Կիրակի, 1 Հոկտեմբերի, 2023
Matyan.am

Այսպէս է ասում Տէրը.
«Քո գործերը յանձնի՛ր Տիրոջ ձեռքը, եւ քո մտադրութիւնները պիտի կատարուեն:
Ինչպիսի մեծութեան էլ հասնես, դու քեզ խոնա՛րհ պահիր եւ դու շնորհ կգտնես
Տիրոջ առջեւ» (Առակներ 16:3)

  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց
No Result
View All Result
  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց
No Result
View All Result
Matyan.am
No Result
View All Result
Մատյան Աստվածաբանություն

Դավթի Սաղմոսների մեկնություն.Սաղմոս ՀԸ

16 Ապրիլի, 2023
Աստվածաբանություն, Եկեղեցին հայկական
Դավթի Սաղմոսների մեկնություն.Սաղմոս ՀԸ
0
Կիսումներ
38
Դիտումներ
Share on FacebookShare on Twitter

Սաղմոս Ասափի

Երուսաղեմը կործանվեց Անտիոքոսի օրոք, որը Եպիփանես կոչվեց, և որ ինչ նրանց օրիակով լինում էր, նույն բաները կատարվում էին նաև մեզ հետ:

1. Աստուած, մտին հեթանոսք ի ժառանգութիւն քո, պղծեցին զտաճար սուրբ քո:

Աստվա՛ծ, հեթանոսները մտան քո ժառանգության մեջ, պղծեցին քո սուրբ տաճարը:

Սատանան օձի կերպարանքով դրախտ մտավ, պղծեց Աստծու տաճարը՝ Ադամին: Հեթանոսները՝ Երուսաղեմ [մտան], և արդ, բազմաթիվ անգամներ [պղծեցին] եկեղեցին, իսկ չար խորհուրդները՝ մարդկանց:

2. Արարին զԵրուսաղէմ որպէս հիւղս մրգապահաց. արկին զդիակունս ծառայից քոց՝ գէշ թռչնոց երկնից և զմարմինս սրբոց քոց գազանաց երկրի:

Երուսաղեմը դարձրին ինչպես մրգապահի հյուղակ: Քո ծառաների դիակները որպես կեր նետեցին երկնքի թռչուններին, և քո սրբերի մարմինները՝ երկրի գազաններին:

Դրախտը և տաճարը, մրգապահի հյուղակ. միրգը հավաքելով՝ անխնամ թողեցին հյուղակում, որտեղ միջուկը և ոչ ուտելի մասը հանում կամ լցնում են այնտեղ: Ոչ միայն քաղաքը դատարկեցին, այլև սուրբ բնակիչներին կոտորեցին և առանց թաղելու նետեցին գազանների առաջ, ինչը որ [կատարվեց] մակաբայեցիների մարմինների հետ:

3. Հեղին զարիւն նոցա որպէս ջուր՝ շուրջ զԵրուսաղէմաւ, և ո՛չ ոք էր, որ թաղէր զնոսա:

Նրանց արյունը ջրի պես Երուսաղեմի շուրջը թափեցին, և չկար մեկը, որ թաղեր նրանց:

Առվի պես նրանց արյունը լցվելով դուրս էր գալիս և թափվում Երուսաղեմի շուրջ: Եվ չկար մեկը, որ թաղեր` վախից կամ որևէ մեկը [կենդանի] չէր մնացել, և դևերն էլ, Աստծո պատկերն ամենուր անթաքույց [տեսնելով], ցրվեցին:

4. Եղաք մեք նախատինք դրացեաց մերոց. ծաղր և այպն կատականաց այնոսիկ, որ շուրջ էին զմեօք:

Մենք դարձանք մեր դրացիների նախատինքը և մեր շուրջը եղողների ծաղրուծանակը:

Եդոմացիների, մովաբացիների, իսկ մեր բնությունը՝ դևերի, և մեր դրացիներն են, որովհետև բանական են:

 5. Մինչև յե՞րբ, Տէր, բարկանաս դու իսպառ. բորբոքեսցի որպէս հուր նախանձ քո:

Մինչև ե՞րբ, Տե՛ր, պիտի բարկանաս դու անվերջ, և քո նախանձը պիտի բորբոքվի հրի պես:

Բարկանաս մեղավորների վրա, և չեն նախատվում քեզանից նրանք, ովքեր մեզ մեղքեր են սովորեցնում: Քո նախանձը պիտի բորբոքվի հրի պես, ինչպես որ ասացիր. «Կուռքեր մի՛ կերտիր, քանզի նախանձոտ Աստված եմ ես» (տե՛ս Ելք 20:4-5):

6. Հե՛ղ զբարկութիւն քո ի վերա ազգաց, որ զքեզ ո՛չ ճանաչիցեն. ի վերայ թագաւորաց, որ զանուն քո ո՛չ կարդացին. զի կերան զՅակովբ, և զտեղի նորա աւերեցին:

Բարկությունդ թափի՛ր այն ազգերի վրա, որոնք քեզ չեն ճանաչում, այն թագավորների վրա, որոնք անունդ չեն կանչում: Նրանք հոշոտեցին Հակոբի ցեղին, և նրա տեղն ավերեցին:

Որոնք կռապաշտ են և անունդ չեն կանչում, մենք գոնե ճանաչում ենք քեզ, և կանչում ենք քո անունը: Հոշոտեցին Հակոբի ցեղին, և նրա տեղն ավերեցին. կերան ժողովրդի ունեցվածքը, և նրա տեղն ավերեցին: Դևերն էլ աստվածպաշտությունը խափանեցին, և դրախն ավերակ թողին:

