռացած են և գործով ուրանում են Աստծուն: Ըստ այսմ. «Զուր են Ինձ պաշտում, լեզվով հավատում, իսկ սրտով հեռացած, մեկուսի են ինձանից»:
Գրիգոր Տաթևաց