Չորեքշաբթի, 27 Սեպտեմբերի, 2023
Matyan.am

Այսպէս է ասում Տէրը.
«Քո գործերը յանձնի՛ր Տիրոջ ձեռքը, եւ քո մտադրութիւնները պիտի կատարուեն:
Ինչպիսի մեծութեան էլ հասնես, դու քեզ խոնա՛րհ պահիր եւ դու շնորհ կգտնես
Տիրոջ առջեւ» (Առակներ 16:3)

  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց
No Result
View All Result
  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց
No Result
View All Result
Matyan.am
No Result
View All Result
Մատյան Աստվածաբանություն

Դավթի Սաղմոսների մեկնություն.Սաղմոս ԿԸ

29 Մարտի, 2023
Աստվածաբանություն, Եկեղեցին հայկական
Դավթի Սաղմոսների մեկնություն.Սաղմոս ԿԸ
0
Կիսումներ
41
Դիտումներ
Share on FacebookShare on Twitter

Այսուհետև՝ անցած օրերի մասին սաղմոս Դավթի:

Փոփոխումը մի վիճակից մի այլ վիճակի է լինում, ինչպես որ հրեաները փոխադրվեցին Բաբելոն: Բացի այդ Քրիստոսի չարչարանքների խորհուրդն ունի, ինչպես նաև՝ մակաբայեցիների և հույների:

1. Կեցո՛ զիս, Աստուած, զի հասին ջուրք յանձն իմ. ընկալայ ես ի խորս անդնդոց, ուր ո՛չ գոյ ինձ հանգիստ:

Փրկի՛ր ինձ, Աստվա՛ծ, քանզի ջրերը հասան իմ անձին, ես ընկղմվեցի խոր անդունդի մեջ, որտեղ ինձ համար հանգիստ չկա:

Ջուր ասելով նկատի ունի վշտերը: Ընկղմվեցի խոր անդունդի մեջ՝  հզոր իշխանության, իսկ բնությունը՝ դժոխքի: Նաև ասում են, թե երբ Դավիթը Աբիսողոմի սպանությունից հետո վերադառնում էր, խռովքի մատնվեցին տասը ցեղերը Բոքորի որդու հետ, և Դավիթը տարակուսանքի մեջ ընկավ ու ասաց այս [սաղմոսը]:

2. Եկի ես ի խորս ծովու, և շրջանք ընկղմեցին զիս:

Մտա ես խորքերը ծովի, և հորձանքներն ինձ ընկղմեցին:

Մտա ես՝ իմ մեղքերով հանդերձ: Եվ բաբելոնյան զորքերի անհուն հորձանքները, որ տարբեր վայրեր շրջելուց հետո եկան Երուսաղեմ, և ընկղմեցին, երեք անգամ տանելով Բաբելոն:

3. Վաստակեցի ես առ աղաղակել, և կերկերեցաւ կոկորդ իմ:

Ես հոգնեցի աղաղակելուց, կոկորդն իմ կերկերաց:

Բնությունը՝ վշտերից, այլ ոչ թե Տիրոջը [աղաղակելուց], և հրեաներն էլ՝ Աստծուն: Կոկորդն իմ կերկերաց՝ դառնացավ հառաչանքներից:

4. Նուաղեցին աչք իմ, առ յուսալ ինձ առ Տէր Աստուած իմ:

Աչքերս նվաղեցին քեզ վրա հույս դնելուց, Տե՛ր իմ Աստված:

Ինչպես որ մեկը հեռավոր վայրում է և նեղության մեջ է, իսկ ես՝ Աստծու վրա հույս դնելով:

5. Բազում եղեն քան զհեր գլխոյ իմոյ, ոյք ատէին զիս ի տարապարտուց:

Գլխիս մազերից շատ եղան նրանք, ովքեր հանիրավի ատում էին ինձ:

Ատում էին ինձ նրանք, որոնց ոչ մի վնաս չէի պատճառել: Գլխիս մազերից շատ. Երուսաղեմի գլխավոր քաղաքի [բնակիչներից] շատ էին բաբելոնացիները:

