Չորեքշաբթի, 27 Սեպտեմբերի, 2023
Matyan.am

Այսպէս է ասում Տէրը.
«Քո գործերը յանձնի՛ր Տիրոջ ձեռքը, եւ քո մտադրութիւնները պիտի կատարուեն:
Ինչպիսի մեծութեան էլ հասնես, դու քեզ խոնա՛րհ պահիր եւ դու շնորհ կգտնես
Տիրոջ առջեւ» (Առակներ 16:3)

  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց
No Result
View All Result
  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց
No Result
View All Result
Matyan.am
No Result
View All Result
Մատյան Աստվածաբանություն

Մեղանչած մարդը դատապարտվեց մահվան, որպեսզի չարիքն անմահ չլիներ

11 Հունվարի, 2023
Աստվածաբանություն
Մեղանչած մարդը դատապարտվեց մահվան, որպեսզի չարիքն անմահ չլիներ
0
Կիսումներ
44
Դիտումներ
Share on FacebookShare on Twitter

Աստված դրեց մարդուն դրախտի մեջ, – ինչպիսին էլ որ եղած լինի այդ դրախտը, – տվեց նրան ազատություն, որպեսզի շնորհընկալի երանությունը նվազ չլիներ, քան շնորհատուինը: Պատվիրեց նրան հսկել անմահ բույսերի վրա, որոնք թերևս [խորհրդանշում են] աստվածային մտքերը: […]

Տվեց նրան մի օրենք, որով կկարողանար հրահանգվել նրա ազատությունը: Այդ օրենքը մի պատվիրան էր. ծառերը, որոնց պտուղները կարող էր քաղել, և այն միակը, որին չէր կարող հպվել: Այդ ծառը գիտության ծառն էր: Մարդու կորստյան համար չէ, որ Աստված ի սկզբանե տնկել էր այդ ծառը, ո՛չ էլ նախանձի պատճառով է, որ արգելել էր մերձենալ դրան, – թող որ Աստծո թշնամիներն այս հարցին միջամուխ չանեն իրենց լեզուները, թող որ չնմանվեն օձին, – այլ՝ բարությունից դրդված, եթե ուղղամտորեն մեկնաբանենք այդ արգելքը: Իմ կարծիքով, արդարև, դա հայեցողության ծառն էր, որին անվնաս կերպով կարող էին մերձենալ միայն նրանք, որոնց հոգևոր պատրաստությունը հասել էր բավականաչափ կատարելության: Այդ ծառն, ընդհակառակն, միայն աղետաբեր կարող էր լինել չափազանց անտաշ հոգիների համար, որոնց ախորժակը չափազանց բիրտ ու վայրագ է: Միևնույն կերպ, չափից ավելի խիտ կերակուրը վնասակար է փոքր երեխաներին, որոնք տակավին կարիքն ունեն կաթի:

Երբ, սատանայի ատելության պատճառով, […] – ա՜հ, որքա՜ն ողբալի է իմ տկարությունը, որովհետև ի՛մն է հեռավոր նախածնողի տկարությունը, – առաջին մարդը պարտվեց, […] հեռացվեց կյանքի ծառից, դրախտից և Ինքնին Աստծուց, և հագավ կաշվե զգեստներ, – ինչը որ կարող է այլաբանորեն նշանակել մի մարմին, որն ավելի թանձր է, մահկանացու և անհնազանդ: Եվ, առաջին անգամ լինելով, մարդը ճանաչեց իր անարժանությունը և փորձեց թաքնվել Աստծո առաջ: Բայց շահեց նաև դրա վարձը՝ մահը, […] որպեսզի չարիքն անմահ չլիներ: Պատիժն, այդպիսով, դարձավ մարդկության հանդեպ սիրո ապացույց: Այդպիսին է, իմ կարծիքով, պատժելու աստվածային կերպը:

ԳՐԻԳՈՐ ՆԱԶԻԱՆԶԱՑԻ, Ճառ ԽԵ., Զատիկի մասին

Աղբյուր՝https://mashtoz.org/

Tags: Աստվածաբանություն
Նախորդ

Քրիստոսի՝ մեր Աստծո, Ծննդյան և Մկրտության վեցերորդ օրվա խորհուրդը

Հաջորդ

Օրվա ընթերցումներ Սուրբ Գրքից«Ես իսկ եմ յարութիւնը եւ կեանքը. ով հաւատում է ինձ, թէպէտ եւ մեռնի, կապրի»:

Հաջորդ
Օրվա ընթերցումներ Սուրբ Գրքից.Յիսուս ասաց իր աշակերտներին. «Թող ձեր սրտերը չխռովուեն. հաւատացէ՛ք Աստծուն, հաւատացէ՛ք եւ ինձ»:

Օրվա ընթերցումներ Սուրբ Գրքից«Ես իսկ եմ յարութիւնը եւ կեանքը. ով հաւատում է ինձ, թէպէտ եւ մեռնի, կապրի»:

Matyan.am

© 2021 Մատյան.հայ
by Vavati Group.

Կայքի նավիգացիա

  • Մեր մասին
  • Հետադարձ կապ

Հետևեք մեզ

No Result
View All Result
  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց

© 2021 Մատյան.հայ
by Vavati Group.