Չորեքշաբթի, 27 Սեպտեմբերի, 2023
Matyan.am

Այսպէս է ասում Տէրը.
«Քո գործերը յանձնի՛ր Տիրոջ ձեռքը, եւ քո մտադրութիւնները պիտի կատարուեն:
Ինչպիսի մեծութեան էլ հասնես, դու քեզ խոնա՛րհ պահիր եւ դու շնորհ կգտնես
Տիրոջ առջեւ» (Առակներ 16:3)

  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց
No Result
View All Result
  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց
No Result
View All Result
Matyan.am
No Result
View All Result
Մատյան Խոսք մեծաց

Նահատակության մասին.Սուրբ Աթանաս Ալեքսանդրացի

22 Ապրիլի, 2023
Խոսք մեծաց
Բաց մեզ Տեր
0
Կիսումներ
35
Դիտումներ
Share on FacebookShare on Twitter

Մեզանից շատերն ասում են, թե՝ ո՞ւր են հալածանքները, որպեսզի վկայենք ու մեռնենք: Իսկ ես ասում եմ. վկայիր մտքով, մեռիր մեղքերի համար, սպանիր երկրավոր անդամներդ և դու կսրբվես մտքով ու [այդպես] կվկայես Քրիստոսին: Քրիստոսի սուրբ վկաները պատերազմում էին թագավորների և բռնակալ իշխանների դեմ, իսկ դու իբրև ոսոխ ունես մեղքերի [թագավոր] Սամայելին ու նրա իշխան չար դևերին: Սրբերի առջև դրված էին կուռքերի մեհյաններն ու նրանց զոհասեղանները՝ լի նրանց ամբողջ պղծությամբ, իսկ դու մտքիդ առջև ունեցիր քո հոգին և մեհյան համարիր որկրամոլությունը, զոհասեղան՝ փափկասիրությունը և կուռք՝ մեղքերի ցանկությունը: Քանզի ով հետևում է պոռնկությանն ու ցանկություններին, նա ուրացել է Քրիստոսին և կուռքերին է երկրպագում. որովհետև իր հոգում մեղքերի ցանկություններն ու մարմնի պղծությունը պատկերելով՝ կրում է Ափրոդիտեին: Եվ դարձյալ՝ ով պարտվում է սրտնեղությունից ու բարկությունից և իրենից չի կտրում այդ ախտի ծանրությունը, նույնպես ուրացել է Քրիստոսին և իր հոգում Արեսին է կրում իբրև աստված. քանզի բռնված է բարկությունից, որ թունավոր կուռք է իր մեջ: Իսկ մեկ ուրիշը, որ արծաթասեր է և ընչաքաղց, փակել է գութն ընկերոջ հանդեպ ու ողորմություն չի տալիս նրան, նույնպես Քրիստոսին ուրացող է դարձել և կուռքեր է պաշտում՝ հոգում իբրև աստված կրելով Հերմեսին. քանզի դեռևս արարածներին է ծառայում և ոչ թե՝ Արարչին, որովհետև, հիրավի, բոլոր չարիքների արմատը արծաթասիրությունն է: Իսկ ով հեռացել է այս կրքերից, նա ոտնահարել է կռապաշտությունը և ուրացել անօրինությունը, վկայել է Քրիստոսին և կատարյալ ու ճշմարիտ մարտիրոս է՝ բարի խոստովանությամբ խոստովանելով [իր հավատը]:

Աղբյուր՝ «Վարք սրբոց հարանց եւ քաղաքավարութիւնք նոցին», հատոր առաջին.
Վենետիկ, 1855, էջ 445
Փոխադրությունը գրաբարից՝ Տիգրան Խաչատրյանի

Tags: Խոսք մեծաց
Նախորդ

Դավթի Սաղմոսների մեկնություն.Սաղմոս ՁԴ

Հաջորդ

Օրվա ընթերցումներ Սուրբ Գրքից«Մի՛ տուէք սրբութիւնը շներին. եւ ձեր մարգարիտները խոզերի առաջ մի՛ գցէք»:

Հաջորդ
Օրվա ընթերցումներ Սուրբ Գրքից«Պիտի սիրես քո ընկերոջը, ինչպէս քո անձը»: 

Օրվա ընթերցումներ Սուրբ Գրքից«Մի՛ տուէք սրբութիւնը շներին. եւ ձեր մարգարիտները խոզերի առաջ մի՛ գցէք»:

Matyan.am

© 2021 Մատյան.հայ
by Vavati Group.

Կայքի նավիգացիա

  • Մեր մասին
  • Հետադարձ կապ

Հետևեք մեզ

No Result
View All Result
  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց

© 2021 Մատյան.հայ
by Vavati Group.