Կիրակի, 1 Հոկտեմբերի, 2023
Matyan.am

Այսպէս է ասում Տէրը.
«Քո գործերը յանձնի՛ր Տիրոջ ձեռքը, եւ քո մտադրութիւնները պիտի կատարուեն:
Ինչպիսի մեծութեան էլ հասնես, դու քեզ խոնա՛րհ պահիր եւ դու շնորհ կգտնես
Տիրոջ առջեւ» (Առակներ 16:3)

  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց
No Result
View All Result
  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց
No Result
View All Result
Matyan.am
No Result
View All Result
Մատյան Աստվածաբանություն

Դավթի Սաղմոսների մեկնություն.Սաղմոս ԺԹ

6 Փետրվարի, 2023
Աստվածաբանություն, Եկեղեցին հայկական
«Հորդորակներ».Երանելի Սարգիս Շնորհալի հայոց վարդապետի՝ իմաստասերի և քաջ հռետորի(ԺԲ դար)
0
Կիսումներ
62
Դիտումներ
Share on FacebookShare on Twitter

Ի կատարած Սաղմոս Դավթի

Երանելի Դավիթն այս ասաց, երբ Ռափսակը պաշարել էր Երուսաղեմը և հայհոյում էր Եզեկիային և երբ նա այդ հրովարտակները վերցրեց գնաց Տիրոջ տուն և ցույց տվեց Տիրոջը: Դարձյալ Դավիթն աղոթում է Սողոմոնի համար: Սա նաև քրիստոնյա բոլոր աստվածապաշտ թագավորների աղոթքն է: Առաքյալներն էլ եկեղեցու համար աղոթում էին որպես թագավորի:

1. Լուիցէ քեզ Տէր յաւուր անձկութեան. օգնական եղիցի քեզ անուն Աստուծոյ Յակոբայ:

Անձկության օրը կլսի քեզ Տերը, և օգնական կլինի քեզ Հակոբի Աստծու անունը:

Այս խոսքերը վերաբերվում են Եզեկիային, ինչպես նաև Սողոմոնին, երբ Նաբատի որդին ապստամբեց նրա դեմ: Նաև Սուրբ Եկեղեցուն, որ հալածվում է չար թագավորների կողմից՝ օգնական ունենալով Աստծո՝ Հիսուս Քրիստոսի անունը:

2. Առաքեսցէ քեզ Տէր օգնութիւն ի սրբութենէ իւրմէ. և ի Սիովնէ ընկալցի զքեզ:

Տերն իր սուրբ Սիոնից քեզ օգնություն կուղարկի և կընդունի քեզ:

Տաճարից կուղարկի Եզեկիային, իսկ եկեղեցուն՝ վերից: Եվ կընդունի քեզ իր խնամակալ գրկի մեջ:

3. Յիշեսցէ Տէր զամենայն պատարագս քո. և զուխտս քո ընդունելի արասցէ:

Թող հիշի Տերը քո բոլոր ընծաները և ողջակեզներդ ընդունելի թող համարի:

Նկատի ունի Եզեկիային և Սողոմոնին, ինչպես նաև եկեղեցու՝ բանական պատարագը, նահատակների արյունները և այն ուխտը, որն ավազանով կնքեցին: Եվ ընծաներ մատուցողները պետք է զգուշանան, որպեսզի արժանաբար նվիրաբերեն և ուխտ կնքեն:

4. Տացէ քեզ Տէր ըստ սրտի քում, և զամենայն խորհուրդս քո նա կատարեսցէ:

Տերը քեզ կտա, ինչ որ ուզի քո սիրտը, և քո բոլոր մտադրությունները նա կկատարի:

Նրանցը հայտնի է, ամեն ինչ երկրավոր է, իսկ եկեղեցին խնդրում է Աստծո արքայությունը և նրա արդարությունը:

5. Ցնծասցուք մեք ի փրկութեան քում. յանուն Աստուծոյ մերոյ՝ մեք մեծք եղիցուք:

Մենք կցնծանք քո փրկությամբ, Աստծո անունով մենք կմեծարվենք:

Կցնծան Երուսաղեմը և ժողովուրդն իրենց թագավորներով, իսկ մենք կցնծանք, որովհետև փրկվեցինք Քրիստոսի մահվան շնորհիվ և կոչվեցինք քրիստոնյաներ ու նոր Իսրայել:

6. Լցուսցէ Տէր զամենայն խնդրուածս քո. այժմ ծանեաք, զի կեցոյց Տէր զօծեալ իւր:

Տերը կկատարի քո բոլոր խնդրանքները: Այժմ հասկացանք, որ Տերը փրկեց իր օծյալին:

Տեսնել Քրիստոսին մեզ հետ հաշտված: Այժմ հասկացանք. երբ հավատացին Կոստանդիանոսն ու Տրդատը, նրանց հետ նաև օծված քրիստոնյաներին փրկեց:

7. Լուաւ սմա յերկնից ի սրբութենէ իւրմէ. ի զօրութիւն փրկութեան աջոյ իւրոյ:

Նա կլսի նրան իր սուրբ երկնքից իր փրկարար աջի զորությամբ:

Լսեց Եզեկիային, Զորաբաբելին և Կոստանդիանոսին: Աջի զորությամբ՝ ցույց տալով խաչը, թե սրանով կհաղթես:

8. Սոքա կառօք և սոքա երիվարօք, այլ մեք զանուն Տեառն Աստուծոյ մերոյ կարդասցուք:

Ոմանց աչքերը ռազմակառքերին է, ուրիշներինը՝ երիվարներինը: Իսկ մենք մեր Աստծո անունն ենք կանչում:

Ինչպես որ Սենեքերիմինը և Գոգինն էին, ինչպես նաև Կոստանդիանոսի ու Տրդատի թշնամիներինը և կախարդների ու մեհjաններում գտնվող դևերինը, որոնց մենք Հիսուսի անվամբ սաստում ենք:

9. Սոքա խափանեցան և անկան. մեք յարեաք և ուղիղք եղաք:

Նրանք կործանվեցին ու ընկան, իսկ մենք ոտքի կանգնեցինք և ուղղվեցինք:

Մենք ոտքի կանգնեցինք անհավատության գլորումից և ուղղվեցինք, քանզի ուղիղ է մեր Տեր Աստվածը:

10. Տէր կեցո՛ զթագաւորն, և լուր մեզ, յաւուր յորում կարդասցուք առ քեզ:

Տե՛ր, պահպանի՛ր թագավորին և լսի՛ր մեզ այն օրը, երբ ձայն տանք քեզ:

Եկեղեցուն՝ հարությամբ: Այն օրը. դա հատուցման օրն է, քանզի ով կանչի Տիրոջ անունը՝ իր բարի գործերով, փրկվելու է:

Վարդան Արևելցի, Մեկնութիւն Սաղմոսացն Դաւթի, Էջմիածին, 1797 թ.

Գրաբարից թարգմանեց Գայանե Թերզյանը

Tags: ԱստվածաբանությունԵկեղեցին հայկական
Նախորդ

Օրվա ընթերցումներ Սուրբ Գրքից«Ի՞նչ անենք, որ Աստծոյ ուզած գործերը գործենք»:

Հաջորդ

Սուրբ Ատոմյանց զորավարների, Սուրբ Մարկոս եպիսկոպոսի, Պիոն քահանայի, Կյուրեղ և Բենիամին սարկավագների և սուրբ վկաներ Աբդլմսեհի, Որմզդանայի և Սայենի հիշատակության օր

Հաջորդ
Եվ արդ, դու ի՞նչ ունես ասելու, ա՛նձ իմ բազմամեղ, եթե այսքան դեղերով չես բժշկվում

Սուրբ Ատոմյանց զորավարների, Սուրբ Մարկոս եպիսկոպոսի, Պիոն քահանայի, Կյուրեղ և Բենիամին սարկավագների և սուրբ վկաներ Աբդլմսեհի, Որմզդանայի և Սայենի հիշատակության օր

Matyan.am

© 2021 Մատյան.հայ
by Vavati Group.

Կայքի նավիգացիա

  • Մեր մասին
  • Հետադարձ կապ

Հետևեք մեզ

No Result
View All Result
  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց

© 2021 Մատյան.հայ
by Vavati Group.