Երկուշաբթի, 25 Սեպտեմբերի, 2023
Matyan.am

Այսպէս է ասում Տէրը.
«Քո գործերը յանձնի՛ր Տիրոջ ձեռքը, եւ քո մտադրութիւնները պիտի կատարուեն:
Ինչպիսի մեծութեան էլ հասնես, դու քեզ խոնա՛րհ պահիր եւ դու շնորհ կգտնես
Տիրոջ առջեւ» (Առակներ 16:3)

  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց
No Result
View All Result
  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց
No Result
View All Result
Matyan.am
No Result
View All Result
Մատյան Աստվածաբանություն

Դավթի Սաղմոսների մեկնություն.Սաղմոս ՃԸ

20 Մայիսի, 2023
Աստվածաբանություն, Եկեղեցին հայկական
Դավթի Սաղմոսների մեկնություն.Սաղմոս ՃԸ
0
Կիսումներ
27
Դիտումներ
Share on FacebookShare on Twitter

Այսուհետև սաղմոս Դավթի: Ի դեմս Երեմիայի իր հակառակորդներին է ասում: Ներկայացնում է նաև Քրիստոսի չարչարանքները, հրեաների չարությունն ու Հուդայի անզգամությունը, որ ասվեց, երբ Աքիտոբելն ու շատերը մտել էին Աբիսողոմի մոտ:

1. Աստուած, օրհնութեան իմոյ մի՛ լռեր, զի բերան մեղաւորի՝ բերան նենգաւորի բացաւ ի վերայ իմ:

Ո՜վ իմ օրհնության Աստված, մի՛ լռիր, քանզի մեղավորի բերանը՝ բերանը նենգավորի, բացվեց ինձ վրա:

Ի դեմս Տիրոջ է ասում, քանզի ինքն է, որ որպես մարդ աղոթում է և որպես Աստված՝ լսում: Օրհնություն չարչարանքներին է կոչում, կարծես ասելով, թե չեմ ցանկանում իմ փառքը տալ նրանց, ովքեր հեռացան ինձնից: Մեղավորի բերանը՝ Աքիդոբելի և Հուդայի, բացվեց:  Մի՛ լռիր. մի՛ ներիր իմ մահվան համար, քանզի նրանց համար չէ, ովքեր գնացին ինձնից:

2. Խօսեցան զինէն լեզուաւ նենգաւորաւ, և բանիւ ատելութեամբ պաշարեցին զիս:

Խոսեցին իմ մասին նենգամիտ լեզվով և ատելության խոսքերով պաշարեցին ինձ:

Նրանք [խոսում էին] երկրավոր մարդու լեզվի միջոցով:

3. Մարտեան ընդ իս տարապարտուց. փոխանակ սիրոյ իմոյ մատնէին զիս, այլ ես յաղօթս կայի:

Հանիրավի մարտնչելով իմ դեմ: Սիրուս փոխարեն մեղադրեցին ինձ, բայց ես աղոթքի կանգնեցի:

Որովհետև Դավիթն ու Հիսուսը ոչ մի չարիք չէին գործել, սակայն սիրելու փոխարեն մատնում էին, բայց Տերն աղոթում էր՝ ասելով, թե [մեղք] մի՛ համարիր նրանց, և հակառակ չէ Տիրոջ այն խոսքին, որ ասաց. «Օրհնեցե՛ք ձեզ անիծողներին» (Մատթ. 5:44), քանզի մարգարեություն է, այլ ոչ թե անեծք:

4. Հատուցին ինձ չար փոխանակ ընդ բարւոյ, ատելութիւն փոխանակ սիրոյ իմոյ:

Հատուցեցին ինձ չար՝ բարու փոխարեն, և իմ սիրո դիմաց՝ ատելություն:

Ըստ Եսայու, թե նրանց ցավերն էր վերցնում (տե՛ս Ես. 53:4), իսկ Աքիտոփելը Դավթի խորհրդակիցն էր:

5. Կացո ի վերայ նորա մեղաւոր. սատանայ կացցէ ընդ աջմէ նորա:

Նրա դեմ մի չարագործ հանի՛ր, և սատանան թող կանգնի նրա աջ կողմում:

Հանի՛ր դևին, որի [դրդմամբ] Աքիտոփելը կախվեց: Սատանան թող կանգնի նրա աջ կողմում. «Եվ երբ նա պատառն առավ, սատանան մտավ նրա մեջ» (Հովհ. 13:27), նա նախապես գիտեր, այդ պատճառով էլ վերցրեց արծաթը:

6. Ի դատաստանէ իւրմէ ելցէ դատապարտեալ, և աղօթք նորա ի մեղս դարձցին:

Իր դատաստանից թող նա հանցապարտ դուրս գա, և նրա աղոթքը մեղք թող համարվի:

Ինքն իր դատաստանը տեսավ. և երկուսին էլ իրենց խորհուրդները դրդեցին իրենց կախվել, և նրա աղոթքը, այսինքն մեղա ասելը, որ արդարի արյուն մատնեցի, ո՛չ ժամանակին էր և ո՛չ էլ ի սրտե:

7. Եղիցին աւուրք նորա նուազ. և զայցելութիւն նորա՝ զայն այլ տարցի:

 Թող նվազեն օրերը նրա, և նրա պաշտոնը թող ուրիշն առնի:

Քանզի չորեքշաբթիից մինչև ուրբաթ կենդանի էր, և նրա պաշտոնը վերցրեց Մատաթիան:

8. Եղիցին որդիք նորա որբ, և կին նորա այրի. սահեսցին փոփոխեսցին, որդիք նորա մորողք եղիցին. և ելցեն ի բնակութենէ իւրեանց:

Նրա որդիները թող որբ դառնան, իսկ նրա կինն՝ այրի: Նրա որդիները թող թափառական շրջեն ու մուրացիկ լինեն, և թող նրանք հեռանան իրենց բնակավայրից:

Հուդայի մասին գրված չէ, որ կին ու որդի է ունեցել, ո՞վ գիտե, թե ունեցել է, կամ Աքիթոփելի: Այդպես եղան բոլոր հրեաների [որդիները], իսկ ովքեր սահեցին, գերվեցին Տիտոսից և հեռացան իրենց բնակավայրից:

9. Քննեսցէ փոխատու զամենայն ինչս նորա, յափշտակեսցեն օտարք զվաստակս նորա:

Պարտատերը թող խուզարկի ողջ ունեցվածքը նրա, օտարները թող հափշտակեն վաստակը նրա:

Պարտատերը սատանան է, որ պարտքով տվեց արծաթը, խուզարկեց և ինչ բարի բան կար կորզեց Հուդայից, և հրեաները հարկատրաբար մտնելով հափշտակեցին ունեցվածքը: Սիմաքոսը «պարակոտոր» է թարգմանում, որը հարկահանն է:

10. Մի՛ գտցի օգնական նմա. և մի՛ ոք ողորմեսցի ի վերայ որբոց նորա:

Թող ոչ ոք աջակից չլինի նրան, և նրա որբերին ոչ ոք չգթա:

Աջակից չգտավ, երբ Աստված վերցրեց իր ձեռքը նրա վրայից:

11. Եղիցին որդիք նորա ի սատակումն, և յազգէ ջնջեսցի անուն նորա:

Թող նրա որդիները կոտորվեն, և նրա անունը թող ջնջվի սերնդի միջից:

Կոտորվեցին հրեաները և Հուդան, և ոչ ոքի վրա այդ անունն այլևս չդրեցին՝ գարշելով նրանից ինչպես պիղծ մեկից:

12. Յիշեսցին մեղք հօր նորա առաջի Տեառն. և մեղք մօր նորա մի՛ ջնջեսցին, և եղիցին առաջի Տեառն յամենայն ժամ:

Թող Տիրոջ առջև հիշվեն նրա հոր մեղքերը, և նրա մոր մեղքերը չսրբվեն: Թող նրանք ամեն ժամ Տիրոջ առջև լինեն:

Եզակի է դնում  միակամ հրեաներին, և ում գործերը որ կատարում էին, նրանց համար հայր էր ու մայր, որոնք անապատում մեղանչեցին՝ հորը անարգելով, իսկ մայր Երուսաղեմին է ասում, ովքեր այնտեղ մեղանչեցին, թող չջնջվեն, քանզի ինչպես կյանքի գիրք կա, այդպես էլ մահվան կա, և մի՞թե այդ ամենը հավաքած ու կնքված չի պահում իր գանձարանում:

13. Սատակեսցի յերկրէ յիշատակ նորա. փոխանակ զի ոչ յիշեաց առնել զողորմութիւն:

Եվ նրանց հիշատակը թող վերանա երկրից, քանզի նա ողորմություն անելը չհիշեց:

Քանի որ լսեց. «Երանի ողորմածներին» (Մատթ. 5:7):

14. Հալածեաց զայր աղքատ և տնանկ. սպանանել զայն, որ խոնարհ է սրտիւ:

Հալածեց աղքատ ու տնանկ մարդուն, որ կործանի նրան, ով խոնարհ է սրտով:

