Կիրակի, 1 Հոկտեմբերի, 2023
Matyan.am

Այսպէս է ասում Տէրը.
«Քո գործերը յանձնի՛ր Տիրոջ ձեռքը, եւ քո մտադրութիւնները պիտի կատարուեն:
Ինչպիսի մեծութեան էլ հասնես, դու քեզ խոնա՛րհ պահիր եւ դու շնորհ կգտնես
Տիրոջ առջեւ» (Առակներ 16:3)

  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց
No Result
View All Result
  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց
No Result
View All Result
Matyan.am
No Result
View All Result
Մատյան Հայացք անցյալին

Սուրբ Ծննդյան լուսավոր և խորհրդավոր աստղը

8 Հունվարի, 2023
Հայացք անցյալին
Սուրբ Ծննդյան լուսավոր և խորհրդավոր աստղը
0
Կիսումներ
97
Դիտումներ
Share on FacebookShare on Twitter

Մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի ծնունդն իսկապես գեղեցիկ և զարմանահրաշ մի պատմություն է, բայց դրանում, թերևս, ամենախորհրդավորը պոչավոր աստղի գաղտնիքն ու խորհուրդն է, որը մինչ օրս էլ մնում է մարդկության պատմության ամենահրաշալի գաղտնիքը: Այս աստղի մասին եկեղեցու հայրերը բազմաթիվ մեկնություններ են տվել:

Բերենք մի քանիսը. «Այն պահին, երբ ծնվեց Հիսուսը, բոլոր մոգերը իմացան, թե ինչպես գնան նոր ծնված թագավորի մոտ: Այս աստղի մեջ մոգերը տեսնում էին Սբ.Կույսին` շատ զարմանալի կերպարանքով, որ բազմել էր և իր գրկին ուներ մանուկ Հիսուսին… Եվ բոցավառ թագ կար նրա գլխին» (Սբ.Հակոբ Մծբինի հայրապետ):

«Դա բազմաթիվ աստղերից չէր, այլ աներևույթ զորություն էր այդ կերպարանքով հանդես եկած: Սուրբ ծննդյան աստղը իր կերպարանքով առավել էր արեգակից» (Հովհան Ոսկեբերան):

«Աստղի հայտնվելու պատճառը հայտնի է. բայց նա բնական աստղերից չէր, այլ նոր ու զարմանալի, քանի որ օրենքով չէր այդպիսի ընթացքը» (Շնորհալի):

«Լուսավոր աստղը մոգերին առաջնորդեց և եկավ ու մտավ մսուրի մեջ, ուր մանուկն էր և կանգնեց նրա գլխավերևին, ու հովիվները երկրպագեցին նրան: Այս խորհրդի պատճառով է, որ լույսով ենք մտնում եկեղեցի ու տոնը կատարում» (Տաթևացի):

Մոգերի պատմությունը անչափ գրավիչ է, և իզուր չէ, որ նրանց պատմությունը բազմաթիվ գրողների ներշնչանքի աղբյուր է դարձել նաև: Մոգերի մասին Նոր Կտակարանում տեղեկություններ կան միայն Մատթեոսի Ավետարանում:

Մոգերը երեքն էին, թագավորներ. առաջին թագավորը պարսիկ էր` Մելքոն անունով, երկրորդ թագավորը հնդիկ` Գասպար անունով և երրորդը արաբ` Բաղդասար անունով: Նրանք զորքով եկել էին Երուսաղեմ` իմանալու մանուկի մասին: Նրանց առաջնորդեց աստղը, որի օգնությամբ նրանք գտան մանուկ Հիսուսին: Մեր ժամանակներում էլ այդ աստղը չի կորցրել գրավչությունը: Հիսուսին փնտրելու և գտնելու, նրա առաջ խոնարհվելու խորհուրդն է թաքնված այդտեղ:

Tags: Հայացք անցյալին
Նախորդ

Օրվա ընթերցումներ Սուրբ Գրքից«Ո՛վ մարդիկ, եղբայրներ էք, ինչո՞ւ էք միմեանց անիրաւում»։ 

Հաջորդ

Օրվա ընթերցումներ Սուրբ Գրքից«Թող երկրպագե՛ն նրան Աստծոյ բոլոր հրեշտակները»:

Հաջորդ
Օրվա ընթերցումներ Սուրբ Գրքից«Թող երկրպագե՛ն նրան Աստծոյ բոլոր հրեշտակները»:

Օրվա ընթերցումներ Սուրբ Գրքից«Թող երկրպագե՛ն նրան Աստծոյ բոլոր հրեշտակները»:

Matyan.am

© 2021 Մատյան.հայ
by Vavati Group.

Կայքի նավիգացիա

  • Մեր մասին
  • Հետադարձ կապ

Հետևեք մեզ

No Result
View All Result
  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց

© 2021 Մատյան.հայ
by Vavati Group.