7. Մի՛ յիշեր զմեղս մեր զառաջինս. վաղվաղ եկեսցէ առ մեզ ողորմութիւն քո, Տէր, զի աղքատացաք յոյժ:

Մի՛ հիշիր հին մեղքերը մեր, թող ողորմությունդ շուտով հասնի մեզ, Տե՛ր, քանզի սաստիկ աղքատացանք:

Նախնիների մեղքերը, որ Եգիպտոսում [գործեցին], նախկին մեղքերի պատճառով մեր վրա մի՛ բարկացիր, ինչպես նաև Ադամի ու Եվայի պատճառով, շուտով թո՛ղ գա քո Միածինը, քանզի սաստիկ աղքատացանք՝ խոզի կերակուրը ցանկանալով:

8. Օգնեա՛ զմեզ, Աստուած Փրկիչ մեր, վասն փառաց անուան քո:

Օգնի՛ր մեզ, Աստվա՛ծ Փրկի՛չ մեր, քո անվան փառքի համար:

Քո օգնությունը, Հիսուս, փառք է քո անվան համար:

9. Տէր, փրկեա՛ զմեզ և քաւեա՛ զմեղս մեր վասն անուան քոյ:

Տե՛ր, հանուն քո անվան փրկի՛ր մեզ ու թողությո՛ւն տուր մեր մեղքերին:

Հիսուսն է թողությունը, որը մեր սրբությունն է:

10. Մի՛ երբէք ասասցեն ի հեթանոսս, թէ ո՞ւր է Աստուած նոցա:

Թող հեթանոսների մեջ երբեք չասեն՝ «Ո՞ւր է նրանց Աստվածը»:

Ինչպես փարավոնն էր ասում՝ չիմանալով նրան, և ասելով, թե քեզ հուսացածներս չենք փրկվում:

11. Այլ յայտնի ինչ լիցի ի վերա հեթանոսաց, առաջի աչաց մերոց. առ ի խնդրել զվրէժ արեան ծառայից քոց, որ և հեղաւ:

Այլ հեթանոսների մեջ, մեր աչքի առջև, թող հայտնվի քո ծառաների թափված արյան վրեժխնդրությունը:

Նրանց պատիժը հեթանոսների մեջ, մեր աչքի առջև լուծել արյան վրեժը, որտեղ որ թափվեց արյունը, այնտեղ էլ հատուցի՛ր:

12. Մտցէ առաջի քո հեծութիւն կապելոց. ըստ մեծութեան բազկի քո՝ շահեա՛ դու զորդիս սպանելոց:

Բանտարկյալների հեծեծանքը թող հասնի քեզ. դու քո բազկի զորությամբ փրկի՛ր սպանվածների որդիներին:

Ովքեր գերիներ են և բանտում հեծեծում են, և ովքեր որ սրով սպանվեցին իրենց մեղքերի պատճառով, ապա անմեղների փրկության համար է աղաչում, ինչպես որ ինքն ասաց, թե թո՛ղ չմեռնի որդին հոր հետ:

13. Հատո՛ դրացեաց մերոց եօթնապատիկ ի ծոց նոցա, նախատինս զոր նախատէցին զքեզ Տէր:

Մեր դրացիների նախատինքը, որով անարգեցին մեզ, յոթնապատիկ իրենց գիրկը վերադարձրու, Տե՛ր:

Յոթնապատիկ դևերին վերադարձրու, որը բազմաթիվ է նշանակում: Գիրկն է ասում, այսինքն՝ անվրեպ լինի և սրտները խոցի, քանզի յոթնապատիկ էր նրանց մեղքը մեր մեղքերի համեմատ, և քո դատաստանն արդար է:

14. Մեք ժողովուրդք և խաշն արօտի քոյ, խոստովան եղիցուք առ քեզ յաւիտեան, ազգէ յազգ պատմեսցուք զօրհնութիւնս քո:

Մենք՝ քո ժողովուրդն ու քո արոտի ոչխարները, հավիտյան քեզ գոհություն պիտի մատուցենք, սերնդից սերունդ պիտի պատմենք քո օրհնությունը:

Կգրենք և կպատմենք բարերարություններիդ մասին, և օրհնությունդ քո առջև կբերենք որպես աղերս և աղաչանք, որ դեռ կապանքների մեջ են սրբերը:

Վարդան Արևելցի, Մեկնութիւն Սաղմոսացն Դաւթի, Էջմիածին, 1797 թ.

Գրաբարից թարգմանեց Գայանե Թերզյանը

Tags: ԱստվածաբանությունԵկեղեցին հայկական
Նախորդ

Օրվա ընթերցումներ Սուրբ Գրքից« Ո՛վ փուչ մարդ, ուզո՞ւմ ես իմանալ. հաւատը դատարկ բան է առանց գործերի»: 

Հաջորդ

Սուրբ Զատկի Ը օր Նոր կիրակի կամ Կրկնազատիկ

Հաջորդ
Սուրբ Զատկի Ը օր Նոր կիրակի կամ Կրկնազատիկ

Սուրբ Զատկի Ը օր Նոր կիրակի կամ Կրկնազատիկ

Matyan.am

© 2021 Մատյան.հայ
by Vavati Group.

Կայքի նավիգացիա

  • Մեր մասին
  • Հետադարձ կապ

Հետևեք մեզ

No Result
View All Result
  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց

© 2021 Մատյան.հայ
by Vavati Group.