Երեքշաբթի, 3 Հոկտեմբերի, 2023
Matyan.am

Այսպէս է ասում Տէրը.
«Քո գործերը յանձնի՛ր Տիրոջ ձեռքը, եւ քո մտադրութիւնները պիտի կատարուեն:
Ինչպիսի մեծութեան էլ հասնես, դու քեզ խոնա՛րհ պահիր եւ դու շնորհ կգտնես
Տիրոջ առջեւ» (Առակներ 16:3)

  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց
No Result
View All Result
  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց
No Result
View All Result
Matyan.am
No Result
View All Result
Մատյան Կարևոր խոսք

Բարի խաղաղություն՝ չար խաղաղության փոխարեն

31 Հունվարի, 2023
Կարևոր խոսք
Բարի խաղաղություն՝ չար խաղաղության փոխարեն
0
Կիսումներ
133
Դիտումներ
Share on FacebookShare on Twitter

Կա մի բարի խաղաղություն և կա մի չար խաղաղություն։ Բարի խաղաղությունն իրականանում է բարի ու արդար հավատացյալների միջև, այնպես՝ որ նրանք, որոնց մեջ առկա է մեկ միակ հավատքի պարգևը, առկա լինի նաև կյանքի մեկ միակ համերաշխություն։ Հավատքը ծնվում է Աստծո խոսքի զորությամբ, բայց պահպանվում է խաղաղության միջոցով, և սնուցվում՝ սիրո, Առաքյալի խոսքերի համաձայն. « Հավատքն է, որ գործում է սիրո միջոցով » (Գղտ 5, 6)։ Հավատքը, որ զուրկ է սիրուց, չի կարող բարի գործերի որևէ պտուղ հասունացնել։ Եթե, հետևաբար, հավատացյալները բաժանվել են ինչ որ մի անհամաձայնության պատճառով, սա չար պառակտում է, ինչպես որ ասում է Տերը. « Ինքն իր մեջ բաժանված տունը չի կարող կանգուն մնալ » (հմմտ. Մտթ 12, 25)։ Եթե եղբայրները միմյանց միջև բաժանված են, կործանում ու ավերում են իրենք իրենց, ինչպես ասում է Առաքյալը. « Իսկ եթե փոխադարձաբար կծում եք միմյանց ու հոշոտում, գոնե զգույշ եղեք, որ մեկդ մյուսիդ ամբողջովին չոչնչացնեք » (Գղտ 5, 15)։

Չար խաղաղությունը անհավատների ու չարագործների միջև տիրող խաղաղությունն է, քանի որ նրանց մեջ, ովքեր մեկ միակ չարագործ մտադրություն ունեն, մեկ միակ է նաև համերաշխությունը չարիք գործելու մեջ։ Արդարև, անհավատությունն ու ամբարշտությունը ծնվում են դիվային դրդմամբ, բայց պահպանվում են խաղաղության միջոցով։ Եթե ինչ որ մի պարագայի բերմամբ անհավատներն ու չարագործները բաժանվում են միմյանց միջև, սա բարի պառակտում է։ Հիրավի, ինչպես այն դեպքում, երբ բարիների միջև իշխում է խաղաղությունը, հավատքն ու արդարությունը ոտքի են մնում, իսկ անարդարությունն ու հավատքի պակասը տապալված են մնում գետնին, իսկ երբ վրա է հասնում պառակտումը, հավատքն ու արդարությունը ընկնում են, և ընդհակառակը՝ ոտքի են կանգնում հավատքի պակասն ու չարությունը. միևնույն ձևով, երբ չարագործների միջև տիրում է խաղաղությունը, ոտքի են մնում անարդարությունն ու հավատքի պակասը և գետնին տապալված են մնում հավատքն ու արդարությունը, բայց երբ վրա է հասնում պառակտումը, ընկնում են առաջինները և ոտքի են կանգնում վերջինները։

Այս պատճառով է, որ Տերը երկրի վրա բարի պառակտում ուղարկեց, չարագործ միությունը խզելու համար։ Բոլորն, արդարև, անխտիր կերպով, և՛ բարիները, և՛ չարերը, չարի տիրապետության տակ էին, և՛ նրանք, ովքեր սիրում էին չարիքը, և՛ նրանք, ովքեր չէին ճանաչում բարին, և բոլորն էլ գտնվում էին կարծես փակված հավատքի պակասի միակ տան մեջ. սրանց մոտ Աստված ուղարկեց բաժանման սուրը, այսինքն՝ ճշմարտության խոսքը, որի մասին Առաքյալն ասել է. « Կենդանի է Աստծո խոսքը, ազդու և ավելի հատու, քան որևէ երկսայրի սուր. այն ներթափանցում է մինչև ոգու և հոգու, հոդերի և ողնածուծի բաժանման կետը, և քննում է սրտի զգացումներն ու մտքերը » (Եբր 4, 12)։

Հայրախոսական շրջանի մի Անանուն Հեղինակի « Մատթեոսի Ավետարանի անավարտ մեկնություն »

Աղբյուր՝ https://mashtoz.org/

Tags: Կարևոր խոսք
Նախորդ

Զղջման աղոթք.Եփրեմ Ասորի

Հաջորդ

Դավթի Սաղմոսների մեկնություն.Սաղմոս ԺԵ

Հաջորդ
Դավթի Սաղմոսների մեկնություն.Սաղմոս ԺԵ

Դավթի Սաղմոսների մեկնություն.Սաղմոս ԺԵ

Matyan.am

© 2021 Մատյան.հայ
by Vavati Group.

Կայքի նավիգացիա

  • Մեր մասին
  • Հետադարձ կապ

Հետևեք մեզ

No Result
View All Result
  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց

© 2021 Մատյան.հայ
by Vavati Group.