Երեքշաբթի, 26 Սեպտեմբերի, 2023
Matyan.am

Այսպէս է ասում Տէրը.
«Քո գործերը յանձնի՛ր Տիրոջ ձեռքը, եւ քո մտադրութիւնները պիտի կատարուեն:
Ինչպիսի մեծութեան էլ հասնես, դու քեզ խոնա՛րհ պահիր եւ դու շնորհ կգտնես
Տիրոջ առջեւ» (Առակներ 16:3)

  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց
No Result
View All Result
  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց
No Result
View All Result
Matyan.am
No Result
View All Result
Մատյան Աստվածաբանություն

Դավթի Սաղմոսների մեկնություն.Սաղմոս ԺԱ

28 Հունվարի, 2023
Աստվածաբանություն, Եկեղեցին հայկական
Դավթի Սաղմոսների մեկնություն.Սաղմոս ԺԱ
0
Կիսումներ
58
Դիտումներ
Share on FacebookShare on Twitter

Ի կատարած. ութերորդական եղանակով Սաղմոս Դավթի: Դավիթն այս Սաղմոսն ասաց, երբ Սամուելը մահացավ, իսկ ութերորդականի մասին ասաց վեցերորդ Սաղմոսում: Սա մարգարեություն է Սավուղի և հրեաների ստախոսության մասին: Նաև մարգարեություն է այն մասին, որ հետագա օրերին սրբերն ավելի քիչ են լինելու քան մեղավորները:

1. Ապրեցո՛ զիս Տէր՝ զի նուաղեաց սուրբ. նուաղեցին ճշմարտութիւնք յորդւոց ի մարդկանէ:

Փրկի՛ր ինձ, Տեր, քանզի սուրբ չմնաց, նվազեց ճշմարտությունը մարդկանց որդիների մեջ:

Նկատի ունի Երեմիայի, Եղիսեի և Եղիայի ժամանակաշրջանը և նրանց մահվան մասին է ասում: Նաև նրանց մասին է, ովքեր խոստացան այստեղ կուսությամբ և պարկեշտությամբ ապրել, բայց չպահեցին իրենց խոստումը:

2. Ի նանիր խօսեցաւ այր ընդ ընկերի իւրում. շրթամբք նենգաւորօք սրտէ ի սիրտ խօսեցաւ:

Ստությամբ խոսեց մարդը մարդու հետ, սրտերը հաղորդակցվեցին նենգ շրթունքներով:

Ստությամբ խոսեց ինչպես Սավուղը Դավթի հետ և հրեաները՝ Քրիստոսի: Սրտերը հաղորդակցվեցին, այսինքն՝ ըստ իրենց սրտի չափեցին նաև ուրիշների սրտերը:

3. Սատակէ Տէր զամենայն շրթունս նենգաւորս, և զլեզուս մեծաբանս:

Տերը կոչնչացնի բոլոր նենգ շրթունքներն ու լեզուները մեծախոս:

Այսինքն՝ նախնիների չարությունը, որ ցանկացան նման լինել Բարձրյալին:

4. Ոյք ասացին. զլեզուս մեր մեծս արասցուք, շրթունք մեր առ մեզ են, և արդ՝ մեր ո՞վ է Տէր:

Որոնք ասացին. «երկարեցնենք մեր լեզուները, մենք շրթունք ունենք, արդ՝ ո՞վ է մեր Տերը»:

Այսինքն՝ ինչ ցանկանանք կխոսենք և կայսրից բացի ուրիշ թագավոր չունենք: Այդպես էին ասում նաև Նեմրութը, փարավոնը և Նաբուգոդոնոսորը:

5. Վասն տառապանաց աղքատին և հեծութեան տնանկին, այժմ յարեայց ասէ Տէր, եդից զփրկութիւն իմ, և համարձակեցայց ի նոսա:

Աղքատի տառապանքի և տնանկի հեծության համար այժմ ես կելնեմ, — ասում է Տերը, — կբերեմ իմ փրկությունը և վստահ կլինեմ նրանց վրա:

