Երկուշաբթի, 2 Հոկտեմբերի, 2023
Matyan.am

Այսպէս է ասում Տէրը.
«Քո գործերը յանձնի՛ր Տիրոջ ձեռքը, եւ քո մտադրութիւնները պիտի կատարուեն:
Ինչպիսի մեծութեան էլ հասնես, դու քեզ խոնա՛րհ պահիր եւ դու շնորհ կգտնես
Տիրոջ առջեւ» (Առակներ 16:3)

  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց
No Result
View All Result
  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց
No Result
View All Result
Matyan.am
No Result
View All Result
Մատյան Աստվածաբանություն

Դավթի Սաղմոսների մեկնություն.Սաղմոս Ճ

10 Մայիսի, 2023
Աստվածաբանություն, Եկեղեցին հայկական
Դավթի Սաղմոսների մեկնություն.Սաղմոս Ճ
0
Կիսումներ
31
Դիտումներ
Share on FacebookShare on Twitter

Սաղմոս Դավթի: Ովսեան բարեսեր և աստվածասեր թագավոր էր, որի շնորհիվ գտավ երկրորդ օրենքը հաստատուն՝ Քեզկեա քահանայապետի միջոցով, որ մաքրեց Երուսաղեմը և Իսրայելի ամբողջ երկիրը կռապաշտությունից, և երգերն ու սաղմոսները՝ դիվային երգերի հետ խառնված, և նավակատիք արեց, ինչն էլ տեսնելով Սուրբ Հոգու շնորհիվ, Դավիթը երգեց: Ոմանք ասում են, թե ասված է ի դեմս Ասափի որդի Հովաք դպրի հիշատակի:

1. Յողորմութիւն և յիրաւունս օրհնեցից զքեզ, Տէր, սաղմոս ասացից,

2. և ի միտ առից:

Ողորմությանդ և արդարությանդ համար պիտի օրհնեմ քեզ, Տե՛ր, սաղմոս պիտի երգեմ, և ի մտի պիտի ունենամ:

Սրանով է օրհնվում Աստված, սակայն այլ է ողորմությունը և այլ՝ արդարությունը: Տերը ողորմությամբ քավեց մեզ և արդարությամբ ազատեց սատանայից: Օրհնում ենք նրան, որ ողորմություն արեց մեզ աղքատների միջոցով, և արդարությամբ ճշմարիտ հավատով պաշտում ենք նրան: Սաղմոս պիտի երգեմ, և ի մտի պիտի ունենամ. Բերանով ասենք և մտքով իմանանք, այս է ճաշակելը:

Ճանապարհ ամբիծ մինչև եկեսցէ առ իս, զի գնայի ես յամբծութեան սրտի իմոյ ի մէջ տան իմոյ:

Անբիծ ճանապարհով ընթանալ, մինչև որ նա գա ինձ մոտ, քանզի ես իմ տան մեջ սրտիս անարատությամբ էի ընթանում:

Ճանապարհն անբիծ պիտի պահեմ, ասում է, մինչև որ ինձ մոտ գա անբիծ ճանապարհը՝ Հիսուս, և վերցնի ինձ, քանզի իմ տան մեջ ընթանում էի ես ոչ թե միայն գործով, այլև՝ սրտով, ինչպես Աստծու և նրա խորանի առաջ:

3. Ո՛չ եդի առաջի աչաց իմոց իրս անիրաւութեան, ոյք առնէին զուրացութիւն՝ ատեցի:

Աչքերիս առջև անիրավ բան չդրի, և ուրացություն անողներին ատեցի:

Անիրավ բաների մասին չմտածեցի, և ուրացություն անողներին ատեցի, սրտումս դրեցի անբիծ վարքը, և այլոց ուրացության մեջ տեսնելով՝ ատեցի, որոնք մեղանչում էին, ուրանում և չէին խոստովանում:

4. Ո՛չ մերձեցաւ առ իս, որ թիւրն էր սրտիւ. խոտորեալ յինէն անզգամին, և ես ոչ ինչ փոյթ առնէի:

Ծուռ սիրտ ունեցողն ինձ չմոտեցավ. անզգամն ինձնից խոտորվեց, բայց ես հոգ չարեցի:

Ծուռ սիրտ ունեցողն ինձ չմոտեցավ՝  հեռու էի պահում արքունիքից: Անզգամն ինձնից խոտորվեց, բայց ես հոգ չարեցի. ազգականներս, որ հեռացան ինձնից, հոգ չարեցի:

5. Որ խօսէր գաղտ զընկերէ իւրմէ, զնա բացէ ի բաց հալածէի:

Ով ծածուկ խոսեց իր ընկերոջ դեմ, նրան բացեիբաց հալածեցի:

Առաջին անգամ ճանաչելով այլևս չտեսա, այլ՝ հալածեցի:

Որ ամբարտաւան էր աչօք, և ագահ սրտիւ, ընդ նմա և հաց ո՛չ ուտէի:

Ով ամբարտավան էր աչքով և ագահ՝ սրտով, նրա հետ հաց իսկ չկերա:

