Մեր գոտիները կձգենք մի քիչ,
Մեզ համ ու հոտից կզրկենք մի քիչ,
Մեր մկանները մի քիչ կպրկենք,
Մեզ՝ կտրող ցրտի ճանկից կփրկենք,
Կսնվենք հույսի մեղր ու կարագով
Կտաքանանք մեր սրտի կրակով,
Կրքի պաշարով դեռ հանդուրժելի։
Արցախ կտանենք մեր վրեժն արյան
Օրերի ոգին մեր փետրվարյան։
Կմերժենք անլուր այցը հաճույքի,
Սպառնալիքը կհերքենք թուրքի,
Մեր երթն անվթար գարուն կհանենք։
Եվ մեր երթի դեմ կչքվի ինքը՝
Այս ցրտի, սովի, թուրքի դաշինքը։
1993թ.