6. Զօրացան յիս թշնամիք իմ և ատելիք իմ ի նանիր. ինչ զոր ոչ յափշտակեալ էր՝ տուժէի նոցա:

Թշնամիներս և ինձ իզուր ատողները զորացան ինձնից ավելի, իմ չհափշտակած բաների համար ես վճարեցի նրանց:

Զորանալը իզուր բերելն ու պահանջելն էր, որ պետք չէր այդպես անեին:

7. Աստուած, դու ծանեար զանզգամութիւն իմ. և յանցանք իմ ի քէն ո՛չ ծածկեցան:

Աստվա՛ծ, դու իմացար անզգամությունն իմ, և հանցանքներս չծածկվեցին քեզնից:

Քո առջև միայն անզգամաբար մեղանչեցի, և հանցանքներս, որ ակամա գործեցի:

8. Մի՛ ամաչեսցեն վասն իմ, ոյք համբերին քեզ, Տէր, Տէր զօրութեանց. մի՛ պատկառեսցեն վասն իմ, ոյք խնդրեն զքեզ, Աստուած Իսրայէլի:

Թող իմ պատճառով չամաչեն քեզ սպասողները, Տե՛ր, զորությունների՛ Տեր. թող իմ պատճառով չամաչեն քեզ փնտրողները, Աստվա՛ծ Իսրայելի:

Ովքեր ցանկանում են գալ դեպի քեզ՝ սպասելով իրենց ընթացքին: Օտարները թող չտկարանան քո ժողովրդին գերության մեջ տեսնելով, և ամոթով ետ դառնան:

9. Վասն քո համբերի նախատանաց, և ծածկեաց ամօթ զերեսս իմ:

Քեզ համար նախատինք հանդուրժեցի, և ամոթը ծածկեց երեսն իմ:

Չէի պատասխանում, երբ հարցնում էին, թե ո՞ւր է քո Աստվածը, քեզ էի թողնում հատուցելը: Ամոթը ծածկեց. քանզի իրավացի էին:

10. Օտար եղէ ես յեղբարց իմոց, և հիւր որդւոց մօր իմոյ:

Եղբայրներիս համար ես օտար եղա, և մորս որդիների համար՝ հյուր:

Չէի համարձակվում ծանոթություն ցույց տալ, և ոչ էլ նրանք՝ ինձ, այլ օտարի պես էին ընդունում ինձ Երուսաղեմի՝ մորս բնակիչները:

11. Նախանձ տան քո եկեր զիս. նախատինք նախատչաց քոց անկան ի վերայ իմ:

Քո տան նախանձախնդրությունն ինձ կերավ, և նախատողներիդ նախատինքն ընկավ ինձ վրա:

Տաճարի ավերումը ցավ է ինձ համար, և մաշում են ինձ կսկծալի խորհուրդները: Նախատողներդ ինձ ցավ են պատճառում, որը առաքյալները նաև հիշեցին, երբ Տերը տաճարից դուրս հանեց արջառներին (տե՛ս Հովհ. 2:17), դա մեր ապականված բնության խորհուրդն ուներ, և որն էլ մաքրեց Քրիստոսն իր մարդեղությամբ՝ Հոր նախատիքն իրենը համարելով:

12. Խոնարհեցուցի պահօք զանձն իմ, և եղեն ինձ այս նախատինք. արարի զհանդերձս իմ քուրձ, և եղէ առակ նոցա:

Ծոմապահությամբ խոնարհեցրի ինձ, և դա ինձ համար նախատինք եղավ: Քուրձն ինձ հագուստ դարձրի, և նրանց համար ծաղրուծանակի առարկա եղա:

Իմ սուգը, պահքով և քուրձով աղոթքները ծաղր ու ծանակի առարկա էին դարձնում: Ծաղրուծանակի առարկա եղա. իրենց խաղերում իմ կերպարանքն էին ընդունում:

13. Զինէն խորհէին, ոյք նստէին առ դրունս, զիս այպն առնէին, ոյք ըմպէին գինի:

