Հինգշաբթի, 21 Սեպտեմբերի, 2023
Matyan.am

Այսպէս է ասում Տէրը.
«Քո գործերը յանձնի՛ր Տիրոջ ձեռքը, եւ քո մտադրութիւնները պիտի կատարուեն:
Ինչպիսի մեծութեան էլ հասնես, դու քեզ խոնա՛րհ պահիր եւ դու շնորհ կգտնես
Տիրոջ առջեւ» (Առակներ 16:3)

  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց
No Result
View All Result
  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց
No Result
View All Result
Matyan.am
No Result
View All Result
Մատյան Գանձեր

Առավոտուն դեմին — Վազգէն դպիր

16 Մարտի, 2023
Գանձեր
Առավոտուն դեմին — Վազգէն դպիր
0
Կիսումներ
141
Դիտումներ
Share on FacebookShare on Twitter

Հայ ժողովրդական «Առավոտուն դեմին» երգը կարելի է դասել և՛ պանդխտության, և՛ հարսանեկան երգերի շարքին։ Այն պատմում է իր ծննդավայրից հեռու հարս գնացած աղջկա զգացմունքների մասին. նա կարոտել է հայրական տունը, հարազատներին և խնդրում է, որպեսզի պանդխտության խորհրդանիշ կռունկը իր թղթիկը (նամակը) տանի հասցնի նրանց՝ թողնելով հարազատ տան պատուհանին։ Այնուհետև հիշելով, թե ինչու են իրեն այդքան հեռու հարս ուղարկել՝ աղջիկը բողոքում է, որ իր հայրն ու մայրը, քույրն ու եղբայրը գայթակղվեցին փեսայի հարազատների տված ճոխ նվերներով և համաձայնեցին ամուսնացնել իրեն։ Այս պարագայում խոսքը Տարոն գավառում տարածված սովորույթի մասին է։ Ընդունված էր նշանադրությունից առաջ նվերներով և քաղցրավենիքներով հարսնատես գնալը՝ ապագա հարսնացուի հետ ծանոթանալու համար։ Այդ նվերները հիմնականում կազմված էին այնպիսի իրերից, որոնցով հետագայում խնամիները պիտի պատրաստեին օժիտը (հագուստ, կտորեղեն, զարդեղեն և այլն)։ Հետևաբար, որքան շատ ու մեծ էին նվերները, այնքան ցանկալի էր համարվում փեսացուն։ Ինչ վերաբերում է բուն հարսանեկան ծեսին, ապա այն տևում էր յոթ, երբեմն էլ մինչև քառասուն օր, որին, ըստ էության, մասնակից էր դառնում ողջ գյուղը։ Ծեսը սկսվում էր դեռ նախապատրաստական աշխատանքներից՝ ալրմաղեքից, հաց թխելուց, եզ մորթելուց, և ավարտվում մեծ խնջույքով։ Հարսանիքի օրը հրավիրում էին հատուկ փողփուչի (սրնգահարի) և խաղզեռի (երգիչի), հարսի տանը երգող և լացող կանանց, ինչպես նաև ըմբիշների, լավ վազողների, այրուձիեր՝ «փեսային գերեվարելու» թատերականացված «ճակատամարտը» կազմակերպելու համար։ Ընտրվում էին հարսին ընկերակցող հարսնաքույրեր և փեսային ընկերակցող ազաբչարիներ (մակարներ, ազապբաշիներ): Մակարները ընտրվում էին նախօրոք կազմակերպվող խաղ-փորձությունները հաղթահարելուց հետո, ևս 7 փորձություն պետք է հաղթահարեր ինքը՝ փեսան՝ հարսնացուին հասնելու համար: Հարկ է նշել, որ այս երգը «Վերադարձ» անսամբլիի հարսանեկան երգերի ցանկում ընդգրկվել է 2012թ․-ից։ Անսամբլը այն սովորել է Ժորա Գրիգորյանից, ում կատարմամբ էլ առավել հայտնի է երգը։

Երգի խոսքերը՝

Կռունկ, ուստի կիգաս, Բաղդադու սարեն:

Թղթիկ, մի տանիմ տամ իմ հոր փանջարեն։

Հերիգն ի խաբեցին գուռե մի գինով,

Մերիգն ի խաբեցին թոփիգ մի շիլով,

Տարան օտար էրգիր, մացի կարոտով։

Կռունկ թե կը սիրիս քու անուշ բալեն,

Թղթիկս ի տանիս, տաս իմ հոր փանջարեն։

Աղբերն ի խաբեցին ջուղտակ մի փուջով,

Քուրիգն ի խաբեցին գլխի մի փուշով,

Տարան օտար էրգիր, մացի կարոտով։

Նկարը՝ Անայիս Զադիկյանի(A Of Art)

Ձայնագրության մշակումը` Արտակ Զեյնալյանի

Tags: Գանձեր
Նախորդ

Օրվա ընթերցումներ Սուրբ Գրքից«Եւ ուտելիքը չէ, որ մեզ Աստծոյ առաջ է կանգնեցնելու»:

Հաջորդ

Դավթի Սաղմոսների մեկնություն.Սաղմոս ԾԶ

Հաջորդ
Դավթի Սաղմոսների մեկնություն.Սաղմոս ԾԶ

Դավթի Սաղմոսների մեկնություն.Սաղմոս ԾԶ

Matyan.am

© 2021 Մատյան.հայ
by Vavati Group.

Կայքի նավիգացիա

  • Մեր մասին
  • Հետադարձ կապ

Հետևեք մեզ

No Result
View All Result
  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց

© 2021 Մատյան.հայ
by Vavati Group.