Որ մեզ համար աղքատացավ, և գլուխը դնելու տեղ չուներ (տե՛ս Մատթ. 8:20) ու ասում էր. «Հեզ եմ և սրտով խոնարհ» (Մատթ. 11:29), և հալածեց մահվանը:

15. Սիրեաց զանէծս և ելցէ նմա. ո՛չ կամեցաւ զօրհնութիւն, հեռի եղիցի ի նմանէ:

Նա, որ անեծք սիրեց, թող այն իրեն դիպչի, նա, որ չուզեց օրհնություն, թող այն հեռու լինի նրանից:

Սիրեց, այսինքն՝ անիծյալ դարձնել Տիրոջը խաչի միջոցով, և իրեն դիպավ, քանզի նա օրհնության աղբյուր է, և չցանկացավ լսել. «եկե՛ք», այլ՝ «հեռացե՛ք ինձնից, անիծյալներ»:

16. Զգեցաւ զանէծս որպէս հանդերձ. Մտցէ որպէս ջուր ի փոր նորա, որպէս ձէթ ընդ ոսկերս նորա:

Անեծքը, որ նա հագավ ինչպես հանդերձ, թող ջրի պես լցվի նրա փորը, և ձեթի պես՝ նրա ոսկորների մեջ:

Ջրի պես չորս կողմից թող ներս մտնի, և ձեթի պես՝ նրա ոսկորների մեջ, առատահոս ինչպես ջուրը, և կայուն ինչպես ձեթ:

17. Եղիցի նմա որպէս հանդերձ զի ագանի, որպէս գօտի, որ ածի հանապազ ընդ մէջ:

Թող նրա համար հագնելու զգեստ լինի այն, և մեջքին կապելու մշտական գոտի:

Զգեստ, որ ամեն օր հագնի, և մեջքին գոտի կապի, նոր անեծք ստանա ամեն օր՝ հանդերձի պես պատվելով, և գոտու պես կապելով:

18. Այս գործ է այնոցիկ, որ չարախօս կային զինէն առ Տէր, և ոյք խօսէին չար զանձնէ իմմէ:

Այս է վարձը նրանց, ովքեր բամբասում էին ինձ Տիրոջ առջև, և ովքեր չարախոսում էին իմ մասին:

Իրենք, ասում է, գործեցին, այլ ոչ թե ես, Տիրոջ առջև, ասելով թե՝ այդ մարդը Աստծուց չէ, այլ Աստծուց պատիժ էին խնդրում:

19. Այլ դու Տէր, Տէր, արա՛ ընդ իս ըստ անուան քում, զի քաղցր է ողորմութիւն քո, և փրկեա՛ զիս, զի աղքատ և տնանկ եմ ես:

Բայց դու, Տե՛ր, Տե՛ր, ինձ հետ վարվի՛ր ինչպես վայել է անվանդ, քանզի քաղցր է ողորմությունը քո: Եվ փրկի՛ր ինձ, քանզի աղքատ ու տնանկ եմ ես:

Ինձ հետ վարվի՛ր՝ բնությանս հետ, ոչ թե ըստ հրեաների չարության, այլ՝ ըստ քո ողորմության, և ըստ քո անվան, քանզի Հայր ես:

20. Սիրտ իմ խռովեցաւ ի փորի իմում. և ես որպէս ստուեր ի խուսափել իմում պակասեցայ, և թօթափեցայ որպէս մարախ:

Եվ սիրտս խռովված է իմ ներսում: Ստվերի պես երկարելով սպառվեցի, և թափ տրվեցի ինչպես Մարախ:

Սիրտս խռովվեց, երբ ասաց. «Այժմ հոգիս խռովված է» (Հովհ. 12:27): Եվ ես ստվերի պես խոնարհվելով գետնին՝ խույս տվեցի՝ միայնակ փախչելով անապատ, և սպառվեցի ու թափ տրվեցի. առաքյալները նրանից՝ (Տիրոջից), ինչպես մարախ:

21. Ծունկք իմ տկարացան ի պահոց. և մարմին իմ այլագունեաց յիւղոյ:

Ծնկներս թուլացան ծոմապահությունից, և գունաթափվեց մարմինս յուղի պակասությունից:

Ինչպես Տիրոջ եղբայր Հակոբոսը, որի ծնկները կոշտացել էին, և երբեք յուղով չօծվեց, և բոլոր առաքյալները սոված էին և հասկ էին տրորում (տե՛ս Մատթ. 12:1):

22. Եղէ ես նախատ նոցա, տեսին զիս և շարժեցին զգլուխ իւրեանց:

Ես նրանց նախատինքը դարձա, տեսան ինձ ու շարժեցին գլուխներն իրենց:

Շարժում էին և ասում. «Վա՜հ, դու որ քանդում էիր տաճարը և երեք օրից այն շինում» (Մատթ. 27:40):

23. Օգնեա՛ ինձ, Տէր Աստուած իմ, և փրկեա՛ զիս ըստ ողորմութեան քում:

Օգնի՛ր ինձ, Տե՛ր Աստված իմ, և փրկի՛ր ինձ քո ողորմությամբ:

Ինչպես որ Պետրոսն ասաց խորտակվելու ժամանակ (տե՛ս Մատթ. 14:30):

24. Ծանիցեն զի ձեռն քո այս է, և դու, Տէր, արարեր զայս:

Թող իմանան, որ քո ձեռքն այս է, և որ, Տե՛ր, դո՛ւ արեցիր այս:

Քո կամքով եմ մեռնում, ասում է, և դու արեցիր, քանզի նրանք չէին կարող, քո ձեռքն այս է, այսինքն՝ քո ձեռքի գործն է:

25. Նոքա անիծանիցեն, և դու օրհնեսցես, ոյք յարուցեալ են ի վերայ իմ՝ ամօթ կրեսցեն. այլ ծառայ քո ուրախ եղիցի ի քեզ:

Թող նրանք անիծեն, բայց դու օրհնի՛ր. ինձ վրա հարձակվողները թող ամոթահար լինեն, բայց քո ծառան թող ուրախանա քեզնով:

Թող խաչեն, իսկ դու կօրհնես: Փառավորեցի, թող ամոթահար լինեն, երբ տեսնեն գալուստը ամպերով և փառքով: Բայց քո ծառան թող ուրախանա քեզնով՝ քո փառքի համար աստվածացած ծառայական այս մարմինս:

26. Զգեցցին զամօթ որ չարախօս կային զանձնէ իմմէ. և արկցեն որպէս կրկնոց՝ զամօթ իւրեանց զիւրեամբք:

Իմ մասին չարախոսողները թող ամոթ հագնեն և իրենց ամոթը թիկնոցի պես կրեն իրենց վրա:

Հարությունից հետո, և երբ նայեն նրան, ում խոցեցին, և թիկնոցի պես թող երես ու աստառ լինի [իրենց համար]:

27. Այլ ես խոստովան եղէց առ Տէր յոյժ բերանով իմով, ի մէջ բազմաց օրհնեցից զքեզ:

Իսկ ես մեծ գոհություն պիտի մատուցեմ Տիրոջն իմ բերանով, բազմությունների մեջ պիտի օրհնեմ քեզ:

Եկեղեցու միջոցով, որ Քրիստոսի բերանն է, երբ պատվականը զատի անարգից:

28. Զի եկաց նա ընդ աջմէ տնանկին, ի փրկել զիս յայնցանէ, ոյք հալածէին զանձն իմ:

Քանզի նա կանգնեց տնանկիս աջ կողմը, որ փրկի ինձ նրանցից, ովքեր հալածում են ինձ:

Չեմ ասում միայն, որ Հայրն ինձ հետ է, այլև՝ որ փրկի ինձ կռապաշտներից, որոնք հալածում են եկեղեցուն:

Վարդան Արևելցի, Մեկնութիւն Սաղմոսացն Դաւթի, Էջմիածին, 1797 թ.

Գրաբարից թարգմանեց Գայանե Թերզյանը

Tags: ԱստվածաբանությունԵկեղեցին հայկական
Նախորդ

Օրվա ընթերցումներ Սուրբ Գրքից«Եթէ միմեանց սիրենք, Աստուած բնակւում է մեր մէջ. եւ նրա սէրը մեր մէջ կատարեալ է»:

Հաջորդ

Օրվա ընթերցումներ Սուրբ Գրքից«Քանի որ ամէն ոք, որ Աստծուց է ծնուած, յաղթում է աշխարհին»: 

Հաջորդ
Օրվա ընթերցումներ Սուրբ Գրքից«Քանի որ ամէն ոք, որ Աստծուց է ծնուած, յաղթում է աշխարհին»: 

Օրվա ընթերցումներ Սուրբ Գրքից«Քանի որ ամէն ոք, որ Աստծուց է ծնուած, յաղթում է աշխարհին»: 

Matyan.am

© 2021 Մատյան.հայ
by Vavati Group.

Կայքի նավիգացիա

  • Մեր մասին
  • Հետադարձ կապ

Հետևեք մեզ

No Result
View All Result
  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց

© 2021 Մատյան.հայ
by Vavati Group.