Ինձ չարախոսում էին դռանը նստողները, գինի խմողները ծաղրում էին ինձ:

Բաբելոնի դռան մոտ նստողները և գինի խմողները:

14. Ես յաղօթս կայի առ քեզ, Տէր, ի ժամանակ ընդունելի:

Ընդունելի ժամին ես աղոթում էի քեզ, Տե՛ր:

Ոչ թե ժամանակների մեջ խտրություն է դնում՝ ընդունելի ժամ ասելով, այլ՝ վշտերի սաստիկ հեծեծանքի պահին: Նաև մեղքերից հեռանալու շնորհիվ աղոթքներն ընդունելի են դառնում: Դարձյալ՝ յոթանասուն տարիների ավարտի ժամանակ:

15. Աստուած, ի բազում ողորմութեան քում լո՛ւր ինձ, ի ճշմարտութեան փրկութեան քո:

Լսի՛ր ինձ, Աստված, քո առատ ողորմությամբ, քո փրկության ճշմարտությամբ:

Այսպիսին էին աղոթքի խոսքերը, որ ճշմարիտ լինի խոստումը, թե՝ յոթանասուն տարի հետո ետ կդառնաս:

16. Ապրեցո՛ զիս ի կաւոյ՝ զի մի ընկլայց. ապրեցայց ես յատելեաց իմոց, և ի խորոց ջուրց բազմաց:

Ազատի՛ր ինձ ցեխից, որ չխրվեմ և փրկվեմ իմ ատելիներից ու խոր ջրերից:

Դյուրասահ և սայթաքուն մեղքերից: Նաև բաբելոնացիները թո՛ղ չգցեն ինձ ցեխի մեջ, այսինքն՝ իրենց գործերի և սպասավորության:

17. Մի՛ ընկլցեն զիս պտոյտք ջուրց. և մի՛ ընկղմեսցեն զիս անդունդք խորոց. ջրհոր մի՛ կափուսցե զբերան իւր ի վերա իմ:

Ջրերի հորձանքները թող չկլանեն ինձ, և անդունդներն ինձ թող չընկղմեն, ոչ էլ ջրհորն ինձ վրա բերանն իր փակի:

Հորձանքներով իշխաններն են սպառնում, ինչպես նաև աստղագետները, երազահանները և գուշակները, որոնք ամեն կողմից ցանկանում են կործանել, ինչն էլ հորձանք է կոչում, իսկ ջրհոր՝ կռապաշտությունը, քանզի դա անդառնալի կորուստ է:

18. Լո՛ւր ինձ, Տէր, զի քաղցր է ողորմութիւն քո. ըստ բազում գթութեան քո հայեա՛ յիս, և մի դարձուցաներ զերեսս քո ի ծառայէ քումմէ, զի նեղեալ եմ ես, վաղվաղակի լո՛ւր ինձ:

Լսի՛ր ինձ, Տե՛ր, քանզի քաղցր է ողորմությունը քո, նայի՛ր ինձ քո բազում գթությամբ: Եվ մի՛ շրջիր երեսդ քո ծառայից, փութով լսի՛ր ինձ, քանզի նեղության մեջ եմ ես:

Քանզի քաղցր ես քո ողորմությամբ, թեև ահարկու է քո ճշմարտությունը: Քո բազում գթությամբ, որ հայրական է:

19. Հայեա՛ զանձն իմ, և փրկեա՛ զիս. և վասն թշնամեաց իմոց ապրեցո՛ զիս:

Հայացքդ դարձրո՛ւ ինձ վրա ու փրկի՛ր ինձ, և իմ թշնամիներից ինձ պաշտպանի՛ր:

Քանի որ քո հայացքը կարող է ինձ կենդանություն պարգևել:

20. Զի դու գիտես զնախատինս իմ, զամօթ իմ, և զպատկառանս իմ:

Դու գիտես իմ կրած նախատինքն ու ամոթը և խայտառակությունն իմ:

Ինձանից իմանալու կարիք չունես, երբ մեղանչեմ, ու ամոթը, երբ մեղքերս հիշեմ, և խայտառակությունը, երբ ցանկանում են ինձ մեղքի մեջ գցել:

21. Առաջի քո են ամենայն նեղիչք անձին իմոյ. նախատանաց համբեր սիրտ իմ, և թշուառութեան:

Քո առջև են բոլոր ինձ նեղողները: Սիրտս համբերեց նախատինքների և թշվառության:

Երբ Եգիպտոսում էինք գտնվում, նախատինքների համբերեց սիրտս՝ խոսքի միջոցով, և թշվառության՝ մարմնավոր չարչարանքներով:

22. Ակն ունէի՝ թէ ո՛ տրտմեսցի ընդ իս, և ո՛չ ոք էր. և մխիթարիչ ինձ ոք ո՛չ գտաւ:

Սպասում էի, թե ո՞վ ինձ արդյոք պիտի վշտակցեր, բայց ոչ ոք չկար, և ինձ համար մխիթարիչ չգտնվեց:

Եդոմացիներից, մովաբացիներից կամ ամոնացիներից, որոնք իմ ազգից էին և գերության մեջ էին, սակայն նրանց կուռքերին պաշտելով ազատություն էին ստանում: Նաև Ադամը ոչ մի օգնական չգտավ, բացի նրանից, ում ստեղծեց իր համար:

23. Ետուն ի կերակուր ինձ լեղի. և ի ծարաւ իմ արբուցին ինձ քացախ:

Կերակրի տեղ ինձ լեղի տվին, և ծարավելիս քացախ խմեցրին:

Լեղին ու քացախը նախատինքի կերակուր և ըմպելիք էր համարվում: Նաև Տիրոջը խաչի վրա, երբ ծարավեց, լեղիով թանձրացրած քացախ տվեցին, մինչդեռ [լեղին] ծամելու էր, և քանի որ բաղարջակերաց օրեր էին, բաղարջով եղեգ կերավ Տերը, ըստ գրվածքի, և տվեցին ուտելու նաև չգրված բաներ:

24. Եղիցին սեղանք նոցա առաջի նոցա յորոգայթ, ի հատուցումն և ի գայթագղութիւն:

Թող նրանց սեղաններն իրենց առջև դառնան որոգայթ, պատիժ ու գայթակղություն:

Նույն տոնին երեսունյոթ տարի հետո պատժեց նրանց իրենց զատկի սեղանին: Գայթակղվեցին անսասան վեմի վրա հաստատվածները:

25. Խաւարեսցին աչք նոցա, զի մի՛ տեսցեն, և զթիկունս նոցա հանապազ կորացո՛:

Թող նրանց աչքերը խավարեն, որպեսզի չտեսնեն, և նրանց թիկունքը միշտ ծռա՛ծ պահիր:

Խավարեցին, որպեսզի չնայեն Տիրոջ մերկությանը: Եվ նրանց թիկունքը միշտ ծռա՛ծ պահիր, որպեսզի այլևս չկարողանան ուղիղ քայլել՝ բեռի և ամոթի պատճառով, փոխանակ նրա, որ խփեցին Տիրոջ թիկունքին:

26. Արկցես ի վերայ նոցա զբարկութիւն քո, սրտմտութիւն բարկութեան քոյ հասցէ ի վերայ նոցա:

Նրանց վրա թափի՛ր քո զայրույթը, և քո բարկության սաստկությունը թող հարվածի նրանց:

Քանզի հայտնվել է Աստծու բարկությունը:

27. Եղիցին բնակութիւնք նոցա աւերակ. և ի յարկս նոցա մի՛ ոք իցէ, որ բնակիցէ:

Նրանց բնակավայրերը թող ավերակ դառնան, և նրանց հարկերի տակ ոչ ոք չապրի:

Նրանց գավառները, որ գերության մեջ ունեին, և հարկերը՝ իրենց տանջանքների վայրը թող լինեն և միայն այդ ունենան:

28. Զի զոր դու հարեր, հալածեցին. և ի վէրս ցաւոց իմոց յաւելին:

Քանզի ում որ դու հարվածեցիր՝ նրանք հալածեցին, և իմ վերքերին ցավեր ավելացրին:

Քանզի ում որ դու հարվածեցիր, բարկությամբ հալածեցին, և իմ վերքերին ցավեր ավելացրին, ինչքան որ մեղանչեցի, ավելի տանջեցին, քան քո կամքով՝ բաբելոնացիները: Ադամի հարվածները ևս դևերը բազմացրին: Եվ Տիրոջն էլ, որ Հայրն ուղարկեց, տանջեցին մարգարեների ասածից առավել, չափազանց շատ նախատեցին, քան գրված էր, քանզի Դավթի մոտ գրված էր, թե եղեգ տվեցին ուտելու, սակայն նրանք լեղի տվեցին: Հիրավի, խավարեցին նրանց աչքերը, կոտորեցին մարգարեներին, և Տիրոջ բարկությունն իջավ [նրանց վրա] հռոմեացիների սրի տեսքով, և իրենց տաճարում նրանք այլևս չբնակվեցին:

29. Դի՛ր զմեղս ի վերայ մեղաց նոցա, զի մի՛ մտցեն յարդարութիւն քո:

Նրանց մեղքերին մեղքեր գումարի՛ր, որպեսզի մուտք չունենան քո արդարության մեջ:

Քանզի նույնիսկ խաչելությունից ու հարությունից հետո զրպարտեցին: Թող մուտք չունենան ապաշխարության և քավության մեջ, ովքեր իրենց կամքով չզղջացին:

30. Ջնջեսցին նոքա ի դպրութենէ քումմէ կենաց. և ընդ արդարս քո մի՛ գրեսցին:

Թող նրանք ջնջվեն կյանքի քո մատյանից, և քո արդարների շարքում չարձանագրվեն:

Կյանքի մատյանում է արդարների հիշատակը, որտեղ էլ Աստծու անմոռաց գութն է, ուր Աբրահամի շնորհիվ գրվեցին, սակայն նրա որդիները խաչելության պատճառով ջնջվեցին [այնտեղից]:

31. Աղքատ և ցաւած եմ ես, փրկութիւն քո, Աստուած, ընկալցի զիս:

Աղքատ ու վշտացած եմ ես. թող քո փրկությունն, Աստված, ինձ բռնած պահի:

Աղքատ ասելով նկատի ունի Ադամին և գերուն, ինչպես նաև խոնարհների հոգիները, ընդունի՛ր ինձ քո արքայությունում, որտեղ ցավ չկա:

32. Օրհնեցից զանուն Աստուծոյ իմոյ օրհնութեամբ, և բարձր արարից զնա գովութեամբ:

Օրհնությամբ պիտի օրհնեմ անունն իմ Աստծու, և գովաբանությամբ պիտի մեծարեմ նրան:

Նոր կտակարանով հինը նորոգելով: Անունն իմ Աստծու՝ Հորը և Որդուն և Սուրբ Հոգուն օրհնելով: Եվ պիտի մեծարեմ նրան, երբ ես հեզությամբ խոնարհվեմ:

33. Հաճոյ եղիցի Աստուծոյ քան զորթ մատաղ, որ բերէ եղջիւրս և կճղակս:

Դա հաճելի կլինի Աստծուն՝ մատաղացու հորթից ավելի, որ եղջյուրներ ու կճղակներ ունի:

Հաճելի կլինի Աստծուն այս բանական պատարագն առավել, քան հորթը, որ Աբրահամն ու Մովսեսը մատուցեցին՝ դեն նետելով եղջյուրներն ու կճղակները:

34. Տեսցեն աղքատք և ուրախ եղիցին. խնդրեցէ՛ք զԱստուած, և կեցցեն անձինք ձեր:

Աղքատները կտեսնեն ու կուրախանան, փնտրեցե՛ք Աստծուն, և ձեր հոգիները կփրկվեն:

Ովքեր չունեն անասուն և ընտիր ալյուր, ապա գիտեն, որ բանական նվերն առավել մեծ է Տիրոջ համար: Փնտրեցե՛ք Աստծուն սրտով և խոսքով, և կփրկվեք, ասում է, դուք:

35. Զի լուաւ Տէր տնանկաց. և զկապեալս իւր ո՛չ արհամարհեաց:

Քանզի Տերը լսեց տնանկներին, և իր գերյալներին չարհամարհեց:

Բաբելոնից լսեց, քանզի յոթանասուն տարի գերյալի պես էր և գերյալ Եքոնիային չարհամարհեց, այլ ետ վերադարձրեց նրանց: Եվ մեր աղքատ բնությանը, որ կապված էր աղքատությունից ինչպես երկաթով: Դարձյալ՝ աղքատ և տնանկ հեթանոսներին և մեղավորներին է կոչում, իսկ գերյալ՝ դժոխքում գտնվող հոգիներին, որոնց չարհամարհեց և անպիտան չհամարեց:

36. Օրհնեսցեն զնա երկինք և երկիր, ծով և ամենայն որ զեռայ ի նոսա:

Թող նրան օրհնեն երկինքն ու երկիրը և ծովն ու նրանցում բոլոր վխտացողները:

Մարդու փրկության համար միաբանվելով ցնծում և օրհնում են Աստծուն, քանզի մարդն արարածների գլխավորն է:

37. Աստուած փրկէ զՍիովն, և շինեսցին քաղաք Հրէաստանի. շինեսցեն բնակեսցեն և ժառանգեսցեն ի նմա:

Աստված կփրկի Սիոնը, և Հրեաստանի քաղաքները կծաղկեն: Մարդիկ կկառուցեն, կբնակեցնեն ու կժառանգեն այն:

Սիոնը Երուսաղեմն է: Եվ քաղաքները կծաղկեն, երբ ետ վերադառնան, և կժառանգեն, նաև նկատի ունի եկեղեցին՝ հալածանքներից հետո:

38. Զաւակ ծառայից քոց հաստատեսցի անդ. և ոյք սիրեն զանուն քո, բնակեսցեն ի նմա:

Քո ծառաների սերունդները կհաստատվեն այնտեղ, և քո անունը սիրողները կբնակվեն նրա մեջ:

Աբրահամի, Իսահակի և Հակոբի սերունդները, ըստ մարմնի՝ Երուսաղեմի որդիները, և ըստ հոգու՝ այստեղ՝ եկեղեցին, որ սիրում են քո անունը:

Վարդան Արևելցի, Մեկնութիւն Սաղմոսացն Դաւթի, Էջմիածին, 1797 թ.

Գրաբարից թարգմանեց Գայանե Թերզյանը

Tags: ԱստվածաբանությունԵկեղեցին հայկական
Նախորդ

Օրվա ընթերցումներ Սուրբ Գրքից«Մէկին Հոգուց տրուած է իմաստութեան խօսք, միւսին՝ գիտութեան խօսք՝ նոյն Հոգուց»:

Հաջորդ

Օրվա ընթերցումներ Սուրբ Գրքից«Տէրը, Ամենակալ Տէրը փող պիտի փչի եւ բարկութեամբ ու սպառնալիքներով պիտի գնայ նրանց դէմ»:

Հաջորդ
Օրվա ընթերցումներ Սուրբ Գրքից«Տէրը, Ամենակալ Տէրը փող պիտի փչի եւ բարկութեամբ ու սպառնալիքներով պիտի գնայ նրանց դէմ»:

Օրվա ընթերցումներ Սուրբ Գրքից«Տէրը, Ամենակալ Տէրը փող պիտի փչի եւ բարկութեամբ ու սպառնալիքներով պիտի գնայ նրանց դէմ»:

Matyan.am

© 2021 Մատյան.հայ
by Vavati Group.

Կայքի նավիգացիա

  • Մեր մասին
  • Հետադարձ կապ

Հետևեք մեզ

No Result
View All Result
  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց

© 2021 Մատյան.հայ
by Vavati Group.