Ամբարտավանին աչքերից ճանաչում էի՝ խեթ նայվածքից և այլն: Եվ սրտով ագահները, որ կաշառք էին վերցնում, եթե մեծ մեկն էր, հաց չէի ուտում նրա հետ, նաև, որ սրտումս շարժում էր ախտը, չէի ներում, այլ հալածում էի:

6. Աչք իմ ի հաւատացեալս երկրի, զի նստցին նոքա ընդ իս:

Աչքերս սևեռված էին երկրի հավատացյալներին, որպեսզի նրանք ինձ հետ նստեն:

Որտեղ լսում էի, թե Աստծուն և օրենքին հավատացողներ կան, բերում նստեցնում էի իմ կողքին, քանզի նա, ով օրենքը չի պահում, հավատացյալ չէ:

Որ գնայր ի ճանապարհ ամբիծ, նա՛ պաշտեր զիս:

Ով գնում էր անբիծ ճանապարհով, նա՛ էր ինձ ծառայում:

Նրանք էին իշխանները և թագավորության մասին հոգ տանողները:

7. Ո՛չ բնակէր ի մէջ տան իմոյ, որ առնէր զամբարտաւանութիւն, որ խօսէր զանիրաւութիւն, չէր յաջողեալ նմա առաջի աչաց իմոց:

Ամբարտավանություն անողն իմ տան մեջ չէր բնակվում, անիրավություն խոսողն աչքերիս առջև հաջողություն չուներ:

Գործով ամբարտավանը չէր բնակվում, կամ անիրավություն խոսողը հաջողություն չուներ: Ովսիան Տիրոջ պատկերն ուներ, որի առաջ հաջողություն չունեցավ, և ոչ մի անիրավ հաջողություն չի ունենա, ինչպես Հուդան, և բոլոր նրանք, ովքեր հեռացան աշակերտությունից, և սատանան հաջողություն չի ունենա նրա ամենատես աստվածության առաջ:

8. Ընդ առաւօտս սպանանէի զամենայն մեղաւորս երկրի, սատակեցից ի քաղաքի Տեառն զամենեսեան, որ գործեն զանօրէնութիւն:

Առավոտյան սպանում էի երկրի բոլոր մեղավորներին, Տիրոջ քաղաքից պիտի վերացնեմ բոլոր նրանց, ովքեր անօրինություն են գործում:

Երկյուղած թագավորի մասին է ասում, որ առավոտյան դատաստանով էր զբաղվում, վերակացուներ կարգում և որսում չարագործներին, և գիշերը, որ բռնում էին, առավոտյան սպանում էր ըստ օրենքի: Վերացնում էի քաղաքից բոլոր այն մարդկանց, ովքեր անօրինություն էին գործում, հատկապես՝ Երուսաղեմից, որ կոչվում էր Աստծու անվամբ: Առավոտը Տերն է, որ նրա ծագմամբ նահանջում են բոլոր չարերը, առավել ևս՝ եկեղեցուց, որն Աստծու քաղաքն է, որից արտաքսվում են ամեն տեսակ պղծություն չ,արություն, և անօրինության գործեր՝ քրիստոնյաների միջից: Յուրաքանչյուրի համար անձը քաղաք է, իսկ միտքը՝ թագավոր, վերանում են ամեն տեսակ մեղավոր խորհուրդներ և մտքեր, որոնք դևերի սերմանմամբ գործում են մեր մեջ, Քրիստոսի կամքին հակառակ գործեր, որոնք Քրիստոսի միջոցով սպանում ենք և չենք կենդանացնում:

Վարդան Արևելցի, Մեկնութիւն Սաղմոսացն Դաւթի, Էջմիածին, 1797 թ.

Գրաբարից թարգմանեց Գայանե Թերզյանը

Tags: ԱստվածաբանությունԵկեղեցին հայկական
Նախորդ

Օրվա ընթերցումներ Սուրբ Գրքից«Մի՛ վախեցիր, փոքրի՛կ հօտ, որովհետեւ ձեր Հայրը հաճեց տալ ձեզ արքայութիւնը»:

Հաջորդ

Օրվա ընթերցումներ Սուրբ Գրքից«Ես եմ աշխարհի լոյսը. ով իմ յետեւից է գալիս, խաւարի միջով չի քայլի, այլ կընդունի կենաց լոյսը»:

Հաջորդ
Օրվա ընթերցումներ Սուրբ Գրքից«Հունձն առատ է, իսկ մշակները՝ սակաւ: Արդ, խնդրեցէ՛ք հնձի Տիրոջը, որ մշակներ ուղարկի իր հնձի համար»:

Օրվա ընթերցումներ Սուրբ Գրքից«Ես եմ աշխարհի լոյսը. ով իմ յետեւից է գալիս, խաւարի միջով չի քայլի, այլ կընդունի կենաց լոյսը»:

Matyan.am

© 2021 Մատյան.հայ
by Vavati Group.

Կայքի նավիգացիա

  • Մեր մասին
  • Հետադարձ կապ

Հետևեք մեզ

No Result
View All Result
  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց

© 2021 Մատյան.հայ
by Vavati Group.