Բազմաթիվ են նրանք, որոնք առանց խոստովանության ու հաղորդության են մնում: Արդ, մի՛ անգիտանաք, խոստովանությունը բժշկություն է հոգիների համար, փախուստ է դժոխքից, ազատություն է սատանայից և հարություն՝ մահից: Հետևաբար, պատվիրում ենք, որ ամեն կիրակի եկեղեցի գնաք և խոստովանվեք: Ողորմեցեք ձեզ, ով քրիստոնյաներ, և մի՛ մնացեք մեղքի մեջ: Մեղավորը նման է հիվանդի, որ եթե ծածկի իր ցավերը և չխոստովանի բժշկին, հիվանդության դեմ դեղ չի գտնի :
Հովհաննես Երզնկացի