Չորեքշաբթի, 4 Հոկտեմբերի, 2023
Matyan.am

Այսպէս է ասում Տէրը.
«Քո գործերը յանձնի՛ր Տիրոջ ձեռքը, եւ քո մտադրութիւնները պիտի կատարուեն:
Ինչպիսի մեծութեան էլ հասնես, դու քեզ խոնա՛րհ պահիր եւ դու շնորհ կգտնես
Տիրոջ առջեւ» (Առակներ 16:3)

  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց
No Result
View All Result
  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց
No Result
View All Result
Matyan.am
No Result
View All Result
Մատյան Աստվածաբանություն

Դավթի Սաղմոսների մեկնություն.Սաղմոս Է

24 Հունվարի, 2023
Աստվածաբանություն, Եկեղեցին հայկական
Երանի՜ խաղաղարարներին
0
Կիսումներ
59
Դիտումներ
Share on FacebookShare on Twitter

Սաղմոս Քուսեի խոսքերի առթիվ

Տերն իր աղոթքով սովորեցրեց մեզ թողություն տալ մեր դեմ մեղանչածներին և ապա հուսալ, որ մենք էլ մեր մեղքերից թողություն կստանանք: Այս Սաղմոսը մեծ ազդեցություն ունի, քանզի Դավիթը սա գրեց այն ժամանակ, երբ փախչում էր Աբիսողոմից: Եվ երբ գեթացի Եթթին և արաքացի Քուսին Եթովպիայից եկան իր մոտ, նա Քուսիին ուղարկեց Աքիտոփելի խորհուրդը ցրելու և այդ ժամանակ էլ ասաց այս Սաղմոսը:

1. Տէր Աստուած իմ, ի քեզ յուսացայ՝ փրկեա՛ զիս. եւ յամենայն հալածչաց իմոց ապրեցո՛ զիս:

Տե՛ր իմ Աստված, քեզ վրա դրեցի հույսն իմ, փրկի՛ր ինձ և իմ բոլոր հալածիչներից ազատի՛ր ինձ:

Տե՛ր Աստված, քեզ վրա դրեցի հույսն իմ, այլ ոչ թե մարդկանց: Բոլոր հալածիչներից ազատիր, որովհետև եթե իր որդին էր կռվում իր դեմ, ապա ոչ ոք չկար, որ խաղաղություն հաստատեր իր հետ:

2. Գուցէ երբէք յափշտակիցէ որպէս առիւծ զանձն իմ. ոչ ոք իցէ որ փրկիցէ եւ ոչ այն՝ որ ապրեցուցանիցէ:

Չլինի թե առյուծի նման հոշոտեն ինձ, և չգտնվի մեկը, որ փրկի ինձ և պահպանի:

Որովհետև Աբիսողոմը, որպես ամբողջ Իսրայելի թագավոր, գալիս էր իր վրա:

3. Տէր Աստուած իմ, թէ արարի զայս. և թէ իցեն անօրէնութիւնք ի ձեռս իմ:

Տե՛ր իմ Աստված, եթե արել եմ այս բանը, եթե իմ ձեռքով անօրինություն եմ գործել:

Չասաց մարմնով, այլ՝ ձեռքով [որովհետև նրանց դեմ ոչ մի անօրինություն չէր գործել]՝ իր մեծությունը ոչնչություն համարելով:

4. Թէ հատուցի երբէք այնոցիկ, ոյք հատուցին ինձ չար. անկեայց և ես ի թշնամեաց իմոց ընդունայն:

Եթե երբևէ իմ չարակամներին չարությամբ եմ հատուցել, թող ես էլ իսպառ կորչեմ թշնամիներիս ձեռքով:

5. Հալածեսցէ ապա թշնամին զանձն իմ, հասցէ կոխեսցէ յերկիր զկեանս իմ. և զփառս իմ ի հող բնակեցուսցէ:

Թող ուրեմն թշնամին հալածի ինձ, թող վրա հասնի և խորտակի կյանքն իմ՝ կոխկոտելով ինձ, իսկ փառքս հողին թող հավասարեցնի:

Փառք ասելով նկատի ունի թագավորությունը: Ամեն կերպ փորձում է ցույց տալ, որ ոչ ոք թողություն չի ստանա, եթե նախ թողություն չտա իր դեմ հանցանք գործածներին, ինչպես որ Դավիթն էլ ոխակալությամբ չէր լցված Աբիսողոմի և Աքիտոփելի հանդեպ:

6. Արի՛, Տէր, բարկութեամբ քով, եւ բարձր լեր ի սպառել թշնամեաց իմոց:

Ելի՛ր, Տեր, բարկությամբ քո և բարձրացի՛ր իսպառ վերացնելու իմ թշնամիներին:

Ելի՛ր, ասում է, վրեժխնդրության համար: Այս խոսքերը կարող են ուղղված լինել նաև մեր Տիրոջը՝ մահվանից հարություն առնելուն: Բարկությամբ՝ սատանայի վրա: Բարձրացիր՝ կամ խաչի վրա, կամ երկինք համբարձվելով: Իսպառ վերացնելու հրեաների թշնամիներին. ինչպես որ ոչնչանում էին հրեաների թշնամիները հռոմեացիների ժամանակ, կամ ոչնչացրու սատանային, որ մարդկանց հոգիները դժոխք է տանում՝ որպես վճար մեղքերի փոխարեն:

7. Զարթի՛ր, Տէր Աստուած իմ, ի հրամանս քո՝ զոր պատուիրեցեր. և ժողովք ժողովրդոց շուրջ եղիցին զքև:

Արթնացի՛ր, Տե՛ր իմ Աստված, հանուն քո սահմանված կարգի. և ժողովուրդների բազմությունները շուրջդ կհավաքվեն:

Ինչպես օրենքով էլ սահմանվեց՝ մահվան դիմաց մահ և պատժի դիմաց թշնամություն: Սա կարող է նաև Աստծո Որդու խոսքը լինել, ինչպես որ մարգարեները մարգարեացան: Ժողովուրդների բազմությունները. Դավթի միջոցով դեպի Հոր միաստվածությանը եկան և Որդու միջոցով՝ դեպի Սուրբ Եկեղեցին և նրա անդամները կոչվեցին:

8. Վասն այսորիկ ի բարձունս դա՛րձ, Տէր և Տէր դատէ զժողովուրդս իւր:

Իսկ դու, Տե՛ր, բազմի՛ր բարձունքում և Տերն է դատում իր ժողովրդին:

Նկատի ունի այն բարձր աթոռը, որի վրա նստած պիտի դատի աշխարհին: Կամ նորից դիմում է Հորը՝ մարդեղության խորհրդի կատարումից հետո: Տերն է դատում իր ժողովրդին, այսինքն՝ Որդին [դատելու է]՝ իր երկրորդ գալստյան ժամանակ:

9. Դա՛տ արա ինձ, Տէր, ըստ արդարութեան իմում, ըստ անբծութեան իմում՝ որ յիս:

Դատի՛ր ինձ, Տեր, իմ մեջ եղած արդարության և անմեղության համեմատ:

Ինչպես որ Դավիթն էր Աքիտոփելի հանդեպ, այդպես էլ Քրիստոսի Հայրն էր հրեաների հանդեպ և եկեղեցին էլ՝ սատանայի, քանզի շատ պատերազմեցին նրա դեմ անպատճառ:

10. Կատարեսցին չարիք ի վերայ մեղաւորաց, և յաջողեսցես դու արդարոյն:

Մեղավորների վրա չարիք կգա, իսկ արդարին հաջողություն կտաս:

Սատանայի և հրեաների վրա [չարիք կգա] հանդերձյալում, քանզի այնտեղ է այդ երկու դասերի կատարյալ հատուցման վայրը:

11. Որ քննէ զսիրտս և զերիկամունս Աստուած արդար. յիրաւի է ինձ օգնութիւն յԱստուծոյ, որ ապրեցուցանէ զայնոսիկ, ոյք ուղիղ են սրտիւք:

Սրտերի ու երիկամների քննիչ արդա՛ր Աստված. հիրավի, օգնողն Աստված է, որ փրկում է նրանց, ովքեր շիտակ են սրտով:

Քանզի անաչառ է և անսխալ են նրա դատաստանները:

12. Աստուած դատաւոր արդար՝ հզօր և երկայնամիտ, որ ոչ ածէ զբարկութիւն իւր զօրհանապազ:

Արդար, հզոր և համբերատար դատավոր է Աստված, որն իր զայրույթը չի թափում հանապազ:

Քանի որ ամենակարող է և չի թափում իր ողջ բարկությունն այստեղ՝ սպասելով նրանց ապաշխարությանը:

13. Ապա թէ ոչ դառնայք առ նա, զսուր իւր սրեալ է՝ և զաղեղն իւր լարեալ. և ի նմա պատրաստեալ է զանօթս մահու, եւ զնետս իւր այրեցելովք է գործեալ:

Սակայն եթե չդառնաք դեպի Նա, սուրն իր սրած է և աղեղն իր՝ լարած. Նա պատրաստել է մահվան գործիքները, իսկ նետերն իր հրանյութով է սարքել:

Այսինքն՝ սպառնում է, ցույց տալով իր զենքերը, նախ սրով, որով սպանում են մոտիկից և ապա աղեղով, որով սպանում են հեռվից՝ միջնորդներով. օտար հեծելազորի և այլազգիների միջոցով և կապարճն էլ այդ ամենը հիշեցնելու համար է ու դատաստանի նշանակություն ունի: Մահվան գործիքները տանջելու միջոցներ են: Իսկ նետերն իր հրանյութով է սարքել. այրելու մեղքերը, որոնք փայտի, խոտի և եղեգի հատկություն ունեն: Հոգու և մարմնի մեղքերի պատճառով մխում են նրա բարկության նետերը: Նաև հրի դատապարտվածներն են նետ կոչվում, ովքեր այլ մարդկանց տանջեցին, տանջվելու են նաև իրենք: Իսկ այն երեք անունները, որով բնութագրում է Աստծուն. դատավոր Աստված, արդար Աստված, փրկիչ Աստված, հայտնապես ցույց է տալիս Սուրբ Երրորդության խորհուրդը:

14. Ահաւասիկ երկնեաց զանօրէնութիւն, յղացաւ զցաւս և ծնաւ զանիրաւութիւն:

Ահավասիկ, ով որ անօրինություն երկնեց, չարիք հղացավ եւ անիրավություն ծնեց:

Աքիթոփելը և Հուդան նախ չարիք հղացան, ապա երկնեցին, իսկ հետ՝ ծնեցին, քանզի նախ՝ խորհեցին, ապա խոսեցին այդ մասին, իսկ հետո՝ գործեցին:

15. Սակայն գուբն՝ զոր փորեաց և պեղեաց, ի նոյն անկցի ի խորխորատ՝ զոր և գործեաց:

Նա փոս փորեց, խորացրեց, հենց ինքն էլ ընկավ այն խորխորատը, որ նա պատրաստեց:

Քանզի այս կյանքում դժվարությամբ հոգին կավանդեն և այնտեղ էլ կզրկվեն հավիտենական կյանքից:

16. Դարձցին ցաւք ի գլուխ նորա. և ի վերայ գագաթան նորա անօրէնութիւնք իւր իջցեն:

Նրա գլխին կթափվեն իր չարագործությունները, նրա գագաթին կիջնեն իր անօրենությունները:

Այսինքն՝ աններելի մեղքերի մեջ կընկնեն, սակայն Դավիթը զերծ մնաց տառապանքների փոսից և մեր Տերն էլ՝ գերեզմանից՝ երկինք համբարձվելով: Նաև Սուրբ Եկեղեցին է այսպես ասում:

17. Խոստովան եղէց Տեառն ըստ արդարութեան նորա. սաղմոս ասացից անուան Տեառն բարձրելոյ:

Գոհություն կմատուցեմ Տիրոջն իր արդարության համար, սաղմոս կերգեմ Բարձրյալ Տիրոջ անվանը:

Քանզի նրա անունը տարածվեց երկրի բոլոր անկյուններում և Յիսուս Քրիստոսի անվան առաջ երկրպագում են բոլորը՝ թե՛ երկնավորները և թե՛ երկրավորները:

Վարդան Արևելցի, Մեկնութիւն Սաղմոսացն Դաւթի, Էջմիածին, 1797 թ.

Գրաբարից թարգմանեց Գայանե Թերզյանը

Tags: ԱստվածաբանությունԵկեղեցին հայկական
Նախորդ

Արևշատ գյուղի Հանգած եղցին(Հադրութ)

Հաջորդ

Սուրբ Վահան Գողթնեցու, Եվգինե կույսի, նրա հոր Փիլիպպոսի, մոր Կղոդիայի և երկու եղբայրների` Սերգեյի և Ապիտոնի, երկու ներքինիների հիշատակության օր

Հաջորդ
Սարսափելի, ճշմարտապես սարսափելի բան է արծաթսիրությունը

Սուրբ Վահան Գողթնեցու, Եվգինե կույսի, նրա հոր Փիլիպպոսի, մոր Կղոդիայի և երկու եղբայրների` Սերգեյի և Ապիտոնի, երկու ներքինիների հիշատակության օր

Matyan.am

© 2021 Մատյան.հայ
by Vavati Group.

Կայքի նավիգացիա

  • Մեր մասին
  • Հետադարձ կապ

Հետևեք մեզ

No Result
View All Result
  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց

© 2021 Մատյան.հայ
by Vavati Group.