Հինգշաբթի, 21 Սեպտեմբերի, 2023
Matyan.am

Այսպէս է ասում Տէրը.
«Քո գործերը յանձնի՛ր Տիրոջ ձեռքը, եւ քո մտադրութիւնները պիտի կատարուեն:
Ինչպիսի մեծութեան էլ հասնես, դու քեզ խոնա՛րհ պահիր եւ դու շնորհ կգտնես
Տիրոջ առջեւ» (Առակներ 16:3)

  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց
No Result
View All Result
  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց
No Result
View All Result
Matyan.am
No Result
View All Result
Մատյան Աստվածաբանություն

Հաղթանակը Մարդու Որդու,որ եկել և գալու է

5 Փետրվարի, 2023
Աստվածաբանություն
Հաղթանակը Մարդու Որդու,որ եկել և գալու է
0
Կիսումներ
67
Դիտումներ
Share on FacebookShare on Twitter

 Ի՞նչ է Քրիստոսի գալուստը։ Ազատագրումն է ստրկությունից և խզումն է հին գերության, սկիզբն է ազատության և պատիվն է որդեգրության, աղբյուրն է մեղքերի թողության և իսկապես անմահական կյանքն է բոլորի համար։ Քանի որ Բանը՝ Աստծո Խոսքը, վերևից տեսնում էր մեզ ճնշված՝ մահվան ճիրաններում, ուժակորույս, անկյալ, ճանապարհ ընկած մի անվերադարձ ուղղությամբ, եկավ ստանձնելու Ադամի՝ առաջին մարդու բնությունը, Հոր ծրագրի համաձայն։ Հրեշտակների կամ հրեշտակապետերի չհանձնեց մեր փրկության գործը, կամեցավ Ինքն Անձամբ պատերազմի նետվել մեր համար, հնազանդվելով Հորը։ […]

Ի մի հավաքելով և Իր մեջ բովանդակելով Իր բոլոր աստվածային ուժերը՝ եկավ այն չափով, որով որոշել էր. […] Հոր զորությամբ՝ չկորցրեց այն, ինչ ուներ, այլ՝ ստանձնեց այն, ինչը չուներ, և եկավ որպես սահմանափակ էակ։ […]

Տե՛ս, թե Նա ինչպե՛ս Տեր է. «Տերն ասաց իմ Տիրոջը. բազմի՛ր իմ աջ կողմում» (Սղմ 110, 1)։ […]

Տե՛ս, թե Նա ինչպե՛ս Որդի է. «Նա կդիմի ինձ. “Դու իմ Հայրն ես”. Ես կարգելու եմ Նրան որպես իմ Առաջնեկ» (Սղմ 89, 27-28)։ […]

Տե՛ս տակավին, թե Նա ինչպե՛ս Աստված է. «Հզորները գալու և երկրպագելու են Քո առաջ. աղոթելու են Քեզ, որովհետև միայն Քո մեջ է Աստված» (հմմտ. Ես 45, 14)։ […]

Տե՛ս, թե Նա ինչպե՛ս Հավիտենական Թագավոր է. «Քո գահը, Աստվա՜ծ, հավիտյանս հավիտենից է։ […] Աստվա՜ծ, Քո Աստվածն օծեց Քեզ բերկրանքի յուղով» (Սղմ 45, 7-8)։ […]

Տե՛ս, թե Նա ինչպե՛ս հզորների Տերն է. «Ո՞վ է այս մեծ ու փառավոր Արքան։ Տերն է, քաջարի ու կարող, Նա Ինքն է փառավոր Արքան» (Սղմ 24, 8)։ […]

Տե՛ս տակավին, թե Նա ինչպե՛ս Հավիտենական Քահանա է. «Դու Քահանա ես հավիտյան» (Սղմ 110, 4)։

Բայց եթե Նա Տեր և Աստված է, Որդի և Արքա, Տեր և Քահանա Հավիտենական, երբ կամեցավ, «նաև մարդ է. սա ո՞վ կհասկանա» (Երմ 17, 9)։ […]

Հետևաբար, որպես Աստված և որպես Մարդ է, որ այս Հիսուսը եկավ մեր մոտ։ […] Մեր թշվառ ու մահկանացու մարմինն առավ. […] խնամեց մեր մարմիններն իրենց հիվանդություններով, բոլոր հիվանդությունները բուժեց Իր զորությամբ, որպեսզի կատարվեր խոսքը. «Ես Տերն եմ։ […] Բռնելու եմ քո ձեռքից և քեզ դարձնելու եմ ուժեղ։ […] Տերն եմ, սա իմ Անունն է։ […] Վերջին թշնամին, որ ոչնչացվելու է, լինելու է մահը։ Ո՜վ մահ, ո՞ւր է քո սպանող ուժը» (Ես 42, 6-8; 1Կր 15, 26.55)։

Չորրորդ դարի զատկական անանուն ճառ, 44-48; PG 59, 743; SC 27 (Հիպպողիտոս Հռոմայեցու ճառերից ներշնչված).

Աղբյուր՝ mashtoz.org

Tags: Աստվածաբանություն
Նախորդ

Նա է կարողանում մինչև վերջ համբերել, ով համբերում է հանուն Աստծու

Հաջորդ

Օրվա ընթերցումներ Սուրբ Գրքից«Ի՞նչ անենք, որ Աստծոյ ուզած գործերը գործենք»:

Հաջորդ
Կոմիտաս․ Ով է որպես

Օրվա ընթերցումներ Սուրբ Գրքից«Ի՞նչ անենք, որ Աստծոյ ուզած գործերը գործենք»:

Matyan.am

© 2021 Մատյան.հայ
by Vavati Group.

Կայքի նավիգացիա

  • Մեր մասին
  • Հետադարձ կապ

Հետևեք մեզ

No Result
View All Result
  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց

© 2021 Մատյան.հայ
by Vavati Group.