Չորեքշաբթի, 27 Սեպտեմբերի, 2023
Matyan.am

Այսպէս է ասում Տէրը.
«Քո գործերը յանձնի՛ր Տիրոջ ձեռքը, եւ քո մտադրութիւնները պիտի կատարուեն:
Ինչպիսի մեծութեան էլ հասնես, դու քեզ խոնա՛րհ պահիր եւ դու շնորհ կգտնես
Տիրոջ առջեւ» (Առակներ 16:3)

  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց
No Result
View All Result
  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց
No Result
View All Result
Matyan.am
No Result
View All Result
Մատյան Ոչ միայն հացիվ

Սրտի զղջում

2 Փետրվարի, 2023
Ոչ միայն հացիվ
Խնդրանք Աստծո օգնականության
0
Կիսումներ
88
Դիտումներ
Share on FacebookShare on Twitter

1. Եթե կամենում ես գեթ մի քիչ առաջադիմել, քեզ միշտ Աստծո սուրբ երկյուղի մեջ պահիր և ազատություններ շատ մի՛ փնտրիր: Զսպիր զգայարաններդ և անձնատուր մի՛ եղիր ունայն ուրախություններին: Տրամադիր եղիր զղջմանը և այդպես կգտնես իրական բարեպաշտությունը: Զղջումն անթիվ ու անհամար բարիքներ ունի, որոնք կորցնում ենք սրտի ունայն կապվածությունների հետևանքով: Զարմանալի կլինի, եթե որևէ մեկն այս կյանքում կարողանա բացարձակապես խաղաղ և ուրախ ապրել, երբ մտածի, որ աքսորի մեջ է, և իր հոգին նույնպես ենթակա է այսքան բազմաթիվ վտանգների:

2. Շատ անհաստատ են մեր սրտերը և անհոգ ենք մեր թերությունների հանդեպ: Ահա սա է պատճառը, որ չենք զգում մեր հոգու ցավերը և ծիծաղում ենք, երբ պետք է արցունքներ հեղեինք: Ճշմարիտ ազատությունն ու անխառն ուրախությունը Աստծո երկյուղի և մաքուր խղճմտանքի մեջ են միայն գտնվում: Երանի՜ նրան, ով հեռացնում է ցրման առիթները, առաջադիմությանը խոչընդոտող ամեն տեսակ արգելքների հետ միասին, և ով սուրբ զղջումով է ամփոփում իր միտքը: Երանի՜ նրան, ով մերժում է ամեն բան, որ կարող է ծանրացնել կամ արատավորել իր խիղճը: Արիաբա՛ր պայքարիր. վատ սովորությունը հաղթվում է բարի սովորությամբ: Եթե կարողանաս անհրաժեշտության դեպքում մարդկանցից հեռանալ, մարդիկ էլ քեզնից կհեռանան և կթողնեն, որ պարտականություններդ կատարես:

3. Ուրիշների գործերով մի՛ զբաղվիր և մի՛ խառնվիր մեծավորներիդ գործերին: Նախ քո՛ վրա հառիր հայացքդ. մերձավորներիդ հանդիմանելուց առաջ ինքդ քեզ հանդիմանիր: Մարդկանց համակրանքը չվայելելուդ համար մի՛ վշտացիր, երբե՛ք. բավական իմաստությամբ ու խոհեմությամբ չապրելուդ համար տրտմիր, որովհետև վարքդ վայել չէ Աստծո ծառային և բարեպաշտ վանականին: Հաճախ այս աշխարհում մխիթարություններ չունենալն է ավելի օգտակար ու ապահով, հատկապես՝ զգայական մխիթարություններ: Իսկ եթե զուրկ ենք աստվածային մխիթարություններից նույնպես, կամ շատ քիչ անգամներ ենք այն զգում, հանցանքը մերն է, որովհետև զղջում չունենք մեր սրտերում և չենք մերժում արտաքին մխիթարությունները: Ընդունիր, որ անարժան ես երկնային մխիթարությանը, և արժանի՝ միայն անձկությունների: Երբ մարդու սիրտը ճմլվի զղջման զգացումներով, այնժամ աշխարհը դառն ու անտանելի կդառնա իր համար: Արդարը միշտ էլ կգտնի բավարար պատճառներ զղջման ու հառաչանքի: Երբ նա մտածում է իր և ուրիշների մասին, տեսնում է, որ երկրի վրա ոչ ոք վերապահված չէ նեղություններից: Որքան ավելի խորն է քննում նա իր կյանքը, այնքան ավելի են խտանում իր վիշտն ու դառնությունը: Մեր վշտերի և հոգևոր մեծ տխրության պատճառը մե՛ր իսկ մեղքերն են ու մոլությունները, որոնց մեջ այնպես ենք մխրճվել, ընկղմվել ու խրվել, որ քիչ անգամներ ենք միայն հիանում երկնային գեղեցկություններով:

4. Եթե ավելի հաճախ մահվանդ մասին մտածեիր, քան երկար կյանքիդ, անկասկած վարքդ ուղղելու ավելի բորբոք եռանդ կզգայիր քեզնում: Եթե ավելի մեծ լրջությամբ մտածեիր դժոխքի ու քավարանի տանջանքների շուրջ, կարծում եմ, որ ավելի մեծ սիրով կփարվեիր ծանրածանր աշխատանքին ու վշտակրությանը, և չէիր խուսափի խստակրոն կյանքից: Բայց քանի որ դեռ չենք հրդեհվել այս ճշմարտությունների բոցով, քանի որ տակավին սիրում ենք խաբեապատիր իրողությունները, այս իսկ է պատճառը, որ մնում ենք միջակ և ծույլ: Հաճախ սա հոգու հեղգությունից է բխում. այդպիսի դեպքերում խեղճ մարմինը նույնպես դժգոհում է ու տրտնջում: Խոնարհ աղոթքներդ առաքիր առ Աստված, որպեսզի զղջման տրամադրություն պարգևի քեզ: Եվ դու նույնպես կրկնիր Մարգարեի հետ. «Արցունքներով շաղված հացով կերակրիր ինձ և արտասուքի բաժակով հագեցրու իմ ծարավը» (Սղմ 79, 6):


«ՆՄԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ» Գրքից.Գլուխ ԻԱ

Աղբյուր՝https://mashtoz.org/

Tags: Ոչ միայն հացիվ
Նախորդ

Դավթի Սաղմոսների մեկնություն.Սաղմոս ԺԶ

Հաջորդ

Դավթի Սաղմոսների մեկնություն.Սաղմոս ԺԷ

Հաջորդ
Դավթի Սաղմոսների մեկնություն.Սաղմոս ԺԷ

Դավթի Սաղմոսների մեկնություն.Սաղմոս ԺԷ

Matyan.am

© 2021 Մատյան.հայ
by Vavati Group.

Կայքի նավիգացիա

  • Մեր մասին
  • Հետադարձ կապ

Հետևեք մեզ

No Result
View All Result
  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց

© 2021 Մատյան.հայ
by Vavati Group.