Կիրակի, 24 Սեպտեմբերի, 2023
Matyan.am

Այսպէս է ասում Տէրը.
«Քո գործերը յանձնի՛ր Տիրոջ ձեռքը, եւ քո մտադրութիւնները պիտի կատարուեն:
Ինչպիսի մեծութեան էլ հասնես, դու քեզ խոնա՛րհ պահիր եւ դու շնորհ կգտնես
Տիրոջ առջեւ» (Առակներ 16:3)

  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց
No Result
View All Result
  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց
No Result
View All Result
Matyan.am
No Result
View All Result
Մատյան Հայացք անցյալին

Բայց դու, ո՛վ մեղավոր, նմանվիր Դավիթ մարգարեին

2 Մարտի, 2023
Հայացք անցյալին
Չեմ եկել արդարներին կանչելու, այլ՝ մեղավորներին
0
Կիսումներ
61
Դիտումներ
Share on FacebookShare on Twitter

Բայց դու, ո՛վ մեղավոր, նմանվիր Դավիթ մարգարեին, ինչպես ասում է Գրվածքը. «Մի՞թե նա, որ ընկնի, չի վեր կենալու» [տե՛ս Երեմ. 8.4], ինչպես որ արեց ինքը մարգարեն. նա ընկավ ցանկության ձեռքը և բարձրացավ ապաշխարությամբ. աչքերով մեղանչեց, շնացավ ու սպանեց, սակայն լեզվով խոստովանելու միջոցով քավեց [իր մեղքերը] և փրկվեց [տե՛ս Բ Թագ. 12.13]:
Խոստովանությունը թեթևացնում է մեղքերի ծանրությունը և փոշիացնում նրանց կույտերը: Խոստովանությունը հրի պես այրում է մեղքի փշերի խրձերը և ժանգոտ անոթը պայծառացնում ոսկու նման: Իսկ ով չզղջա, նա չի սրբվի: Խոստովանությամբ է զորանում ապաշխարությունը, իսկ առանց նրա, որքան էլ ջանաս, շարունակ տկար կմնաս: Խոստովանությունը զղջման դուռն է, ապաշխարության սկիզբն ու առաքինության գլուխը, հաղթողի զենքը և վահանը մեղքերի դեմ: Խոստովանությունը ապաշխարության առիթ է, ապաշխարողների պարիսպ, գլորվողներին կանգնեցնող, [մեղքի հակվածների] գավազան և [մեղքով] շլացողների ցուպ: Խոստովանությունը՝ մեղքերի աղտեղությունը սրբող, անմաքուրներին մաքրող, տանջանքներից ազատող, գեհենի ահը փարատող: Խոստովանությունը՝ երկինքը բացող, Տիրոջ առջև կանգնեցնող, ապաշխարողներին հավաքող, մեղավորին ապաշխարության հրավիրող, մոլորվածին կանչող և դեպի երկնային քաղաքն առաջնորդող: Խոստովանությունը՝ խավարածներին՝ լույս, աչք ունեցողներին՝ ճառագայթ, մանուկներին՝ դաստիարակ, անհույսներին՝ հույսի օրինակ, Եկեղեցու զարդ, քահանաների քարոզ, աշխատողների պսակ, մանկանց առագաստի զգեստ և հարսանյաց մուտքը բացող: Խոստովանությունը՝ մահվան դռներից փրկող, աստվածային սեղանին հրավիրող, Տիրոջ մարմնով սնող, [Նրա] պատվական արյունը խմեցնող և տրտմածներին ուրախացնող: Խոստովանությունը՝ ապաշխարության դուռ, հանցանքների քավիչ, այն ընդունողների մաքրիչ, թագավորներին պիտանի և աղքատների համար ընդունելի, մեծատունների և տնանկների պատսպարան, պոռնիկների քավարան, ավազակների պաշտպանարան: Խոստովանությունը՝ բանական մեղուներին հավաքող, քաղցր գործեր վաստակող, դառնությունը քաղցրացնող և բոլոր առաքինությունները զարդարող…
Արդ, ինչպե՞ս գովեմ խոստովանությունը, քանզի որտեղ կա հանցանք, առանց խոստովանության եթե բյուրապատիկ առաքինություն էլ գործես, ոչինչ չես շահի: Եթե պահք պահես և աղոթես, եթե ճգնես ու ողորմություն անես, եթե բոլոր առաքինություններն էլ գործես, առանց նրա անհնար է քավել հանցանքները և թողություն գտնել:

Ս. ԵՓՐԵՄ ԱՍՈՐԻ (306-373)

Tags: Հայացք անցյալին
Նախորդ

Վախեցե՛ք և հեռո՛ւ փախեք հպարտությունից

Հաջորդ

Օրվա ընթերցումներ Սուրբ Գրքից«Տէրը հակառակ է ամբարտաւաններին. նա շնորհ է տալիս խոնարհներին»:

Հաջորդ
Օրվա ընթերցումներ Սուրբ Գրքից«Ով արդարին ընդունում է իբրեւ արդարի, արդարի վարձ կստանայ»:

Օրվա ընթերցումներ Սուրբ Գրքից«Տէրը հակառակ է ամբարտաւաններին. նա շնորհ է տալիս խոնարհներին»:

Matyan.am

© 2021 Մատյան.հայ
by Vavati Group.

Կայքի նավիգացիա

  • Մեր մասին
  • Հետադարձ կապ

Հետևեք մեզ

No Result
View All Result
  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց

© 2021 Մատյան.հայ
by Vavati Group.