Երկուշաբթի, 25 Սեպտեմբերի, 2023
Matyan.am

Այսպէս է ասում Տէրը.
«Քո գործերը յանձնի՛ր Տիրոջ ձեռքը, եւ քո մտադրութիւնները պիտի կատարուեն:
Ինչպիսի մեծութեան էլ հասնես, դու քեզ խոնա՛րհ պահիր եւ դու շնորհ կգտնես
Տիրոջ առջեւ» (Առակներ 16:3)

  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց
No Result
View All Result
  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց
No Result
View All Result
Matyan.am
No Result
View All Result
Մատյան Աստվածաբանություն

Դավթի Սաղմոսների մեկնություն.Սաղմոս ԿԵ

26 Մարտի, 2023
Աստվածաբանություն, Եկեղեցին հայկական
Դավթի Սաղմոսների մեկնություն.Սաղմոս ԿԵ
0
Կիսումներ
61
Դիտումներ
Share on FacebookShare on Twitter

Ի կատարած. սաղմոս Դավթի. հարության մասին:

Մինչև այժմ այսպիսի վերնագրի չէինք հանդիպել, սա նաև գերությունից վերադարձ է նշանակում, ինչպես որ Եզեկիայի մոտ [այլաբանորեն դա] մեռելներից հարություն է նշանակում (Եզեկ. 37: 1-14), նաև երբ տապանակը Սիոն բերվեց, բոլոր ազգերը հավաքվեցին պատարագ մատուցելու, այստեղ Դավիթը մարգարեացավ Քրիստոսի հարության և առաքյալների քարոզչության մասին:

1. Աղաղակեցէ՛ք առ Աստուած ամենայն երկիր. սաղմոս ասացէք անուան նորա, և տո՛ւք զփառս օրհնութեան նորա:

Աղաղակեցե՛ք Աստծուն, բոլոր երկրներ, սաղմո՛ս երգեցեք նրա անվանը և օրհնության փառք տվեք նրան:

Աղաղակեցեք բոլոր երկրներ, այլ ոչ միայն Հրեաստանը, և սա նշանակում է, որ. «Ողջ երկիրն է բռնել ձայնը նրա» (Սղմ. 18:5): Սաղմոս երգեցե՛ք Քրիստոսին, և մատուցեք այն փառքը, ինչը վայել է, որ արարածները մատուցեն Արարչին:

2. Ասացէք Աստուծոյ, որպէս զի ահեղ են գործք քո, ի բազում զօրութեան քում ստեցին քեզ թշնամիք քո:

Ասացե՛ք Աստծուն. «Որքա՛ն ահեղ են քո գործերը. ի տես քո մեծ զորության քո թշնամիները ստեցին քո դեմ:

Խաչի ժամանակ, ինչի մասին Ամբակումի միջոցով ասաց. «Մի բան պիտի անեմ ես ձեր օրերին» (Ամբակ. 1:5): Ի տես քո մեծ զորության քո թշնամիները ստեցին քո դեմ. ինչ որ ցույց տվեց թշնամիներին [խաչի վրա], թշնամիները չխրատվեցին, այլ ստեցին և ասացին, թե աշակերտները գողացել են [Քրիստոսի մարմինը], նաև նրանք, ովքեր ի սրտե չհավատացին, գործերով ուրացան նրան:

3. Ամենայն երկիր երկիրպագցեն քեզ, սաղմոս ասասցեն քեզ, և սաղմոս ասասցեն անուան քում:

Ողջ աշխարհը պիտի երկրպագի քեզ, սաղմոս պիտի երգի քեզ ու քո անվանը սաղմոս ձոնի:

Ողջ աշխարհն այստեղ՝ իր կամքով, իսկ հակառակ դեպքում ակամա՝ հանդերձյալ կյանքում:

4. Եկա՛յք և տեսէք զգործս Աստուծոյ, որպէս զի ահեղ են խորհրդովք, քան զամենայն որդւոց մարդկան:

Եկե՛ք և տեսե՛ք գործերն Աստծու, թե որքան ահեղ են խորհուրդներով՝ քան գործերը մարդկանց բոլոր որդիների:

Թեև կարծում եք, թե Քրիստոսը մարդ է, տեսե՛ք, թե որքան ահեղ են [գործերը], լի են ահով և խորհելու տեղիք են տալիս: Քան գործերը մարդկանց բոլոր որդիների, որոնցում երբեք նման բան չգտնվեց, քանզի բոլոր արարածներիս Ստեղծիչը Կույսի արգանդ մտավ և նաև մյուս բոլոր գործերը, որ մարդկանց որդիները չեն կարող մեկնաբանել, դրանք բոլորը նույն հրաշքներն են, ինչ հնում գործեց:

