Չորեքշաբթի, 27 Սեպտեմբերի, 2023
Matyan.am

Այսպէս է ասում Տէրը.
«Քո գործերը յանձնի՛ր Տիրոջ ձեռքը, եւ քո մտադրութիւնները պիտի կատարուեն:
Ինչպիսի մեծութեան էլ հասնես, դու քեզ խոնա՛րհ պահիր եւ դու շնորհ կգտնես
Տիրոջ առջեւ» (Առակներ 16:3)

  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց
No Result
View All Result
  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց
No Result
View All Result
Matyan.am
No Result
View All Result
Մատյան Աստվածաբանություն

Դավթի Սաղմոսների մեկնություն.Սաղմոս ԻԷ

15 Փետրվարի, 2023
Աստվածաբանություն, Եկեղեցին հայկական
Երանի՜ սրտով մաքուրներին
0
Կիսումներ
78
Դիտումներ
Share on FacebookShare on Twitter

Սաղմոս Դավթի, երբ Սավուղից հալածվելով երգեց այս, թեև նենգավոր չէր Դավիթը, սակայն մեծ երկյուղ էր կրում ահեղ դատաստանից, դա է պատճառը, որ բազում անգամներ խոսում է այդ մասին:

1. Առ քեզ, Տէր, կարդացի. Աստուած իմ, մի՛ լռէր յինէն, մի՛ երբէք լռեսցես յինէն. նմանիցեմ այնոցիկ, որ իջանեն ի գուբ:

Քեզ կանչեցի, Տե՛ր, անարձագանք մի՛ թողնիր ինձ, Աստվա՛ծ իմ. եթե երբևէ լուռ մնաս, կնմանվեմ նրանց, ովքեր գերեզման են իջնում:

Իմ պաղատանքները եթե անարձագանք թողնես, կնմանվեմ Սավուղին կամ դևերին, ովքեր գուբ են իջնում, այսինքն՝ գերեզման և դժոխք: Անարձագանք մի՛ թողնիր և մի՛ ասա, թե ժամը չէ, քանզի [կնմանվեմ նրանց], ում ողջ-ողջ գուբն են իջեցնում, ինչպես արեցին Երեմիային և Դանիելին: Եվ նորից, տե՛ս ինձ որպես գբի մեջ իջածի և խղճա՛ ինձ, քանի որ ողորմած ես, և չլինի թե հուսահատության մեջ ընկնեմ:

2. Լո՛ւր, Տէր, ձայնի խնդրուածոց իմոց՝ յաղաչել ինձ առ քեզ. ի համբառնալ ձեռաց իմոց ի տաճար սուրբ քո:

Լսի՛ր, Տեր, պաղատանքիս ձայնը, երբ ես աղաչեմ քեզ, երբ ձեռքերս դեպի սուրբ տաճարդ պարզեմ:

Երկինք է ասում, քանզի ուր որ պարզում է ձեռքերը, այնտեղ են գտնվում սիրտն ու աղոթքները:

3. Մի՛ համարիր ընդ ամբարիշտս զանձն իմ. և մի՛ ընդ այնոսիկ՝ որ գործեն զանօրէնութիւն, կորուսաներ զիս:

Ամբարիշտների շարքը մի՛ դասիր ինձ և մի՛ կործանիր ինձ նրանց հետ, որ անօրենություն են գործում:

Անհավատ հրեաների և հեթանոսների հետ, որոնք ձախակողմյան այծեր են:

4. Ոյք խօսէին զխաղաղութիւն ընդ ընկերս իւրեանց. և չարութիւն է ի սիրտս նոցա:

Որ հաշտության մասին են խոսում իրենց ընկերների հետ, բայց սրտերում չարություն կա:

Հրեաները Տիրոջ հետ և Սավուղը՝ Դավթի:

5. Տո՛ւր նոցա, Տէր, ըստ գործս նոցա. ըստ անօրէնութեան գնացից նոցա,  հատո՛ նոցա:

Վարձատրի՛ր նրանց, Տե՛ր, ըստ իրենց արարքների, իրենց անօրեն վարքի համեմատ հատուցի՛ր նրանց:

Սա ըստ օրենքի է ասում, որ իրենց գործերի համեմատ հատուցում ստանան:

6. Ըստ գործոց ձեռաց նոցա հատո՛ նոցա՝ զհատուցումն նոցա նոցին:

Նրանց ձեռքերի գործին նայելով՝ տո՛ւր իրենց հատուցումն իրենց:

Նրանց հետ թո՛ղ չբռնվեն նրանք, ովքեր իրենց անձերը Տիրոջն են հանձնել:

7. Ո՛չ իմացան նոքա զգործս Տեառն. և ո՛չ ի գործս ձեռաց նորա հայեցան. կործանեսցես զնոսա, և այլ մի՛ շինեսցին:

Նրանք ուշադրություն չդարձրին Տիրոջ արածներին, ոչ էլ նայեցին նրա ձեռքի գործերին: Դու կկործանես նրանց, և այլևս նրանք ոտքի չեն կանգնի:

Այն ամենն, ինչ արել էր, տեսավ, որ շատ բարի է: Եվ նա, ով մարդ է սպանում կամ չարիք գործում, Տիրոջ գործերն է խախտում: Կկործանի Սոդոմի պես և մեղքով կառուցվածը՝ ավազի պես: Ոտքի չեն կանգնի, ինչպես Սավուղի թագավորությունը ոտքի չկանգնեց և հրեաների Երուսաղեմը:

8. Օրհնեալ է Տէր՝ զի լուաւ ձայնի աղօթից իմոց. Տէր օգնական իմ և պաշտպան իմ:

Օրհնյալ է Տերը, քանզի լսեց ձայնն իմ աղոթքի: Տերն իմ օգնականն է ու պաշտպանը:

Հոգու ազդեցությամբ կատարվեցին նրա խնդրանքները և Տիրոջ մոտ լսելի եղան նրա աղոթքները:

9. Ի նա յուսացաւ սիրտ իմ. օգտեցաւ և զուարճացաւ մարմին իմ. և ես կամօք իմովք խոստովան եղէց նմա:

Նրա վրա դրեց իր հույսը սիրտն իմ, և մարմինս գոհացավ ու զվարճացավ. ես հոժարակամ պիտի փառաբանեմ նրան:

Երբ Հիսուսը ծնվեց ըստ մեր բնության, գոհացանք և զվարճացանք սրտով, քանզի նրա մարմնի անդամներ կոչվեցինք և նորոգվելու ենք ըստ նրա մարմնի փառքի: Ես հոժարակամ. այստեղ է դրսևորվում մեր հոժարակամությունը:

10. Տէր զօրութիւն ժողովրդեան իւրոյ, ապաւէն փրկութեան օծելոյ իւրոյ:

Տերը զորությունն է իմ ժողովրդի, ապավենն իր օծյալի փրկության:

Զորությունն է իր ժողովրդի ինչպես Եգիպտոսում և Կարմիր ծովում: Ապավեն, ինչպես իր օծյալ Դավթին: Քրիստոսն էլ զորացրեց իր ժողովրդին, որպեսզի չերկնչեն մարմինն սպանողներից: Ապավեն, որովհետև նա է փրկելու իր ժողովրդին, այսինքն՝ քրիստոնյաներին:

11. Փրկեա՛ զժողովուրդ քո. և օրհնեա՛ զժառանգութիւն քո. հովուեա՛ և բարձրացո՛ զնոսա մինչև յաւիտեան:

Փրկի՛ր քո ժողովրդին, և օրհնի՛ր քո ժառանգորդներին, հովվի՛ր ու հավետ բարձրացրո՛ւ նրանց:

Թագավորները և քահանաները պետք է աղոթեն իրենց ժողովրդի համար, ինչպես որ Մովսեսը պատվիրեց քահանային դուրս գալ վրանից:

Վարդան Արևելցի, Մեկնութիւն Սաղմոսացն Դաւթի, Էջմիածին, 1797 թ.

Գրաբարից թարգմանեց Գայանե Թերզյանը

Tags: ԱստվածաբանությունԵկեղեցին հայկական
Նախորդ

Օրվա ընթերցումներ Սուրբ Գրքից«Ինչո՞ւ էիք ինձ փնտրում, չգիտէի՞ք, որ ես Հօրս տանը պէտք է լինեմ»: 

Հաջորդ

 Անձն իր բնությամբ կարիք ունի շարժման և տանել չի կարող անգործությունը

Հաջորդ
 Անձն իր բնությամբ կարիք ունի շարժման և տանել չի կարող անգործությունը

 Անձն իր բնությամբ կարիք ունի շարժման և տանել չի կարող անգործությունը

Matyan.am

© 2021 Մատյան.հայ
by Vavati Group.

Կայքի նավիգացիա

  • Մեր մասին
  • Հետադարձ կապ

Հետևեք մեզ

No Result
View All Result
  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց

© 2021 Մատյան.հայ
by Vavati Group.