Դե, ուրեմն, եկեք մաքրվենք, սիրելիներս, եկեք դուրս նետենք մեր սրտերից և կյանքից ամեն մեղք, ամեն աղտեղություն և անպետքություն: Եկեք խնդրենք Տիրոջը, որպեսզի Նա բաց անի և ցույց տա մեր սրտերում և մեր կյանքում այն ամենը, ինչը Նրան հաճելի չէ:
Մեր մեղքերը մատնանշելը Սուրբ Հոգու գործն է, իսկ մենք մեր կողմից պետք է Նրան տանք նման հնարավորություն և խնդրենք Տիրոջից զորություն, որպեսզի կարողանանք կարգի բերել այն ամենը, ինչ Աստված մեզ կմատնանշի: Նաև ուզում եմ ասել ձեզ, որ պետք չէ լինել խոշտանգված և ճնշված, երբ Տերը կսկսի Իր գործը և կմերկացնի այն ամենը, ինչը տրտմեցնում է Սուրբ Հոգուն, ընդհակառակը, մենք պետք է լինենք ուրախ և շնորհակալ Նրան՝ Իր ողորմության համար: Եվ այսպես, ով սրբվի, նա կդառնա աստվածահաճո անոթ, պատվի անոթ, անոթ՝ Աստծո փառքի համար: Տերն անպայման կօգտագործի այդպիսի անոթն Իր կամքի համար: Աշխարհն այսօր, հնարավոր է այնքան կարիք չունի քարոզիչների, ինչքան այն բանի, որ մեզանից յուրաքանչյուրը դառնա պիտանի անոթ՝ Աստծո ձեռքերում օգտագործման համար: Ես ուրիշ ելք չեմ տեսնում, սա է միակ փրկությունը մեզ համար, մեր ընտանիքների, մեր բարեկամների և ծանոթների, նաև մեր ազգի համար՝ այս վերջին օրերում: Օ՜, տա Աստված, որպեսզի այստեղ ձեր մեջ գտնվեն այնպիսի մարդիկ, որոնք ընդունեն այս բոլորն ամբողջ սրտով:
Նյութը վերցված է <<Խրատանի ապաշխարության>> գրքից: