Երեքշաբթի, 26 Սեպտեմբերի, 2023
Matyan.am

Այսպէս է ասում Տէրը.
«Քո գործերը յանձնի՛ր Տիրոջ ձեռքը, եւ քո մտադրութիւնները պիտի կատարուեն:
Ինչպիսի մեծութեան էլ հասնես, դու քեզ խոնա՛րհ պահիր եւ դու շնորհ կգտնես
Տիրոջ առջեւ» (Առակներ 16:3)

  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց
No Result
View All Result
  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց
No Result
View All Result
Matyan.am
No Result
View All Result
Մատյան Աստվածաբանություն

Դավթի Սաղմոսների մեկնություն.Սաղմոս Ղ

30 Ապրիլի, 2023
Աստվածաբանություն, Եկեղեցին հայկական
«Հորդորակներ».Երանելի Սարգիս Շնորհալի հայոց վարդապետի՝ իմաստասերի և քաջ հռետորի(ԺԲ դար)
0
Կիսումներ
37
Դիտումներ
Share on FacebookShare on Twitter

Դավթի գոհաբանական օրհնությունը: Թեև անվերնագիր է, սակայն ի դեմս Եզեկիայի է ասում, որ հուսալով Աստծուն փրկվեց ասորիներից:

1. Ո բնակեալն է յօգնութիւն Բարձրելոյն, ընդ հովանեաւ Աստուծոյ յերկինս հանգիցէ:

Ով ապրում է Բարձրյալի աջակցությամբ, երկնքում կհանգչի Աստծու հովանու տակ:

Ով մտքով Աստծու հետ է և առաքինությունների տանը, նա երկնքի պես անհասանելի է թշնամիների համար:

2. Ասասցէ Տեառն՝ ընդունելի իմ ես, ապաւեն իմ Աստուած, և ես յուսամ ի նա:

Տիրոջը կասի. «Դու ես ինձ ընդունողը, ապավեն իմ Աստված, որի վրա եմ դրել իմ հույսը»:

Նա է ընդունողը իր խնամակալության տակ:

3. Նա փրկեսցէ զիս յորոգայթէ որսողին, և ի բանիցն խռովութենէ:

Նա ինձ կփրկի որսորդի թակարդից ու խռովեցուցիչ խոսքերից:

Որսողի, որ Ադամի առջև աստվածանալու թակարդը դրեց և իր խոսքով խռովեցրեց նրան, իսկ Եզեկիային ասորեստանցու խոսքով` թե. «Ինչպե՞ս կարող է ձեր Աստվածը ձեզ իմ ձեռքից փրկել» (Բ Մնաց. 32:14):

4. Ի թիկնամէջս իւր ընկալցի զքեզ, ի հովանի թևոց նորա յուսասցիս:

Իր թիկնամեջով կպահի կպաշտպանի քեզ, և դու ապահովություն կունենաս նրա թևերի հովանու տակ:

Ինչպես Մովսեսն է ասում, թե. «Բարձրացրեց ու իր մեջքին դրեց» (Բ Օրին. 32:11), անիմանալի է Աստծու խնամքը և երկու կտակարանների զորությունը: Եվ դարձյալ՝ Հիսուսի բարձրագույն վարդապետությունը հավատքի և գործերի մասին, որ պահեց հեթանոսական ազգը: Ապահովություն կունենաս նրա թևերի հովանու տակ՝  խաչի զորության տակ:

5. Որպէս զէն շուրջ եղիցի զքև՝ ճշմարտութիւն նորա:

Նրա ճշմարտությունը որպես զենք քո շուրջը կլինի:

Ճշմարտությունը, ասում է, քեզ համար ամուր զենք կլինի. հավատն առ Աստված, և մարդկանց հանդեպ ճշմարիտ լինելը:

6. Ոչ երկիցես դու յերկիւղէ գիշերի, և ոչ ի նետէ, որ թռչի ի տուէ:

Դու չես վախենա գիշերվա զարհուրանքից և ոչ էլ ցերեկվա սլացող նետից:

Գիշերը խորհուրդներս մարտնչում են իմ դեմ և վախից զարհուրեցնում, իսկ ցերեկը՝ աչքերով և լեզվով նետեր են արձակվում կամ ուրիշներից դեպի իրեն կամ իրենից՝ ուրիշներին:

7. Յիրէ, որ շրջի ի խաւարի, ի գայթագղութենէ դիւի ի հասարակ աւուր:

Խավարում շրջող բանից, և կեսօրին դևի գայթակղությունից:

Սատանան շրջում է մեղքով և գայթակղում մարդկանց՝ խավարն իբրև ցերեկվա լույս կարծել տալով: Դարձյալ ձանձրության դևը կեսօրվա դև է կոչվում, որ այն ժամին է վրա տալիս, որ ժամին Ադամը տարակուսանքի մեջ ընկավ՝ ուտել թե չուտել Եվայի հետ:

8. Անկցին ի կողմանէ քումմէ հազարք, և բիւրք ընդ աջմէ քումմէ, որ առ քեզ ինչ ո՛չ մերձեսցին:

Քո կողքին հազարներ կընկնեն, և քո աջին՝ տասնյակ հազարներ, բայց քեզ ոչինչ չի մերձենա:

Եզեկիայի թշնամիները Երուսաղեմի աջ և ձախ կողմերում ընկան: Նաև դևերը հազարավորներով ձախ կողմում կռվում են մեղավորների հետ՝ նրանց մեղքի մեջ գցելու համար, և տասնյակ հազարներով՝ աջ կողմում՝ առաքինիներին հպարտության մեջ գցելու համար: Դարձյալ հազարավոր դևերը ձախակողմյան թշնամիներն են, իսկ տասնյակ հազարներով հրեշտակները՝ աջակողմյան օգնականներն են, ինչպես որ Եղիսեն ասաց, թե մեզ հետ ավելի շատ են քան նրանց: Նաև հազարներով ձախակողմյան չարերի հետ են կռվում, իսկ տասնյակ հազարներով ջանում են գայթակղել աջակողմյաններին: Բայց քեզ ոչինչ չի մերձենա, ինչպես Եզեկիային, Գեդեոնին, Հովհաննեսին և նրանց նման բոլոր սրբերին:

9. Բայց միայն աչօք քով հայեսցես դու, և զհատուցումն մեղաւորաց տեսցես. զի դու, Տէր, յոյս իմ ես:

Բավական է, որ քո աչքով նայես, և դու կտեսնես մեղավորների ստացած հատուցումը. քանզի դու, Տե՛ր, իմ հույսն ես:

Ինչպես որ ասորեստանցիները տեսան: Աստծու այս խոստումը սրբերին է վերաբերում, և նրանց կողմից է այս պատասխանը տրվում. քանզի դու, Տե՛ր, իմ հույսն ես, քեզ վրա է մեր հույսը, այլ ոչ թե մեր:

10. Զբարձրեալն արարեր քեզ ապաւէն. ո՛չ հասցեն առ քեզ չարք, և տանջանք մի՛ մերձեսցին ի յարկս քո:

Բարձրյալին քեզ ապավեն դարձրիր: Չարիքը չի հասնի քեզ, և տանջանքները չեն մոտենա քո տան հարկին:

Դավիթը Եզեկիային է ասում. չարիքը չի հասնի քեզ, ինչպես Հոբի դեպքում չկարողացան ոչինչ անել, մինչև թույլ չտրվեց, ինչպես նաև հոգու դեպքում, որ չտրվեց իշխանություն՝ ասելով. «Կյանքը նրա կպահես» (Հոբ. 2:6):

11. Հրեշտակաց իւրոց պատուիրեալ է վասն քո, պահել զքեզ յամենայն ճանապարհս քո:

Իր հրեշտակներին հրամայված է քո մասին, որ պահպանեն քեզ քո բոլոր ճանապարհներին:

Ինչպես որ այլ տեղում է ասում. «Տիրոջ հրեշտակների բանակն իր երկյուղածների շուրջն է» (Սղմ. 33:8), քանզի կարևոր հոգիներ են, որոնք ուղարկված են սպասավորության համար, ինչպես Աբրահամն ու Հակոբը ասացին:

12. Ի բազուկս իւրեանց ընկալցին զքեզ. զի մի՛ երբէք հարցես զքարի զոտն քո:

Իրենց բազուկների վրա պիտի վերցնեն քեզ, որ երբեք ոտքդ քարի չխփես:

Բազուկների վրա՝ իրենց զորության, որ երբեք ոտքդ քարի չխփես, այսինքն՝ չկարողանան գայթակղել:

13. Ի վերայ իժից և քարբից գնասցես դու. և առ ոտն կոխեսցես զառիւծն և զվիշապն:

Դու կքայլես իժերի ու քարբերի վրայով, ոտքով կկոխոտես առյուծին ու վիշապին:

Սատանան Փրկչին ասաց. «Իր հրեշտակներին պատվիրված է քո մասին» (Մատթ. 4:6)՝ հազարավոր դևեր ունենալով իբրև աջակողմյան հրեշտակներ, որպեսզի հպարտության մեջ գցելով նրան ցած նետի աշտարակից: Սակայն նա խոնարհությամբ պատասխանեց, քանզի դա է հպարտության դեմ զենքը, որով ընկավ ինքը և իր նման հազարավորները: Թեև Դավթի կողմից ասված այս խոսքերը ոչ թե Տիրոջն էին վերաբերվում, այլ՝ արդարներին, և չասաց, թե իժերի վրա կկոխոտես, այլ գնաց և կոխոտեց և ոտի կոխան արեց առաքյալների համար: Իժ դառնությանն է ասում՝ թագավորական ինքնիշխան բանականությանը, առյուծ՝ խրոխտանալուն, վիշապ, որ սպանում է չարության թույնով: Իժը արքայօձն է, ասում են, թե թռչուն է, և նույնիսկ իր աչքով սպանում է, ինչպես սատանան՝ զգայարանների միջոցով: Քարբ, որ թովիչներին չի հնազանդվում: Իժ է դևը, որ զգայարանների միջոցով է նենգում, իսկ քարբ, որ չի թողնում զղջալ, առյուծ, որ [իշխում էր] մահվան վրա, վիշապ, որ հոգիները դժոխքում էր պահում, որի վրա կոխոտեց բոլորի Տերը:

14. Քանզի յիս յուսացաւ, և փրկեցից զնա. հովանի եղէց նմա, զի ծանեաւ զանուն իմ:

Քանի որ հույսն ինձ վրա դրեց, ես կփրկեմ նրան, նրան հովանի կլինեմ, քանզի անունս ճանաչեց:

Աստված է այսպես ասում Եզեկիայի մասին և մեր բնության: Քանզի անունս ճանաչեց, որ Հիսուսն Աստված է, և որ փրկում է, Հոգին՝ հովանի է լինում, իսկ Հայրը գթում է:

15. Կարդասցէ առ իս՝ և ես լուայց նմա. և առ նմա եղէց ի նեղութիւն:

Ինձ ձայն կտա՝ ու կլսեմ նրան, և նրա հետ կլինեմ նեղության մեջ:

Ինձ ձայն կտա՝ փորձության մեջ ընկնելով, և նրա հետ կլինեմ Երուսաղեմի պաշարման և վշտերի ժամանակ:

16. Փրկեցից և փառաւոր արարից զնա. երկայն աւուրբք լցուցից նմա զփրկութիւն իմ:

Կփրկեմ ու կփառավորեմ նրան: Բազում օրերով նրան կլիացնեմ ու ցույց կտամ նրան իմ փրկությունը:

Ասորեստանցիներից և մահվանից, կփառավորեմ նրան, այսինքն՝ արեգակի պես դարձնելով [ցույց կտամ նրան] իմ փրկությունը: Բազում օրերով նրան կլիացնեմ. տասնհինգ տարի՝ Եզեկիային, իսկ մեր բնությանը՝ անմահության հույսով:

Վարդան Արևելցի, Մեկնութիւն Սաղմոսացն Դաւթի, Էջմիածին, 1797 թ.

Գրաբարից թարգմանեց Գայանե Թերզյանը

Tags: ԱստվածաբանությունԵկեղեցին հայկական
Նախորդ

Օրվա ընթերցումներ Սուրբ Գրքից«Ահաւասիկ առողջացար. այլեւս մի՛ մեղանչիր, որպէսզի մի աւելի չար բան չպատահի քեզ»: 

Հաջորդ

Կարմիր կիրակի. Քրիստոսի արյամբ ծաղկած կիրակի

Հաջորդ
Խնամքի կարևորությունը

Կարմիր կիրակի. Քրիստոսի արյամբ ծաղկած կիրակի

Matyan.am

© 2021 Մատյան.հայ
by Vavati Group.

Կայքի նավիգացիա

  • Մեր մասին
  • Հետադարձ կապ

Հետևեք մեզ

No Result
View All Result
  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց

© 2021 Մատյան.հայ
by Vavati Group.