Պետք է Նրանից հաջողություն խնդրել հավատի և գործերի մեջ, քանզի հավատը, հույսը և սերը Աստծո շնորհներն են. ինչպես և՝ խոհեմությունն ու արդարությունը՝ ամեն ինչում: Այս ամենը Աստծո պարգևներն են, որոնք ում կամենում՝ տալիս է և ովքեր խնդրում են, ստանում են: Աստվածային առաքինությունների մասին է ասված. «Եթե մեկը հաց խնդրի հորից, մի՞ թե նա քար կտա»: Հացը խորհրդանշում է հավատը, որ կյանքի պատճառ է, իսկ քարը՝ անհավատության: «Եվ եթե ձուկ խնդրի, մի՞ թե օձ կտա»: Ձուկը հույսն է, իսկ օձը՝ հուսահատությունը: «Եվ եթե ձու խնդրի, մի՞ թե կարիճ կտա». ձուն խորհրդանշում է սերը, որ բոլորաձև է ու կատարյալ, իսկ կարիճը՝ ատելությունը, որ խայթիչ է հոգու համար և ցավաբեր:
Նմանապես մարդկային առաքինությունների մասին Տերն ասում է. «Առանց Ինձ ոչինչ անել չեք կարող, քանզի Նա է, որ հաջողում է մեր մեջ կամենալն ու կատարելը» (Փիլիպ. 2:15)
Սուրբ Գրիգոր Տաթևաց