Երկուշաբթի, 27 Մարտի, 2023
Matyan.am

Այսպէս է ասում Տէրը.
«Քո գործերը յանձնի՛ր Տիրոջ ձեռքը, եւ քո մտադրութիւնները պիտի կատարուեն:
Ինչպիսի մեծութեան էլ հասնես, դու քեզ խոնա՛րհ պահիր եւ դու շնորհ կգտնես
Տիրոջ առջեւ» (Առակներ 16:3)

  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց
No Result
View All Result
  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց
No Result
View All Result
Matyan.am
No Result
View All Result
Մատյան Աստվածաբանություն

Դավթի Սաղմոսների մեկնություն.Սաղմոս ԽԶ

7 Մարտի, 2023
Աստվածաբանություն, Եկեղեցին հայկական
Դավթի Սաղմոսների մեկնություն.Սաղմոս ԽԶ
0
Կիսումներ
59
Դիտումներ
Share on FacebookShare on Twitter

Ի կատարած Սաղմոս Դավթի Կորխի որդիների մասին: Բոլոր մեկնիչներն այս սաղմոսը վերագրում են առաքյալներին, իսկ Եփրեմը՝ Եզեկիային և Գոգին:

1. Ծափս հարէք ամենայն հեթանոսք, աղաղակեցէք առ Աստուած ի ձայն ցնծութեան:

Բոլոր հեթանոսներ, ծա՛փ զարկեք, ցնծության աղաղակով դիմեցե՛ք Աստծուն:

Հեթանոսներին հրամայում է ծափահարել, այսինքն՝ գործով ուրախացնել Հոգուն: Նորից՝ ձեռքը հոգու և մարմնի բախումն է հավատքի և գործերի հետ: Աղաղակելով, այսինքն՝ գոհություն հայտնելով, քանզի մտքով են աղաղակում:

2. Տէր բարձրեալ և ահարկու, թագաւոր մեծ ի վերայ ամենայն երկրի:

Տերը բարձրյալ և ահարկու է, մեծ թագավոր է ամբողջ երկրի վրա:

Քանզի նայում է երկրին և վերջինս դողում է, ինչպես որ առաքյալներն ուսուցանեցին: Մեծ թագավոր է, թեև երկրի վրա թագավորներ կան, սակայն դրանք բուն թագավորը չեն:

3. Հնազանդ արար զժողովուրդս ընդ մեզ, և զհեթանոսս ի ներքոյ ոտից մերոց:

Ժողովուրդներին մեզ հնազանդեցրեց, և հեթանոսներին մեր ոտքերի տակ դրեց:

Նախքան այս հեթանոսներին ավետիս տրվեց, իսկ այստեղ գոհություն են մատուցում առաքյալները, քանզի Աստված հնազանդեցրեց նրանց, ովքեր հեթանոսներից Քրիստոսի ժողովուրդը եղան: Հեթանոսներին մեր ոտքերի տակ դրեց, այսինքն՝ դևերին, ինչպես որ իշխանություն տվեց տրորել օձերին և կարիճներին, որովհետև հեթանոսություն անունը դևերի վրա մնաց, իսկ նրանք Քրիստոսի ժողովուրդը դարձան՝ նրա շուրջ համախմբվելով:

4. Ընտրեաց զմեզ իւր ի ժառանգութիւն, գեղեցկութեանցն Յակովբայ՝ զոր և սիրեաց:

Ընտրեց մեզ համար որպես ժառանգություն իրեն՝ Հակոբի վայելչությունը, որին նա սիրեց:

Հեթանոսներն են այսպես գոհություն հայտնում, որ տվեց Հայրը Որդուն, և Որդին էլ ընտրեց իրենց ու հավանեց: Հակոբի վայելչություն ասելով նկատի ունի Հակոբի մարգարեությունը, որ ասաց. «Հուդայից իշխան չի պակասելու, ոչ էլ առաջնորդ՝ նրա կողերից» (Ծննդ. 49:10): Հակոբի վայելչությունը, այսինքն՝ թագավոր Հիսուսի բոլոր տնօրինությունները տեսանք, որ սիրեց նրան Հայրը, որ մեր հույսը եղավ և տեսնելով իմացանք, որ բոլոր մարդկանց որդիների միջից ամենագեղեցիկն է:

5. Համբարձաւ Աստուած օրհնութեամբ, և Տէր մեր ձայնիւ փողոյ:

Աստված բարձրացավ օրհնությամբ, և մեր Տերը՝ շեփորի ձայնով:

Տնօրինությունը կատարելուց հետո օրհնեց առաքյալներին և համբարձվեց: Շեփորի ձայն ասելով նկատի ունի հրեշտակների ձայնը, ինչպես նաև այն, որ առաքյալները տարածվեցին ամբողջ աշխարհով մեկ:

6. Սաղմո՛ս ասացէք Աստուծոյ մերում, սաղմո՛ս ասացէք թագաւորին մերում, սաղմոս ասացէք:

Սաղմո՛ս երգեցեք մեր Աստծուն, սաղմո՛ս երգեցեք մեր թագավորին, սաղմո՛ս երգեցեք:

7. Թագաւոր մեծ ի վերայ ամենայն երկրի Աստուած է, սաղմո՛ս ասացէք նմա իմաստութեամբ:

Ամբողջ երկրի մեծ թագավորն Աստված է, սաղմո՛ս երգեցեք նրան իմաստությամբ:

Սաղմոս՝ թագավոր Հորը, սաղմոս՝ թագավոր Քրիստոսին և սաղմոս՝ Ամենասուրբ Հոգուն, որ թագավորեց բոլոր հեթանոսների վրա՝ առաքյալների միջոցով հայտնելով Հորը և Որդուն: Սաղմոս ասացեք երեք անձերին և մի աստվածությանը՝ իմաստությամբ, մտքով, այլ ոչ թե տաղով և քնարով, ինչպես հնում էր [ընդունված]:

8. Թագաւորեաց Աստուած ի վերայ հեթանոսաց. Աստուած նստաւ յաթոռ սրբութեան իւրոյ:

Աստված թագավորեց հեթանոսների վրա, Աստված բազմեց իր սրբության գահին:

Որ Աբրահամի զավակից մարդացավ, քանզի նախապես չգիտեին նրան և դևերն ու մեղքերն էին թագավորում: Աստված նստեց իր հայրական աթոռին, որից երբեք չէր հեռացել: Սա նաև խորհրդանշում է հեթանոսների եկեղեցին, և հանդերձյալում՝ [վերջին] դատաստանը:

9. Իշխանք ժողովրդոց ժողովեցան առ Աստուած Աբրահամու, զի Աստուծոյ զօրութիւնք յերկրէ յոյժ համբարձան:

Ժողովուրդների իշխանները հավաքվեցին Աբրահամի Աստծո մոտ, քանզի Աստծո զորությունները շատ բարձրացան երկրից:

Առաքյալները [հավաքվեցին] Աբրահամի Աստծո՝ Հիսուսի մոտ, այստեղ՝ Ձիթենյաց լեռան վրա, երբ համբարձվում էր, և զորությունները, որ այստեղ սպասավորում էին նրան, նրա հետ համբարձվեցին: Նաև՝ շատ բարձրացան [առաքյալները], քանզի իրենց ուսուցչից վերին դասերի մասին սովորեցին: Եվ իշխանները՝ առաքյալները, հանդերձյալ կյանքում հավաքվելու են դատավորի շուրջը և քանի որ Աստծո զորություններն էին, ապա բարձրացան երկրից ու նստելու են տասներկու աթոռների վրա:

Վարդան Արևելցի, Մեկնութիւն Սաղմոսացն Դաւթի, Էջմիածին, 1797 թ.

Գրաբարից թարգմանեց Գայանե Թերզյանը

Tags: ԱստվածաբանությունԵկեղեցին հայկական
Նախորդ

Պճինկո — Վազգէն դպիր

Հաջորդ

Աղոթքի մասին.Հովհան Մանդակունի (410-490) 

Հաջորդ
Կանչված ենք ոչ թե մի երկրից մյուսը, այլ երկրից երկինք 

Աղոթքի մասին.Հովհան Մանդակունի (410-490) 

Matyan.am

© 2021 Մատյան.հայ
by Vavati Group.

Կայքի նավիգացիա

  • Մեր մասին
  • Հետադարձ կապ

Հետևեք մեզ

No Result
View All Result
  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց

© 2021 Մատյան.հայ
by Vavati Group.