Աստված չի կամենում մարդուն փորձության տանել, այլ՝ ազատել փորձությունից և փրկել մահվանից: Քանզի նա, Ով Իր Որդուն չխնայեց, այլ մեր բոլորի համար մահվան մատնեց, Նրանով շնորհում է ամեն տեսակ բարիքներ բոլոր նրանց, ովքեր խնդրում են Իրենից: Թեպետ մենք ի վիճակի չենք փոխհատուցելու Աստծուն, սակայն չծուլանանք, այլ ջանանք, որչափ որ մեր կարողությունն է. քանի որ մեր սակավակերությունը որպես պահք է դիտում, չափավոր ըմպելը՝ գինեհատություն, միջին հանդերձը՝ համեստություն և անհրաժեշտ ստացվածքը՝ աղքատություն: Բոլորին վայել է փութաջան լինել Աստծո պատվիրանները պահելու և գործելու մեջ՝ տղամարդկանց և կանանց, ծառաներին և ազատներին, քանի որ մեր Տերը բոլորի թողության համար եկավ:
Եղիշե