Երեքշաբթի, 5 Դեկտեմբերի, 2023
Matyan.am

Այսպէս է ասում Տէրը.
«Քո գործերը յանձնի՛ր Տիրոջ ձեռքը, եւ քո մտադրութիւնները պիտի կատարուեն:
Ինչպիսի մեծութեան էլ հասնես, դու քեզ խոնա՛րհ պահիր եւ դու շնորհ կգտնես
Տիրոջ առջեւ» (Առակներ 16:3)

  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց
No Result
View All Result
  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց
No Result
View All Result
Matyan.am
No Result
View All Result
Մատյան Աստվածաբանություն

Դավթի Սաղմոսների մեկնություն.Սաղմոս  Ը 

25 Հունվարի, 2023
Աստվածաբանություն, Եկեղեցին հայկական
Դավթի Սաղմոսների մեկնություն.Սաղմոս  Ը 
0
Կիսումներ
75
Դիտումներ
Share on FacebookShare on Twitter

Այսուհետև՝ հնձանների մասին, Սաղմոս Դավթի

Հնձանը եկեղեցին է կոչվում, ըստ այն խոսքի, որ Տերն ասաց առաքյալներին. «Ես եմ որթատունկը, իսկ դուք՝ ճյուղերը» (Հովհ. 15:5), և որ գինին ուրախություն է պարգևում երկնքին և երկրին, որովհետև Տիրոջ չարչարանքների խորհուրդը, առաքյալների և բոլոր հավատացյալների բարի խոսքերն ու գործերը՝ հավատքի մեջ հավաքված և ողկույզի պես հնձանի մեջ ճզմվելով, այսինքն՝ քննվելով, գինի են դառնում, այն նաև իմաստություն է և գիտություն, ուրախարար գինի Աստծո, հրեշտակների և մարդկանց համար: Հետևաբար եկեղեցին հավատքն է՝ բոլոր հավատացյալների հավաքատեղին: Եվ ինչո՞ւ է հնձան կոչում, որովհետև հրեաներինը միայն մի խորան էր, իսկ մերը՝ բազմաթիվ է. ծովում և ցամաքում, ձեռակերտ բոլոր եկեղեցիներում և ամենուր նույն խորհուրդն է կատարվում: Եբրայերենում ասվում է, թե երբ Դավիթը բերեց [ուխտի] տապանակը և դրեց հեբուսացի թագավորների հնձանում և քահանաները բարձրացրեցին այն, իսկ տղաներն ու երիտասարդները երգում էին, այդ ժամանակ Դավիթը գրեց այս Սաղմոսը: Տերն էլ այս Սաղմոսն իր մասին գրված մարգարեություն համարեց, երբ քառասնօրյա երեխաներն «Ովսաննա՜» էին աղաղակում իրեն (Մատթ. 21:16): Պողոս առաքյալն ասում է. «Բայց տեսնում ենք փառքով և պատվով պսակված Հիսուսին, որ մի փոքր հրեշտակներից ավելի ցածր էր դասվել, որպեսզի Աստծո շնորհով բոլորի համար մահ ճաշակի» (Եբր. 2:9)՝ մահվանը հաղթելու համար:

1. Տէր, Տէր, մեր, զի՜ սքանչելի է անուն քո ի վերայ ամենայն երկրի:

Տե՛ր, ո՛վ մեր Տեր, ի՛նչ հրաշալի է քո անունը ողջ աշխարհում:

Նախ հեթանոսներին կանչելն է նշանակում: Մարգարեն հիանում է երկակի կրկնելով Տեր, քանզի նախքան մարդ լինելը և դրանից հետո էլ մի է Տերը, և ողջ աշխարհով մեկ նրա անունը սքանչելագործ է:

2. Համբարձաւ մեծ վայելչութիւն քո ի վերոյ քան զերկինս. ի բերանոց մանկանց տղայոց ստընդիեցաց հաստատեցեր զօրհնութիւն:

Քո փառքը բարձրացաւ երկնքից վեր. մանկահասակ և ծծկեր երեխաների բերանից թող օրհնություն ելնի:

Այսինքն՝ երկինք վերացավ, համբարձվեց նրա պատիվը, որ վայել էր նրա մեծությանը, ոչ միայն նրա համար, որպեսզի մարդիկ իմանան, թե նրա տերությունը վեր է քան երկինքը, այլ որպեսզի հրեշտակներն էլ իմանան նրա մեծագույն իմաստությունը, որ նախ՝ մինչ մարդանալը, ճանաչում էին նրան աստվածությամբ, իսկ այժմ իմացան, որ մանուկ եղավ և քառասնօրյա մանկանց բերանով հաստատեց, որ իրեն պետք է օրհնություն մատուցեն բոլոր արարածները, ինչպես որ չարացած քահանաներին ասաց. «Ասում եմ ձեզ, որ եթե դրանք լռեն էլ, այդ քարերը կաղաղակեն» (Ղուկ. 19:40): Եվ բերանից է ասում, որովհետև կաթնակեր մանուկները չէին կարող սրտով աղաղակել, այլ Սուրբ հոգին էր շարժում նրանց լեզուները:

3. Վասն թշնամեաց քոց Տէր, զի եղծցի թշնամին և հակառակորդն:

Ընդդեմ քո թշնամիների, Տե՛ր, որպեսզի ոսոխն ու հակառակորդը կործանվեն:

Թշնամի ասելով նկատի ունի դևերին և հրեաներին, քանզի կործանվեց թշնամին՝ հրեաների քահանայությունը և զարհուրեց հակառակորդը՝ սատանան, ինչպես որ գրված է. «Ծածկեցիր այս բանն իմաստուններից և գիտուններից ու հայտնեցիր մանուկներին» (Մատթ. 11:25):

4. Տեսից զերկինս զգործս մատանց քոց, զլուսին եւ զաստեղս զորս դու հաստատեցեր:

Տեսնեմ երկինքը՝ քո մատների գործը, լուսինն ու աստղերը, որոնք դու հաստատեցիր:

Ինչո՞ւ եք զարմանում, ասում է, որ մանուկները օրհնություն են երգում, որպեսզի մարդիկ այդ ամենը տեսնելով՝ խոստովանեն նրան որպես ամենայնի Արարիչ և իրենք իրենց ասեն. «Տեսնեմ երկինքը հանդերձյալում, երբ կբացվեն մատյանները»: Նախ՝ հին արարածները, ինչպես որ կա նրանց խորհուրդը և ապա նորը, որ գալու է՝ նոր երկինք և նոր երկիր՝ իրենց լուսատուներով հանդերձ: Տեսնեմ, ասում է, քո ձեռքի գործը, որ երևում է երկնքում և քո մատների արվեստը, ինչը երևում է արվեստավորի հորինած աստղերի գեղեցիկ շարքից: Արեգակին չի հիշատակում, որովհետև այն հայտնի է, իսկ լուսինն ու աստղերը, որոնք գիշերվա սպասավորներ են և փոփոխական են, անհայտ են: Նորից, արեգակը Ավետարանն է, որը հայտնապես քարոզվում է,  իսկ լուսինը օրենքներն է, աստղերը՝ մարգարեները, որոնք հայտնում են [օրենքները], հատկապես հրեաներին, ովքեր քողերով և վարագույրով ծածկում են հին մատյանները և իրենց սրտերը:

5. Ո՞վ է մարդ՝ զի յիշես դու զնա. կամ որդի մարդոյ՝ թէ այց ինչ արասցես դու նմա:

Մարդն ի՞նչ է, որ յիշում ես նրան, կամ մարդու որդին՝ որ այցի գաս նրան:

Ադամին հիշեց այնքան, մինչև ինքն էլ մարդ դարձավ և Ադամի որդի [կոչվեց]: Եվ ոչ միայն նրան, այլև նրա որդիներին էլ ողորմություն արեց, որ Ադամից առավել շատ մեղանչեցին:

6. Փոքր ինչ խոնարհ արարեր զնա քան զհրեշտակս քո. փառօք և պատուով պսակեցեր զնա, և կացուցեր զնա ի վերայ ամենայն ձեռակերտաց քոց:

Քո հրեշտակներից փոքր-ինչ ցածր դրիր նրան և փառք ու պատվով պսակեցիր նրան: Նրան կարգեցիր քո բոլոր ձեռակերտների վրա:

Քանզի հրեշտակներն առաջին օրը ստեղծվեցին, իսկ Ադամը՝ վեցերորդ, կամ որ մարդը միշտ կերակուր ուտելու կարիք ունի [ի տարբերություն հրեշտակների], նաև, որ իջավ իր տեղից և մարդացավ՝ [դրանով փոքր ինչ ցածր դասվելով հրեշտակներից]: Առաքյալը նույնպես մեկնաբանում է սա՝ ասելով. «Բայց տեսնում ենք փառքով և պատվով պսակված Հիսուսին, որ մի փոքր հրեշտակներից ավելի ցածր էր դասվել մահվան չարչարանքները հանձն առնելու պատճառով» (Եբր. 2:9), քանզի հրեշտակներն անմահ են, բայց նրա մահն իր համար փառք եղավ՝ խաչով պսակված: Եվ երկնքից լսվեց Հոր ձայնը, որ փառավորում էր Որդուն, երբ Հիսուսը այստեղ դեռևս փառավորված չէր, այսինքն՝ դեռ չէր խաչվել, թեև խաչված մարմնով էլ նա բոլոր ձեռակերտների, հրեշտակների և մարդկանց Աստվածն էր:

7. Զամենայն ինչ հնազանդ արարեր ի ներքոյ ոտից նորա, զխաշն եւ զարջառ՝ եւ զամենայն ինչ:

Ամեն ինչ դրիր նրա ոտքերի ներքոյ՝ ոչխար, արջառ և ամեն ինչ:

Խոսքն այն հավատացյալ հոտի մասին է, որ հանձնվեց Պետրոսին: Արջառները առաքյալները, մարգարեներն ու վարդապետերն են, որ գործունյա, բանական եզներ են երկրի վրա: Եվ այն ամենը, ինչ [օրենքի] գործերով հնարավոր չէր կատարել փրկվելու համար, հնարավոր դարձավ ամբողջ տիեզերքով մեկ Ավետարանի քարոզչությանը հնազանդվելու միջոցով:

8. Եւս եւ զերէ վայրի, զթռչունս երկնից, և զձկունս ծովուց՝ որ շրջին ընդ շաւիղս ծովուց:

Նաև վայրի երե, երկնքի թռչուններ, ծովի ձկներ, որ շրջում են ծովերի հոսանքներում:

Վայրենամիտ է կոչում հեթանոսներին, թռչունները հրեշտակներն են, ձկները նրանք են, ովքեր չարիքի հորձանուտում լողում են, բայց երբ հավատում են, մաքրվում են, կամ մեռելներն են, որ հարություն են առնելու: Ձկներն ու հավերը հնազանդվում են իրենց կերակրողին, ըստ Առաքյալի, թե. «Որպեսզի Հիսուս Քրիստոսի անունով խոնարհվի ամեն ծունկ՝ լինի թե՛ երկնավորների, թե՛ երկրավորների և թե՛ սանդարամետականների» (Փիլիպ. 2:10): Երկնավորներ ասելով նկատի ունի հրեշտակներին, երկրավորներ՝ մարդկանց, իսկ սանդարամետականներ՝ մեռելներին: Եվ ինչու է ասում ծովի ձկներ (սրա տակ պետք է հասկանալ ծովային բոլոր կենդանիներին), որովհետև դժոխքում տանջանքների բազմաթիվ տեղեր կան, ըստ մեղքերի չափի: Իսկ մահվան ճանապարհը մեկն է, որով բոլորն էլ մահանում են:

9. Տէր, Տէր մեր, զի՞ սքանչելի է անուն քո յամենայն երկրի:

Տե՛ր, ո՛վ մեր Տե՛ր, ի՜նչ հրաշալի է քո անունը ողջ աշխարհում:

Սրանով ցույց է տալիս, թե բոլոր արարածները նրանով սկսելով, նրանով էլ ավարտում են [իրենց ընթացքը]: Ի՜նչ հրաշալի է. ինչպես որ Տիրոջ հրեշտակն ասաց Մանովեին. «Ինչո՞ւ ես հարցնում իմ անունը, դա մի սքանչելի անուն է» (Դատավ. 13:18) և որ «Այն վեր է, քան ամեն անուն» (Փիլիպ. 2:9):

Վարդան Արևելցի, Մեկնութիւն Սաղմոսացն Դաւթի, Էջմիածին, 1797 թ.

Գրաբարից թարգմանեց Գայանե Թերզյանը

Tags: ԱստվածաբանությունԵկեղեցին հայկական
Նախորդ

Օրվա ընթերցումներ Սուրբ Գրքից« Որդեա՛կ, պատուի՛ր Տիրոջը եւ զօրացի՛ր եւ, բացի նրանից, ուրիշ ոչ ոքից մի՛ երկնչիր»:

Հաջորդ

Պողոս Պատրիարք․ «Հարկավոր է, որ ամենքը արթուն և զգաստ մնան»

Հաջորդ
Պողոս Պատրիարք․ «Հարկավոր է, որ ամենքը արթուն և զգաստ մնան»

Պողոս Պատրիարք․ «Հարկավոր է, որ ամենքը արթուն և զգաստ մնան»

Matyan.am

© 2021 Մատյան.հայ
by Vavati Group.

Կայքի նավիգացիա

  • Մեր մասին
  • Հետադարձ կապ

Հետևեք մեզ

No Result
View All Result
  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց

© 2021 Մատյան.հայ
by Vavati Group.