Երկուշաբթի, 25 Սեպտեմբերի, 2023
Matyan.am

Այսպէս է ասում Տէրը.
«Քո գործերը յանձնի՛ր Տիրոջ ձեռքը, եւ քո մտադրութիւնները պիտի կատարուեն:
Ինչպիսի մեծութեան էլ հասնես, դու քեզ խոնա՛րհ պահիր եւ դու շնորհ կգտնես
Տիրոջ առջեւ» (Առակներ 16:3)

  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց
No Result
View All Result
  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց
No Result
View All Result
Matyan.am
No Result
View All Result
Մատյան Աստվածաբանություն

Դավթի Սաղմոսների մեկնություն.Սաղմոս ԻԴ

11 Փետրվարի, 2023
Աստվածաբանություն, Եկեղեցին հայկական
Դավթի Սաղմոսների մեկնություն.Սաղմոս ԻԴ
0
Կիսումներ
52
Դիտումներ
Share on FacebookShare on Twitter

Ի կատարած. սաղմոս Դավթի: Այս սաղմոսն աղոթքի և խնդրանքի ձև ունի, թեև ոմանք կարծում են, թե սա գերության ժամանակ է ասվել՝ վկայակոչելով այն, որ Աստված փրկեց Իսրայելին բոլոր նեղություններից: Սակայն Դավիթը սա իր անձի համար է ասել, ինչպես նաև հեթանոսների համար, որովհետև այստեղ հիշատակվում են հին ու նոր մեղքերը:

1. Առ քեզ Տէր համբարձի զանձն իմ. Աստուած իմ ի քեզ յուսացայ, մի՛ ամաչեցից. եւ մի ծիծաղեսցին զինև թշնամիք իմ:

Դեպի քեզ, Տեր, բարձրացրի հոգիս: Աստվա՛ծ իմ, քեզ վրա դրի հույսն իմ. թող ամոթով չմնամ, և թշնամիներս չծիծաղեն ինձ վրա:

Հոգիս բարձրացրիր, ասում է, նեղության ժամանակ և Աստծուն աղոթելու պահին: Նաև հեթանոսները կռապաշտությունից դառնալով, այսպես են ասում Աստծուն, որպեսզի չամաչեն իրենց սկզբնական վարքի համար և որպեսզի չծիծաղեն դևերը, որոնք թշնամիներ էին, իսկ մենք չէինք գիտակցում:

2. Ամենեքեան որ համբերեն քեզ՝ մի ամաչեսցեն, այլ ամաչեսցեն անօրէնք յունայնութեան իւրեանց:

Բոլոր նրանք, ովքեր հույսով սպասում են քեզ, ամոթով պիտի չմնան, այլ ամոթով պիտի մնան անօրեններն իրենց ունայնության մեջ:

Մեղքերը միանման չեն լինում, այլ կան որ ակամա են, կան որ խաբեությունից են, և կան որ գիտակցաբար են՝ ունայն խորհուրդներից ծնված և առանց վախի զգացողության, նրանք են, որ պիտի ամաչեն, այլ ոչ թե նրանք, ովքեր խաբվեցին: Եվ ուրեմն, համբերենք ապաշխարությամբ և պահքով: Դարձյալ՝ նրանք, ովքեր մնացին իրենց անօրինությունների մեջ, ապա իրենք էլ պիտի ամաչեն:

3. Զճանապարհս քո Տէր ցոյց ինձ, և զշաւիղս քո ուսո՛ ինձ:

Տե՛ր, ցո՛ւյց տուր ինձ քո ճանապարհները և քո շավիղները սովորեցրո՛ւ ինձ:

«Քանզի նոր ենք ուսուցանում»,- ասում են հեթանոսները: Ճանապարհը ընդհանուրի վարքն է, իսկ շավիղներով քչերն են գնում:

4.Առաջնորդեա՛ ինձ ի ճշմարտութեան քում և ուսո՛ զիս, զի դու ես Աստուած փրկիչ իմ. և ես քեզ համբերի զօրհանապազ:

Ինձ առաջնորդի՛ր քո ճշմարտության մեջ և ուսուցանի՛ր ինձ, քանզի դու ես փրկիչ Աստվածն իմ, ու ես հանապազ քեզ եմ սպասում:

Ճշմարիտ ճանապարհն են փնտրում, ինչպես որ ասաց. «Ես եմ ճանապարհը և ճշմարտությունը» (Հովհ. 14:6): Ես հանապազ քեզ եմ սպասում, նրանք են համբերում, ովքեր գիտեն նեղության օգտակարությունը:

5. Յիշեա՛ Տէր՝ զգթութիւնս քո, և զողորմութիւնս քո՝ որ են յաւիտենից:

Հիշի՛ր, Տեր, քո գթություններն ու ողորմությունները, որոնք հավիտենական են:

Գթությունները, որ հայրական են և Որդուն են անցնում, իսկ ողորմությունը ստեղծողինն է և արարածներին է վերաբերվում, որոնք հավիտենական են, այսինքն՝ չեն սկսվել նրանից, այլ՝ ի բնե են:

6. Զմեղս մանկութեան իմոյ՝ և զանգիտութեան իմոյ՝ մի՛ յիշեր. այլ յիշեա՛ զիս Տէր ըստ ողորմութեան քում՝ վասն քաղցրութեան քոյ. զի քաղցր եւ ուղիղ ես:

Իմ մանկության և տհասության մեղքերը մի՛ հիշիր, այլ հիշի՛ր ինձ, Տե՛ր, քո ողորմությամբ՝ ըստ քո բարության: Քանզի դու քաղցր ես և ուղիղ ես, Տե՛ր:

Ըստ քո հավիտենական գթության երբ չափում ես մեր ժամանակը, ապա ստացվում է, որ մեր մեղանչումները մանկության և տհասության ընթացքում են եղել: Քանզի շատ են անգիտության վնասները, ինչպես նաև մանկության, որ ուրիշներն են պատճառ հանդիսանում, ըստ Սողոմոնի. «Թե՛ երիտասարդությունը և թե՛ հիմարությունը ունայնություն են» (Ժող. 11:10): Նաև, որ հեթանոսները մեղանչեցին, քանզի քաղցր ես նրանց հանդեպ, ովքեր ետ են դառնում իրենց մեղքերից և արդարորեն ես հատուցում սրբերին:

7. Վասն այսորիկ օրէնսգէտ առնես զմեղաւորս ի ճանապարհի. առաջնորդես հեզոց ի դատաստանի. ուսուցանես հեզոց զճանապարհս քո:

Դրա համար էլ մեղավորներին դնում ես օրենքի գիտության ճանապարհի վրա: Հեզերին առաջնորդում ես դատաստանի մեջ, հեզերին սովորեցնում քո ճանապարհները:

Օրենքի գիտության ճանապարհի վրա՝ ասելով. «Մեղանչածի մահը չեմ տենչում» (Եզեկ. 18:32), ինչպես որ Դավիթը սովորեց: Հեզերին առաջնորդում ես դատաստանի մեջ, նրանք, ովքեր անգիտության պատճառով մեղանչեցին, թողնում ես առաջ գնալ: Եվ հեզերին սովորեցնում ես, ինչպես Մովսեսին և Դավթին, որոնք չմեղանչեցին, երբ ելան դատաստան տեսնելու իրենց անձերի և այլոց հանդեպ:

8. Ամենայն ճանապարհք Տեառն ողորմութեամբ և ճշմարտութեամբ են այնոցիկ, որ խնդրեն զուխտ՝ և զվկայութիւն նորա:

Տիրոջ բոլոր ուղիները ողորմություն ու ճշմարտություն են նրանց համար, ովքեր պահում են նրա ուխտն ու վկայությունը:

Մեղանչածների ճանապարհները երկուսն են. ձգտել ողորմության և ճշմարտությունը ճանաչել ու պսակի արժանանալ: Եվ ճշմարտությունը ողորմությամբ է լինում, երբ մեղանչածը զղջմամբ է խնդրում: Ովքեր պահում են նրա ուխտը, որ Տիրոջ հետ կնքեցին, և այն վկայությունը,  թե երկինքն ու երկիրը ես եմ լցնում:

9. Վասն անուան քոյ, Տէր, քաւեա՛ զմեղս իմ, զի բազում եղեն. ո՞վ է մարդ որ երկնչի ի Տեառնէ. օրէնսգէտ առնէ զնա ի ճանապարհի՝ յոր և հաճեցաւ:

Հանուն քո անվան, Տե՛ր, քավություն տուր իմ մեղքերին, քանզի շատացան դրանք: Ո՞վ է այն մարդը, որ վախենում է Տիրոջից, Տերը նրան սովորեցնելու է իր ընտրած ուղին:

Յուրաքանչյուր մարդ պետք է ասի այս խոսքերը, որովհետև ողորմած է նա և քավություն տվող: Հանուն քո անվան…Ո՞վ է այն մարդը, որ վախենում է Տիրոջից, քանզի նրանց վարքերն ու ճանապարհները մեկ չեն, այլ՝ քաղաքական, թագավորական, զինվորական, վանական, ճանապարհորդական, մշակող, ով ինչ գործ ցանկանում է անել, կարող է դրանով հաճելի լինել Աստծուն և իր մեջ կրել նրա հոգին, որ ուղղում է իրեն:

10. Անձն նորա ի բարութեան հանգիցէ. և զաւակ նորա ժառանգեսցէ զերկիր:

Նա բարության մեջ պիտի հանգչի, և նրա սերունդը երկիրը պիտի ժառանգի:

Հոգին բարին է ժառանգում, եթե չի դատում ըստ այստեղի խղճի և այնտեղ էլ լիակատար հանգիստ է գտնում: Եվ նրա սերունդը, այսինքն՝ նրա գործերը: Եվ կամ այն զավակը, ում ըստ Աստծո կամքի ծնեց և դաստիարակեց, պիտի ժառանգի ողջերի երկիրը:

11. Զօրութիւն է Տէր երկիւղածաց իւրոց. և զկտակարանս իւր ուսուցանէ նոցա:

Տերը զորացուցիչն է իր երկյուղածների և իր ուխտը նրանց է սովորեցնում:

Սիմաքոսն ասում է, թե իր խորհուրդները հայտնում է իրենից երկյուղածներին, այլ ոչ թե բոլորին: Կտակարանը, այսինքն՝ այն ուխտը, որ կապեցիր հին և նոր գրքերով:

12. Աչք իմ յամենայն ժամ առ Տէր. և նա հանէ յորոգայթէ զոտս իմ:

Աչքերն իմ մշտապես Տիրոջն են ուղղված, և նա՛ պիտի հանի ոտքերս թակարդից:

Նկատի ունի միտքը՝ մշտապես աչքի առաջ ունենալով Տիրոջը: Եվ նա է ազատում առաջին՝ եվայական, ինչպես նաև սեփական մեղքերից:

13. Նայեա՛ առ իս՝ և ողորմեա՛ ինձ. զի միամօր և աղքատ եմ ես:

Նայի՛ր ինձ և ողորմի՛ր ինձ. քանզի միամորիկ եմ ես և աղքատ:

Որ զուրկ է ամեն տեսակի օգնությունից և ունեցվածքից, հողն է միայն իր մայրը, որի վրա իր գլուխն է դնում: Եվ աղքատ. քանզի մերկ է գալիս և մերկ էլ գնում է:

