Իզուր չէր նաև Քրիստոս ասում աշակերտներին. «Նրանով կճանաչեն ձեզ բոլորը, թե իմ աշակերտներն եք, երբ միմյանց սիրեք» (Հովհ. 15:35): Չասաց թե՝ «Ինձ աշակերտելու նշանն այն է, երբ հիվանդներին եք բժշկում, կամ՝ դևեր հանում, կամ՝ մեռելներին հարություն տալիս, կամ՝ լեռներ տեղաշարժում՚, այլ՝ՙ երբ սիրում եք միմյանց»: Քանզի գիտեր, թե երբ ճշմարիտ սիրով սիրում են Աստծուն և ընկերոջը, դրա հետ նաև պատվիրաններն են կատարում:
Եվ ա՛յս է, որ ասում է Որոտման Որդին, թե՝«Ամեն ոք, ով ատում է իր եղբորը, մարդասպան է» (Ա.Հովհ. 3:15), քանզի թեպետ մարմնով չսպանեց, սակայն կամքով ու հոժարությամբ սպանեց: Եվ այս կես սպանություն է: Քանի որ մարդ հոգի է և մարմին, և հոգին մարմնից մեծ է, նա հոգով սպանեց, քանզի ինչպես որ մարմինը գործով է սպանվում, այդպես էլ հոգին՝ կամքով ու հոժարությամբ:
. Ուստի բազում զգուշությամբ ու արթնությամբ պետք է ամեն ոք հսկի իրեն, որպեսզի իր բանական հոգին, որն Աստծու պատկերն է, սեփական առաքինություններով զարդարի, որով կփայլի նախկին լուսատիպ կերպարանքով, որով անվայրափակ էության տաճարն ու բնակարանը կլինի՝ ըստ Տիրոջ խոսքի. «Ես ու Հայրը կգանք և նրա մոտ կօթևանենք» (Հովհ. 14:23) :
Սուրբ Գրիգոր Նարեկացի