5. Ո դարձոյց զծովն ի ցամաք. և ընդ գետս անցցեն յոտանաւոք:

Նա էր, որ ծովը ցամաք դարձրեց, և մարդիկ ոտքով անցան գետի միջոցով:

Չոր ոտքերով, և այստեղ էլ պատռեց մեղքերի ծովը և մեր բնությունն անցկացրեց կռապաշտության գետից, այդ պատճառով էլ չասաց, թե անցան, այլ՝ կանցնեն, ներկայումս էլ ոտքով տրորելով դևերին:

6. Անդ ուրախ եղիցուք մեք ի նա, որ տիրէն զօրութեամբ իւրով յաւիտենից:

Ահա պիտի ցնծանք նրանով, որ հավետ տիրում է իր զորությամբ:

Գերին ցանկանում է գալ այնտեղ, ուր դադար է առել Իսրայելը՝ Երիքովի արևելյան կողմը: Եվ մենք էլ՝ հանդերձյալում, երբ յուրաքանչյուր ոք հասկանա, որ նա հավետ տիրում է իր զորությամբ, այլ ոչ թե ստացած [զորությամբ]:

7. Աչք նորա ի հեթանոսս հային, ոյք դառնացուցին զնա՝ մի՛ բարձրասցին յանձինս իւրեանց:

Նրա աչքերը նայում են հեթանոսներին, որոնք դառնացրին իրեն. թող նրանք չպարծենան իրենց հոգում:

Այդ ժամանակ դեպի իրեն դարձածներին գթությամբ կնայի, իսկ իրեն չհավատացածները և ամբարտավանները, ովքեր դառնացրին իրեն, թո՛ղ չբարձրանան ամպերով իր առաջ:

8. Օրհնեցէք հեթանոսք զԱստուած մեր, լսելի արարէք զձայն օրհնութեան նորա:

Օրհնեցե՛ք, հեթանոսնե՛ր, մեր Աստծուն և լսելի՛ դարձրեք նրա օրհնության ձայնը:

Օրհնեցե՛ք, հեթանոսնե՛ր, որոնց նրա աչքերը նայում են նախքան հեթանոս լինելը: Լսելի՛ դարձրեք նրա օրհնության ձայնը. գործերով, և ոչ միայն խոսքով, այլև՝ Ավետարանի քարոզչությամբ:

9. Այն, որ ետ զանձն իմ ի կեանս, և ո՛չ ետ դողութիւն ոտից իմոց:

Նա իմ հոգին դարձրեց կյանքին և թույլ չտվեց, որ ոտքերս դողան:

Ինչպես որ Նաթանն ասաց. «Տերը ներեց քո մեղքը, և դու չես մեռնի» (Բ Թագ. 12:14): Եվ նորից՝ գերին գերությունից վերադառնալով այսպես է ասում, և մեր բնությունն էլ, եթե հավատա ու դեպի իրեն դառնա, մահ չի տեսնի: Եվ թույլ չտվեց, որ ոտքերս դողան. ահավոր է նրա դատաստանը, որտեղ արդարը հազիվ պիտի փրկվի:

10. Փորձեցեր զմեզ, Աստուած, և քննեցեր, որպէս և քննի արծաթ:

Քննեցիր մեզ, Աստվա՛ծ, ու փորձեցիր, ինչպես արծաթն է փորձվում:

Գերությունն է փորձություն համարում, և կրկնում է՝ նկատի ունենալով հրեաներին և մեր բնությունը, քանզի արծաթ և ոսկի է մեր բնությունը՝ ըստ Աստծո պատկերի: Առաքյալներն ու եկեղեցին նույնպես ենթարկվեցին փորձությունների:

11. Իջուցեր զմեզ յորոգայթ, եդիր նեղութիւն ի թիկունս մեր. և անցուցեր զմարդիկ ի վերայ գլխոց մերոց:

Մեզ որոգայթի մեջ գցեցիր, նեղություն դրիր մեր թիկունքին և մարդկանց անցկացրիր մեր գլխի վրայով:

Մեզ որոգայթի մեջ գցեցիր դևերի և բռնավորների կողմից, և մարդկանց անցկացրեցիր առաքյալների և քահանաների գլխի վրայով:

12. Անցաք մեք ընդ հուր և ընդ ջուր, և հաներ զմեզ ի հանգիստ:

Մենք անցանք հրի ու ջրի միջով, և դու մեզ անդորր տվիր:

Հրի միջով երեք մանուկներն անցան, իսկ ջրի միջով՝ Իսրայելը, ինչպես նաև գետերի և ծովերի միջով, և եկեղեցին նույնպես փորձությունների ենթարկվեց: Նաև, ինչպես հնոց՝ Հոգու հրի և մկրտության ջրի միջոցով, և հանգստություն գտանք մեղքերի բեռից:

13. Մտից ի տուն պատարագօք. տաց քեզ զուխտ իմ, զոր խոստացան քեզ շրթունք իմ, զոր բերան իմ խօսեցաւ ի նեղութեան:

Զոհաբերություններով պիտի մտնեմ տունը քո և քեզ պիտի մատուցեմ իմ ուխտերը, որ խոստացան քեզ իմ շրթունքները:

Գերին Երուսաղեմ պիտի մտնի զոհաբերություններով, ինչպես որ խոստացավ Բաբելոնում նեղության մեջ գտնվելու ժամանակ:

14. Զողջակէզս ուղղալիցս մատուցից քեզ խոյօք և խնկօք, և քեզ մատուցից զուարակս և նոխազս:

Պարարտ ողջակեզներ պիտի մատուցեմ քեզ՝ խոյերով և խնկերով, քեզ պիտի մատուցեմ արջառներ ու նոխազներ:

Պարարտ, այսինքն՝ գեր և ճարպոտ, խոյերով և խնկերով՝ ըստ օրենքի, իսկ մենք եկեղեցուն և վերին Երուսաղեմին բանական պատարագ և հեթանոսների մանուկներին պիտի մատուցենք՝ հավատքի բերելով և նվիրելով Աստծուն:

15. Եկա՛յք լուարո՛ւք ինձ, և պատմեցից ձեզ ամենեքեան, ոյք երկնչիք յԱստուծոյ, զոր ինչ արար անձին իմոյ:

Եկե՛ք ու լսեցե՛ք ինձ, Աստծու բոլոր երկյուղածներ, որ ձեզ պատմեմ, թե ինչ արեց նա իմ անձի համար:

Եկե՛ք, ասում է, լսեցե՛ք, ոչինչ չեմ ավելացնում: Պարզ է, որ երկնային և երկրավոր բանականների խմբերի՝ սրբերի միջոցով է փառավորում՝ լսելով Աստծո բարերարությունների մասին, որ իր հանդեպ եղան, և որպես հորդոր իրենց, ասում է.

16. Առ նա բերանով իմով կարդացի. և բարձր արարից զնա լեզուաւ իմով:

Ես նրան դիմեցի իմ բերանով, և լեզվովս մեծարեցի նրան:

Ոչ թե պարգևներ եմ մատուցում, ասում է, այլ առանց զոհաբերության՝ բերանով դիմեցի և լեզվով մեծարեցի նրան, և ազատեց ինձ:

17. Զմեղս թէ տեսանէի ի սրտի իմում, միթէ լռէ՞ր ինձ Տէր:

Եթե սրտումս մեղք տեսնեի, Տերն ինձ չէր լսի:

Եթե սրտումս մեղանչեմ, մի՛ լսիր ինձ:

18. Վասն այսորիկ լուաւ Աստուած, և նայեցաւ ի ձայն խնդրուածաց իմոց:

Դրա համար Աստված լսեց ինձ և ուշ դարձրեց իմ խնդրանքի ձայնին:

Քանզի անմեղ եմ մնալու:

19. Օրհնեալ է Աստուած, որ ո՛չ ի բացեայ արար զաղօթս իմ, և ո՛չ զողորմութիւն իւր յինէն:

Օրհնեալ է Աստված, որ չվանեց աղոթքն իմ, ոչ էլ ողորմությունն իր՝ ինձնից:

Հրեշտակների ու սրբերի խնդրանքները, և ոչ էլ մեղանչողների զոհաբերությունները:

Վարդան Արևելցի, Մեկնութիւն Սաղմոսացն Դաւթի, Էջմիածին, 1797 թ.

Գրաբարից թարգմանեց Գայանե Թերզյանը

Tags: ԱստվածաբանությունԵկեղեցին հայկական
Նախորդ

Այսօր զիմանալի. Սբ Գրիգոր Լուսավորչի շարական

Հաջորդ

Քառասնորդական պահքի Զ կիրակի. Գալստյան կիրակի

Հաջորդ
Հակոբոսի նամակի մեկնություն(4.11-12)

Քառասնորդական պահքի Զ կիրակի. Գալստյան կիրակի

Matyan.am

© 2021 Մատյան.հայ
by Vavati Group.

Կայքի նավիգացիա

  • Մեր մասին
  • Հետադարձ կապ

Հետևեք մեզ

No Result
View All Result
  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց

© 2021 Մատյան.հայ
by Vavati Group.