14. Նեղութիւնք սրտի իմոյ բազում եղեն յոյժ. և ի վշտաց իմոց հան զիս:

Սրտիս նեղությունները խիստ շատացան, ազատի՛ր ինձ իմ վշտերից:

Սիրտ ասելով նկատի ունի խղճմտանքը, որ մեղքի պատճառով է առաջանում, ինչից էլ հատկապես ազատվել է աղերսում՝ ասելով. ազատիր ինձ իմ վշտերից:

15. Տե՛ս զխոնարհութիւն իմ և զվաստակ իմ. և թող ինձ զամենայն զմեղս իմ:

Տե՛ս իմ նվաստացումն ու տառապանքը և թողությո՛ւն արա իմ բոլոր մեղքերին:

Երբ տառապում էր ամեն գիշեր արտասուք թափելով՝ մոռանալով իր թագավորական վիճակը:

16. Տե՛ս զթշնամիս իմ, զի բազում եղեն, ատելութիւն՝ զոր ի նանիր ատեցին զիս:

Տե՛ս՝ թշնամիներս որքա՜ն բազմացան և անիրավ ատելությամբ ինձ ատեցին:

Այն օտարներն ու ծանոթները, որոնց ոչնչով պարտք չէր:

17. Պահեա՛ զանձն իմ՝ և փրկեա՛ զիս. և մի՛ յամօթ եղէց՝ զի յուսացայ ի քեզ:

Պահպանի՛ր ինձ ու փրկի՛ր ինձ, և թող ամոթով չմնամ, որ հույսս դրի քեզ վրա:

Հուսահատությունից պահպանի՛ր ինձ. հույսս քեզ վրա դրի, որովհետև դու ես իմ հույսը:

18. Անբիծք և ուղիղք կցորդ եղեն ինձ. և ես քեզ համբերի. փրկեա՛ Աստուած զԻսրայէլ յամենայն նեղութեանց նորա:

Անբիծներն ու արդարներն ինձ կցորդ եղան, և ես սպասեցի քեզ: Փրկի՛ր, Աստվա՛ծ, Իսրայելն իր բոլոր նեղություններից:

Մեծ պարծանք է, որ ոչ միայն բարի մարդ է և Աստծո կամքով է ընթանում, այլ նաև անբիծներն ու արդարներն իրեն կցորդ են լինում: Փրկի՛ր, Աստվա՛ծ, քանզի թագավորն աշխարհի հայրն է և պարտավոր է աղոթել նրա համար, այդ պատճառով էլ խնդրում է ծառայել նոր Իսրայելին հավիտյանս, ինչպես որ մի ժամանակ իրենց:

Վարդան Արևելցի, Մեկնութիւն Սաղմոսացն Դաւթի, Էջմիածին, 1797 թ.

Գրաբարից թարգմանեց Գայանե Թերզյանը

Tags: ԱստվածաբանությունԵկեղեցին հայկական
Նախորդ

Սուրբ Սահակ Պարթև Հայրապետի հիշատակության օր

Հաջորդ

Օրվա ընթերցումներ Սուրբ Գրքից«Եւ նրանք պիտի կոչուեն ազգ արդարութեան, տունկ՝ ի փառս Տիրոջ»։ 

Հաջորդ
Օրվա ընթերցումներ Սուրբ Գրքից«Խորագէ՛տ եղէք օձերի պէս եւ միամիտ՝ աղաւնիների նման»: 

Օրվա ընթերցումներ Սուրբ Գրքից«Եւ նրանք պիտի կոչուեն ազգ արդարութեան, տունկ՝ ի փառս Տիրոջ»։ 

Matyan.am

© 2021 Մատյան.հայ
by Vavati Group.

Կայքի նավիգացիա

  • Մեր մասին
  • Հետադարձ կապ

Հետևեք մեզ

No Result
View All Result
  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց

© 2021 Մատյան.հայ
by Vavati Group.