Երկուշաբթի, 25 Սեպտեմբերի, 2023
Matyan.am

Այսպէս է ասում Տէրը.
«Քո գործերը յանձնի՛ր Տիրոջ ձեռքը, եւ քո մտադրութիւնները պիտի կատարուեն:
Ինչպիսի մեծութեան էլ հասնես, դու քեզ խոնա՛րհ պահիր եւ դու շնորհ կգտնես
Տիրոջ առջեւ» (Առակներ 16:3)

  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց
No Result
View All Result
  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց
No Result
View All Result
Matyan.am
No Result
View All Result
Մատյան Աստվածաբանություն

Դավթի Սաղմոսների մեկնություն.Սաղմոս ԽԹ

10 Մարտի, 2023
Աստվածաբանություն, Եկեղեցին հայկական
Դավթի Սաղմոսների մեկնություն.Սաղմոս ԽԹ
0
Կիսումներ
55
Դիտումներ
Share on FacebookShare on Twitter

Սաղմոս Դավթի, ինչպես Կորխի որդիներն էին, այդպես էլ Ասափը կամ գրողն է [այս սաղմոսի] կամ եղանակ տվողը և Աստծուն օրհնություններ նվիրողը: Սաղմոսի խորհուրդը Տիրոջ երկրորդ գալուստն է և հրեաների զոհաբերության մերժելի լինելը: Նաև Եփրեմի և Եզեկիայի մասին է:

1.Աստուած աստուծոց Տէր խօսեցաւ, կոչեաց զերկիր՝ յարեւելից մինչև ի մուտս արևու:

Աստվածների Աստված Տերը խոսեց, ձայն տվեց երկրին արևելքից մինչև արևմուտք:

Աստվածը ճշմարիտ Աստվածն է, աստվածները՝ առաքյալները, մարգարեները, արդարները, ինչպես որ Մովսեսը կոչվեց փարավոնի համար Աստված (տե՛ս Ելք 7:1) նաև՝ «Քո աստվածներին մի՛ վատաբանիր» (Ելք 22:28), ինչպես նաև՝ «Ես ասացի, թե աստվածներ եք դուք» (Սաղմ. 81:6): Տերը խոսեց, ասում է, այլ ոչ թե ես ինձանից եմ խոսում: Եվ ձայն տվեց երկրին կարծես արդեն իսկ կանչված են: Նաև երկիրը մեղավորներն են, որ դատաստանի կարիք ունեն: Արևելքից, որ սկիզբ առավ բարությունը և արևմուտք, որտեղ վերջացան բարիքները, սակայն նրանք, ովքեր ո՛չ բարուց մաս ունեն և ո՛չ էլ չարից, դատաստանի կարիք չունեն:

2. Ի Սիովնէ մեծ վայելչութիւն փրկութեան գեղոյ նորա:

Սիոնից է նրա մեծ վայելչությունն ու փրկության գեղեցկությունը:

Սիոնից է փառաց պսակը, ոչ թե հին Սիոնից, որտեղ խաչի նախատինքով պսակվեց Տերը, այլ՝ վերին Սիոնից է գալու բուն թագավորը և մեծ փառքով: Նաև եկեղեցու միջոցով է երևում նրա մեծ վայելչությունն ու փրկության գեղեցկությունը փրկվածների համար, քանի որ նրանց համար է գալիս, որպեսզի պսակի նրանց:

3. Աստուած մեր յայտնապէս եկեսցէ, և Աստուած մեր մի՛ դադարեսցէ:

Մեր Աստվածը պիտի գա հայտնապես, և մեր Աստվածը պիտի չլռի:

[Հայտնապես], այլ ոչ թե առաջինի պես թաքուն և պիտի չլռի՝ ուշացնելով հատուցումը:

4. Հուր առաջի նորա բորբոքեսցի, և շուրջ զնովաւ մրրիկ յոյժ:

Նրա առջև հուր պիտի բորբոքվի, և նրա շուրջը՝ սաստիկ մրրիկ:

Ինչպես որ Դանիելն է ասում. «Կրակե հորդ մի գետ» (Դանիել. 8:10), քանզի հրով է դատելու աշխարհը, ինչպես որ նախապես ջրով [դատեց]: Նրա շուրջը. ասում է, անգութ սպառնալիք է և վախ:

5. Կոչեսցէ զերկինս ի վերուստ և զերկիր, ի դատել զժողովուրդ իւր, ժողովել առ ինքն զսուրբս իւր, և ոյք դնեն զպատարագս ուխտից ի վերայ սեղանոյ նորա:

Նա վերևից ձայն պիտի տա երկնքին ու երկրին՝ իր ժողովրդին դատելու համար:

Մոտն է հավաքելու իր սրբերին և նրանց, ովքեր ուխտի զոհ են մատուցում իր սեղանին:

Երկնքին՝ հրեշտակներին, որոնց շնորհիվ հոգ է տանում մարդկանց մասին և երկրին, նրանց, ովքեր հրեշտակային վարք ունեն, որովհետև նրանցով է դատելու արժանավորներին: Իր ժողովրդին դատելու համար. երկրայիններին, որ սկզբում երկիր կոչեց: Մոտն է հավաքելու իր սրբերին. իր մոտ, այլ ոչ թե դատելու, քանզի նրանք նույնպես դատավոր են լինելու: Եվ ովքեր ուխտի զոհ են մատուցում. Մովսեսը, Ահարոնը, Փենեհեսը և մյուս քահանաները, որոնք քահանա դարձան և ժողովրդի ուխտի զոհը մատուցեցին իր սեղանի վրա: Եթե Հին կտակարանյան ժողովրդին այդպես է դատելու, ապա որքա՞ն շատ են Նոր կտակարանյան առաջնորդները, որոնցով ատյան է կազմելու:

6. Պատմեսցեն երկինք զարդարութիւն նորա, զի Աստուած դատաւոր է:

Երկինքը պատմելու է նրա արդարությունը, քանզի Աստված դատավոր է:

Վկայելու են, որ արդար ես և ամեն ինչ ստեղծել ես մարդկանց խնամք տանելու համար: Քանզի Աստված դատավոր է. և դատելու է դատաստանով, այլ ոչ թե առանց իրավունքի:

7. Լո՛ւր ժողովուրդ իմ, և խօսեցայց ընդ քեզ. և Իսրայէլ՝ քեզ վկայէցից. զի Աստուած, Աստուած քո ես եմ:

Լսի՛ր, իմ ժողովուրդ, ու ես քեզ կասեմ, և Իսրայե՛լ՝ քեզ կվկայեմ, որ Աստվածը՝ քո՛ Աստվածը, ես եմ:

Դատաստանից առաջ լսի՛ր իմ կամքը, և Իսրայել, որ կանչեցի քեզ, քանզի Աստվածը, քո Աստվածն եմ ես, այլ ոչ թե քեզ վնասողը:

8. Ո՛չ թէ վասն պատարագաց քոց կշտամբեմ զքեզ. զի ողջակէզք քո առաջի իմ են յամենայն ժամ:

Քո զոհաբերությունների համար չէ, որ կշտամբում եմ քեզ, քանզի ողջակեզներդ միշտ առջևս են:

Քանի որ զոհաբերություններիդ համար չէ, որ դատելու եմ քեզ, որովհետև ողջակեզներդ նախքան քո մատուցելն էլ միշտ առջևս են և երկրի վրա, որտեղ էլ որ լինեն, սեղանի վրա լինելու պես են:

9. Ո՛չ ընդունիմ ի տանէ քումմէ զուարակս, եւ ո՛չ ի հօտից քոց նոխազս:

Քո տնից հորթեր չեմ ընդունում, ոչ էլ քո հոտից՝ նոխազներ:

10. Իմ է ամենայն գազան անտառի, երէ լերանց և ամենայն անասուն:

Իմն են անտառի բոլոր գազանները, լեռների երեները և բոլոր անասունները:

Երեսով մի՛ տուր, թե դու ես մեծացնում և տալիս ինձ, քանզի իմինները շատ են:

11. Գիտեմ ես զամենայն թռչունս երկնից, գեղեցկութիւն վայրի ընդ իս է:

Գիտեմ ես երկնքի բոլոր թռչուններին, և դաշտի գեղեցկությունն իմն է:

Գիտեմ, թե որտեղից ես բերում ընտիր ալյուրը, և քոնը ես քեզ եմ ետ տալիս:

12. Թէ քաղցեայց, քեզ ինչ ո՛չ ասացից, զի իմ է աշխարհ լրիւ իւրով:

Եթե քաղց զգամ, քեզ բան չեմ ասի, քանզի իմն է աշխարհն իր ամբողջությամբ:

Քեզ չեմ ասի, այլ իմ մորը կասեմ, երբ մանուկ դառնամ, քանզի մարդկանց փրկության քաղցն ունեմ, այլ ոչ թե անասունների: Սրանով ցույց է տալիս նաև իր անկարոտ բնությունը:

13. Ո՛չ ուտեմ ես զմիս զուարակաց քոց. և ո՛չ զարիւն նոխազաց քոց ըմպեմ:

Ես չեմ ուտում քո հորթերի միսը, և քո նոխազների արյունը չեմ խմում:

Այլ դու ես ուտում, և ինձ ի՞նչ օգուտ: Երբ դու երեխա էիր, կարճ ժամանակով ընդունեցի, իսկ այժմ, եղի՛ր կատարող:

14. Մատո՛ Աստուծոյ պատարագ օրհնութեան, կատարե՛ա Բարձրելոյն զուխտս քո:

Աստծուն օրհնության պատարագ մատուցի՛ր և Բարձրյալի առջև ուխտդ կատարի՛ր:

Այն է փառավորում ինձ, ինչը բանական արյամբ է կատարվում՝ շաղախված սիրով և դա է փրկության ճանապարհը, որ ցույց եմ տալիս, քանզի «Ես եմ ճանապարհը» (Հովհ. 14:6): Մատուցիր Աստծուն, եթե անասուն ես ուխտել, ապա սրանով վճարի՛ր:

15. Կարդասցես առ իս յաւուր նեղութեան քո, ես փրկեցից զքեզ, և դու փառաւոր արասցես զիս:

Քո նեղության օրը կանչի՛ր ինձ, ես կփրկեմ քեզ, ու դու կփառաբանես ինձ:

Ինչպես երեք մանուկները, ինչպես Դանիելն ու Հովսեփն առանց կենդանու արյան: Եվ դու կփառաբանես ինձ. թո՛ղ քո ձեռքում չլինի անասուն, այլ թո՛ղ օրհնություն լինի քո բերանում:

16. Սակայն մեղաւորին ասէ Աստուած, իսկ դու ընդէ՞ր բնաւ պատմես զարդարութիւն իմ, կամ առնուս զուխտս իմ ի բերան քո:

Սակայն մեղավրին Աստված ասում է. «Իսկ դու ինչո՞ւ ես պատմում իմ արդարությունը կամ բերանդ առնում իմ ուխտը:

Այն վարդապետին, քահանային է ասում, ովքեր այլոց ուսուցանում են, բայց իրենք չեն կատարում, ըստ Առաքյալի, մեղադրելով մեղավորին, որ դեռ մեղքի մեջ է: Իսկ դու ինչպե՞ս ես պատմում, թե արդար դատավոր է Տերը և չես երկյուղում, կամ օրենքի ուխտը՝ ամբողջ կտակարանները քո բերանդ ես առնում, և կամ ասում ես, թե մի՛ եղեք ուխտազանց, բայց դու ինքդ ես այդպես:

17. Զի դու ատեցեր զխրատ իմ, մերժեցեր, և յետս ընկեցեր զամենայն բանս բերանոյ իմոյ:

Չէ որ դու ատեցիր իմ խրատը, մերժեցիր ու անտեսեցիր բերանիս բոլոր խոսքերը:

Իմ պատգամները մտքումդ չպահելով և անձամբ չգործելով այդպես:

18. Թէ տեսանէիր զգողս՝ ընթանայիր ընդ նոսա. և ընդ շունս դնէիր զբաժին քո:

Երբ գող էիր տեսնում, նրանց հետ էիր ընթանում և ընկերակցում շնացողներին:

Կամ գողակից, կամ կամակից էիր լինում, կամ էլ սիրելի: Եվ ընկերակցում շնացողներին. Երբ ներում ես շնացողներին կաշառքով, ապա բաժնեկից ես դառնում նրանց տանջանքներին:

19. Բերան քո յաճախէր զչարութիւն, և լեզու քո նիւթէր զնենգութիւն:

Բերանդ չարություն էր տարածում, և լեզուդ նենգություն էր նյութում:

Մատնելով, նախատելով, հայհոյելով, նենգելով, և նյութում էր նենգության պատճառով:

20. Նստեալ՝ զեղբօրէ քումմէ չարախօսէիր, և ի վերայ որդւոյ մօր քո դնէիր զգայթագղութիւն:

Նստած չարախոսում էիր եղբորդ մասին և մորդ որդու վրա զրպարտություն բարդում:

Կամ հարազատ, կամ մեր նույն օրենքից և նույն կրոնից: Եվ մորդ որդու վրա՝ զուր տեղը վնասելով նրան, թե Հայր Աստծուց կամ իր հորից չէ, և կամ եկեղեցու որդի կամ իր մորից չէ:

21. Զայս ամենայն արարեր, և լռեցի քեզ. Կարծեցեր անօրէնդ ի մտի քում, թէ և ես քե՞զ նմանիցեմ:

Այս բոլորն արեցիր, ու ես լուռ մնացի. դու՝ անօրենդ, կարծեցիր քո մտքում, թե ես էլ կնմանվեմ քեզ:

Երկայնամիտ եղա՝ սպասելով դարձի գալուդ, իսկ դու կարծեցիր, թե քեզ նման տկար եմ՝ քեզ պատժելու համար:

22. Արդ յանդիմանեցից և կացուցից զայս ամենայն առաջի քո. իմացարո՛ւք ամենեքեան, որոց մոռացեալ իցէ զԱստուած:

Արդ, պիտի հանդիմանեմ քեզ և այս ամենը առջևդ դնեմ: Իմացե՛ք բոլորդ, որ մոռացել եք Աստծուն:

Որպեսզի իմանաս, թե դատաստանի օրը չի ծածկվել քեզանից: Իմացե՛ք, որ դեռևս ողորմությամբ այցի է գալիս, իմացե՛ք և մի մոռացե՛ք Աստծուն, որ տեսնում է ամեն ինչ և բոլորին հատուցում:

23. Գուցէ երբէք յափշտակիցիք, և ոչ ոք իցէ՝ որ փրկիցէ:

Գուցե երբևէ հափշտակվեք տարվեք, և ձեզ փրկող չգտնվի:

Մահվան միջոցով, և ոչ ոք այլևս չի կարող փրկել [մարդուն]:

24. Պատարագ  օրհնութեան փառաւոր արասցէ զիս. և անդ է ճանապարհ, ուր ցուցից նմա զփրկութիւն Աստուծոյ:

Օրհնության պատարագն ինձ կփառավորի. և ճանապարհն այնտեղ է, որտեղ ես նրանց ցույց պիտի տամ Աստծո փրկությունը:

Նորից է կրկնում, թե չեք կարող զոհաբերությունների միջոցով հաճելի լինել ինձ, որովհետև զոհաբերությունները վայելչությամբ եմ փոխարինելու: Եվ եթե ետ դառնաք չարից, ասում է, այդ ժամանակ դուք ինձ օրհնություն կմատուցեք, քանզի եթե այդ ճանապարհով ինձ մոտ գաք՝ կփրկվեք:

Վարդան Արևելցի, Մեկնութիւն Սաղմոսացն Դաւթի, Էջմիածին, 1797 թ.

Գրաբարից թարգմանեց Գայանե Թերզյանը

Tags: ԱստվածաբանությունԵկեղեցին հայկական
Նախորդ

Օրվա ընթերցումներ Սուրբ Գրքից«Ճանաչէք Քրիստոսի սէրը, որ գերազանց է, քան ամէն գիտութիւն, որպէսզի լցուէք Աստծոյ լրիւ ամբողջութեամբ»:

Հաջորդ

Հարց և պատասխան. խորհուրդներ ընտրության մասին.Ս. Մակար Մեծ (301-391)

Հաջորդ
Հարց և պատասխան. խորհուրդներ ընտրության մասին.Ս. Մակար Մեծ (301-391)

Հարց և պատասխան. խորհուրդներ ընտրության մասին.Ս. Մակար Մեծ (301-391)

Matyan.am

© 2021 Մատյան.հայ
by Vavati Group.

Կայքի նավիգացիա

  • Մեր մասին
  • Հետադարձ կապ

Հետևեք մեզ

No Result
View All Result
  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց

© 2021 Մատյան.հայ
by Vavati Group.