Չորեքշաբթի, 27 Սեպտեմբերի, 2023
Matyan.am

Այսպէս է ասում Տէրը.
«Քո գործերը յանձնի՛ր Տիրոջ ձեռքը, եւ քո մտադրութիւնները պիտի կատարուեն:
Ինչպիսի մեծութեան էլ հասնես, դու քեզ խոնա՛րհ պահիր եւ դու շնորհ կգտնես
Տիրոջ առջեւ» (Առակներ 16:3)

  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց
No Result
View All Result
  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց
No Result
View All Result
Matyan.am
No Result
View All Result
Մատյան Աստվածաբանություն

Մեկնություն Պետրոս առաքյալի առաջին ընդհանրական թղթի(4:2)

8 Դեկտեմբերի, 2022
Աստվածաբանություն, Եկեղեցին հայկական
Մեկնություն Պետրոս առաքյալի առաջին ընդհանրական թղթի(4:2)
0
Կիսումներ
24
Դիտումներ
Share on FacebookShare on Twitter

2. Զի մի՛ ևս ըստ մարդկան ցանկութեանց՝ այլ ըստ կամացն Աստուծոյ կեցցէ զա՛յլ ևս ժամանակն։

Եվ իր կյանքի մնացած ժամանակն այլևս չի ապրում մարդկային ցանկություններով, այլ Աստծու կամքի համաձայն։

«Մենք այնպիսին պիտի լինենք,- ասում է առաքյալը,- որ մեր կյանքի ողջ ժամանակն անցկացնենք Աստծու կամքը կատարելով ու Նրան հաճելի ձևով կենցաղավարելով»: Այսինքն՝ առաջին հերթին պիտի մեր ուսերին առնենք ու պատվով կրենք Աստծու պատվիրանների լուծը և երբևէ չանգիտանանք՝ մարմնի ցանկությունների կատարմանը «ենթարկելով» մեր անձերը:

«Սակայն քանի որ այդպես չեք վարվում,- շարունակում է առաքյալը,- այլ մեղքի սովորությանն եք տրվում ու զանազան անկարգություններ եք գործում, պարտավոր եք չարչարանքներով «վճարել» Աստծուն և արդարանալ՝ «ձեր կյանքի մնացած ժամանակը» Աստծու կամքի կատարմանը նվիրելով»:

Իսկ ահա անցյալում գործած չարիքների համար հարկ է ապաշխարել և մեծաձայն ողբով ու արտասուքներով «ծածկել» այդ նախկին ամբարշտությունները: Դրա համար է ասում. «Եվ իր կյանքի մնացած ժամանակն այլևս չի ապրում մարդկային ցանկություններով, այլ Աստծու կամքի համաձայն»։

Զուր չէ, որ առաքյալը «ցանկություն» բառը հոգնակի թվով է գործածում, այլ որպեսզի այդպիսով ցույց տա ցանկությունների զանազանատեսակ ու բազմապատիկ լինելը: Երանելին ոչ միայն պոռնկական տռփանքն է մարդկային ցանկություն համարում, այլ նաև ագահությունը, արծաթասիրությունը, հափշտակությունը, զրկանքներն ու սրանց նման այլ հեշտասիրություններ, քանի որ սրանք բոլորը ցանկասիրությամբ են կատարվում: Մինչդեռ «Աստծու կամքի» դիտավորությունը մեկն է՝ մարդկանց փրկությունը: Դրա համար էլ երանելին եզակի թվով է գործածում այս վերջին արտահայտությունը:

Աստծու կամքը մարդկանց բարի գործերն են, մարմնական կարիքներից ու մեղքերից ամբողջովին ազատվելը, սրտի սրբությամբ, մտքի մաքրությամբ և հոգու խոնարհությամբ Տիրոջը ծառայելը «կյանքի մնացած ժամանակում»՝ մեղքի շրջափուլը փոխարինելով աստվածպաշտության ժամանակաշրջանով:

Երանելի Սարգիս Շնորհալի հայոց վարդապետի՝ իմաստասերի և քաջ հռետորի,

Մեկնություն կաթողիկե յոթ թղթերի, Կոստանդնուպոլիս 1826-1828թթ․

Գրաբարից թարգմանեց Գևորգ սրկ․ Կարապետյանը

Tags: ԱստվածաբանությունԵկեղեցին հայկական
Նախորդ

Դեկտեմբերի 7-ը 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակի օրն է

Հաջորդ

Եգիպտացի Սուրբ հայրեր Պողոսի, Պողի, Մակարի, Եվագրի, Հովհաննես Գբնեցու, Հովհաննես Կարճահասակի, Նեղոսի, Արսենի, Սիսիանոսի, Դանիելի, Սրապիոնի, Մակարիոսի, Պիմենի և մյուս սուրբ հայրերի հիշատակության օր

Հաջորդ
Սուրբ Աստվածածնի ծնողների՝ Հովակիմի և Աննայի վարքը

Եգիպտացի Սուրբ հայրեր Պողոսի, Պողի, Մակարի, Եվագրի, Հովհաննես Գբնեցու, Հովհաննես Կարճահասակի, Նեղոսի, Արսենի, Սիսիանոսի, Դանիելի, Սրապիոնի, Մակարիոսի, Պիմենի և մյուս սուրբ հայրերի հիշատակության օր

Matyan.am

© 2021 Մատյան.հայ
by Vavati Group.

Կայքի նավիգացիա

  • Մեր մասին
  • Հետադարձ կապ

Հետևեք մեզ

No Result
View All Result
  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց

© 2021 Մատյան.հայ
by Vavati Group.