Աղստևի հովտի գեղեցկուհի նորաթուխ անուն է:
Այն միշտ էլ հովանոց , այսինքն ամառանոց է եղել և կոչվել է Հովք: Իսկ գիտեք , թե երեք հազար տարեկան Հովքը ինչպես վերանվանվեց Դիլիջան : Հիմա Հովք է կոչվում Աղստևի ձորահովտի ամենաբարձր կատարը , որը վերևից նայում է Դիլիջանին և զարմանում , թե մարդիկ ոնց մոռացան իր անունը :
Դա այսպես եղավ : Տասնյոթերորդ դարում եվրոպացի երկու քարոզիչ Աղստևի ձորահովիտ են գալիս հայերին կաթոլիկացնելու նպատակով: Այստեղ նրանք պատրաստում են մի մեծ կառք , զարդարում այն սրբապատկերներով : Կառքը , որ քարոզիչներն անվանում են դիլիժանս , երբեք տեղից չշարժվեց և ձորահովտում մնաց երկար ժամանակ : Կառքը քարոզիչների բնակարան – քարոզատըղին էր : Այստեղ նրանք հայերին վաճառում էին զանազան դեղեր : Աղստևի հայերն, իհարկե , կաթոլիկ չդարձան , բայց դիլիժանս, դիլիժանս ասելով ՝ քարոզիչների նստավայր Հովքը վերանվանեցին Դիլիջան :
Հազար տարի առաջ իմաստունների իմաստուն Գրիգոր Պահլավունի Մագիստրոսն ասել է.
_ Եթե Աստված բարեհաճեր մի անգամ Հայաստան գալ , ես Նրան կհյուրասիրեի
Հովքում : Սա աշխարհի բոլոր գեղեցիկ անկյուններից տարբերվում է նրանով , որ այստեղ մարդ մոռանում է մահվան մասին : Այս հովտի օդը ոչ միայն զովարար ու սրտապարար է , այլև ՝ սննդարար : Այստեղ կերած մի կտոր հացը մարդուն չորս օրվա ուժ է տալիս:
Հայկ Խաչատրյանի « ՀԱՑԱՊԱՏՈՒՄ» գրքից . Երևան 1984 թ.