Վրեժխնդիր կլինեմ բոլոր տնանկներին և աղքատներին զրկողներից, ովքեր Տիրոջն են աղաղակում, ինչպես որ ասում է. «Ձեր կողմից զրկվածն աղաղակում է» (Հակոբ. 5:4): Եվ Աստծո Որդին էլ ասում է, — Կելնեմ իմ հայրական աթոռից զրկվածների համար: Կբերեմ իմ փրկությունը՝ Գողգոթայում խաչվելով, որովհետև Տիրոջից է փրկությունը: Եվ վստահ կլինեմ նրանց վրա. ամբողջ աշխարհում վստահորեն քարոզվեց և ովքեր չլսեցին այստեղ, ապա վերջին օրը կլսեն:

6. Բանք Տեառն են բանք սուրբ, որպէս զարծաթ ընտրեալ և փորձեալ յերկրէ. սրբեալ և պարզեալ եօթնպատիկ ի հողոյ:

Տիրոջ խոսքերը սուրբ խոսքեր են, ինչպես ընտիր ու փորձված արծաթ՝ յոթնապատիկ մաքրված ու զտված հողից:

 Տիրոջ խոսքերն այն խոսքերն էին, ինչ խոստացավ մարգարեներին և առաքյալներին: Արծաթ ասելով նկատի ունի մարգարեներին, իսկ ոսկի՝ առաքյալներին՝ յոթնապատիկ մաքրված և զտված հողից. ըստ Տիրոջ իմաստության յոթ սյուների, յոթ ճրագների, յոթ աչքերի և յոթ պսակների: Տարածվեցին Տիրոջ յոթնապատիկ շնորհները, ըստ այնմ, թե Տերը եկեղեցու մեջ դրեց առաքյալներին, մարգարեներին, հովիվներին, վարդապետներին, ապա զորություն տվեց, շնորհներ, օրհնություններ: Զտված հողից, այսինքն՝ բազմաթիվ փորձությունների միջոցով զտեց հոգին և լեզուն հողեղեն վիճակից, ինչը յոթնապատիկ է նշանակում:

7. Դու Տէր պահեցեր զմեզ, և ապրեցուցեր զմեզ յազգէ յայսմանէ մինչև յաւիտեան:

Դու, Տե՛ր, պահպանեցիր մեզ և փրկեցիր այս ազգից մինչև հավիտենություն:

Ադամից սերելով թեև մեղանչեց [բայց Տերը պահպանեց], ինչպես նաև ջրհեղեղից փրկեց: Եվ փրկեցիր այս ազգից, ինչն այլ կերպ չէր լինի, եթե ոչ պահքով և աղոթքով:

8. Շուրջանակի ամպարիշտք շրջին. ըստ բարձրութեան քում մեծ արասցես դու զորդիս մարդկան:

Ամեն կողմ ամբարիշտներ են շրջում. քո բարձրության համեմատ դու մեծություն տո՛ւր մարդկանց որդիներին:

Շրջում են վեցյակի շարժմամբ կորստյան մատնելու համար: Քո բարձրության համեմատ դու մեծություն տո՛ւր. քանզի Աստծո որդիներ պիտի կոչվեն՝ գերազանցություն ունենալով մահվան հանդեպ: Եբրայերենում ասվում է, թե շուրջբոլորը բլուրների պես պատել են Եդոմի լրբությունները, ինչպես որ ասում են, թե Եսավի որդիները լրբացան, Աֆրոդիտե լրբի արձանը կանգնեցրին և այնտեղ տղամարդիկ ու կանայք խայտառակ էին լինում:

Վարդան Արևելցի, Մեկնութիւն Սաղմոսացն Դաւթի, Էջմիածին, 1797 թ.

Գրաբարից թարգմանեց Գայանե Թերզյանը

Tags: ԱստվածաբանությունԵկեղեցին հայկական
Նախորդ

Օրվա ընթերցումներ Սուրբ Գրքից«Վշտակի՛ց եղիր Քրիստոս Յիսուսի տառապանքներին որպէս նրա բարի զինուորը»:

Հաջորդ

Սուրբ Գրիգոր Աստվածաբան հայրապետի հիշատակության օր

Հաջորդ
« Օրենքի Լրումը. Գործի Վերածված Սերը »

Սուրբ Գրիգոր Աստվածաբան հայրապետի հիշատակության օր

Matyan.am

© 2021 Մատյան.հայ
by Vavati Group.

Կայքի նավիգացիա

  • Մեր մասին
  • Հետադարձ կապ

Հետևեք մեզ

No Result
View All Result
  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց

© 2021 Մատյան.հայ
by Vavati Group.