Չորեքշաբթի, 27 Սեպտեմբերի, 2023
Matyan.am

Այսպէս է ասում Տէրը.
«Քո գործերը յանձնի՛ր Տիրոջ ձեռքը, եւ քո մտադրութիւնները պիտի կատարուեն:
Ինչպիսի մեծութեան էլ հասնես, դու քեզ խոնա՛րհ պահիր եւ դու շնորհ կգտնես
Տիրոջ առջեւ» (Առակներ 16:3)

  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց
No Result
View All Result
  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց
No Result
View All Result
Matyan.am
No Result
View All Result
Մատյան Խոսք մեծաց

Մարդկային հոգու մասին.Սուրբ Եղիշե Վարդապետ

11 Ապրիլի, 2023
Խոսք մեծաց
Մարդկային հոգու մասին.Սուրբ Եղիշե Վարդապետ
0
Կիսումներ
45
Դիտումներ
Share on FacebookShare on Twitter

Մարդը բնությամբ երկակի է. մեկը կառավար է, սանձ և ուղղորդիչ, իսկ մյուսը բնակվողի բնակատեղն է և զարմանալի կառույց, անմահ հոգու անուրանալի բնակարան, որով իմանալի [հոգին] այս կյանքում մարմնականների հետ է հաղորդակցվում՝ մնալով ուրախության մեջ, տեսանելին էլ, անտեսանելիի հետ հաղորդվելով, չի հեռանում թանձրությունից: Քանզի [մարմինը] իշխանական [հոգու] համար [իբրև] քաղաք է, խնամքի կարոտ, սնուցիչ և կենդանի տաճար, սակայն՝ ապականվող, հարափոփոխ և ժամանակավոր վայելչություն, իսկ տիրողը՝ [հոգին,] թագավոր է, տեսուչ և իրավախոհ դատավոր, քանզի կարիք չունի սնվելու, ուստի և անապականելի է ու անապական: ….

Որ հոգու բնությունը երկնային է, երևում է նրանից, որ մարմնից ելնելով՝ այն չի իջնում երկիր, այլ բարձրանալով՝ որպես իր հայրենիքն է ցույց տալիս իմանալի երկիրը: Իսկ մարմինը, անջատվելով իմացական [հոգուց], չի բարձրանում դեպի գերագույնը, այլ իջնում է դեպի իր ծնողը, ինչից երևում է, որ Աստված ախտականից (նյութից) ախտավորը (նյութականը) ստեղծեց, իսկ անախտից (աննյութականից)՝ անախտը (աննյութականը), որը բաժանումից հետո չի հեռանում, այլ դեպի յուրայինը գնալով՝ դադար է առնում՝ ըստ այս խոսքի. «Մարդը գնաց իր հավիտենական տունը, իսկ հոգին, որ Աստված էր տվել, պիտի վերստին Նրա մոտ գնա» [Ժող. 12.5, 7]:
Արդ, նա գնալով միանում է լույսին, որից ծնվեց, քանզի ազատվեց կապավոր մարմնից, որին կապված էր միությամբ: ….

Եթե մեկը կամենում է ուսանել մարդկային հոգու կայանը, թող չխորհի թանձր մտքով՝ աշխարհիկ կրքերով ծանրացած, այլ վեր հայի՝ ըստ սուրբ Պողոս [առաքյալի], որն այն կոչեց անճառելի վայր, դրախտ և երկրորդ երկինք, ավելի քան վերին և հաստատություն: Արդ, այստեղից հափշտակվելով, հոգին հասավ հոգևոր կայան, որն աստվածային պատմությունը (Սուրբ Գիրքը) Վերին Երուսաղեմ է անվանում, որտեղ արդար կատարյալների բյուրավոր հոգիներն ուրախանում են՝ կանխապես տեսնելով Աստծո բարիքները՝ անպատմելի, անուշահոտ և լուսավոր օդը, որի մեջ չկա դառնության խառնուրդ:

Ս. ԵՂԻՇԵ ՎԱՐԴԱՊԵՏ (մոտ 410 — մոտ 470)

Աղբյուր՝ «Ընտրանի հայ եկեղեցական մատենագրության»,
աշխ.՝ Պողոս Խաչատրյանի և Հակոբ Քյոսեյանի.
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, 2003, էջ 99-101
(փոխադրությունը գրաբարից՝ Տիգրան Խաչատրյանի)

Tags: Խոսք մեծաց
Նախորդ

Օրվա ընթերցումներ Սուրբ Գրքից«Ինչո՞ւ ողջին մեռելների մէջ էք փնտրում. Այստեղ չէ, այլ յարեաւ»: 

Հաջորդ

Օրվա ընթերցումներ Սուրբ Գրքից«Իսկապէս յարութիւն առաւ Տէրը եւ երեւաց Սիմոնին»:

Հաջորդ
Օրվա ընթերցումներ Սուրբ Գրքից« ինձ  համար կեանքը Քրիստոսն է, իսկ մեռնելը՝ շահ»:

Օրվա ընթերցումներ Սուրբ Գրքից«Իսկապէս յարութիւն առաւ Տէրը եւ երեւաց Սիմոնին»:

Matyan.am

© 2021 Մատյան.հայ
by Vavati Group.

Կայքի նավիգացիա

  • Մեր մասին
  • Հետադարձ կապ

Հետևեք մեզ

No Result
View All Result
  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց

© 2021 Մատյան.հայ
by Vavati Group.