Չորեքշաբթի, 27 Սեպտեմբերի, 2023
Matyan.am

Այսպէս է ասում Տէրը.
«Քո գործերը յանձնի՛ր Տիրոջ ձեռքը, եւ քո մտադրութիւնները պիտի կատարուեն:
Ինչպիսի մեծութեան էլ հասնես, դու քեզ խոնա՛րհ պահիր եւ դու շնորհ կգտնես
Տիրոջ առջեւ» (Առակներ 16:3)

  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց
No Result
View All Result
  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց
No Result
View All Result
Matyan.am
No Result
View All Result
Մատյան Լրահոս

 Երկրորդ Ծաղկազարդ

21 Մայիսի, 2023
Լրահոս, Վարք սրբոց
 Երկրորդ Ծաղկազարդ
0
Կիսումներ
21
Դիտումներ
Share on FacebookShare on Twitter

«Ո՞վ է այս փառքի արքան, – կարողությամբ հզոր Տերն է նա, պատերազմում զորեղ Տերը: Վեր քաշեցեք, իշխաններ, դռները ձեր, թող բացվեն հավիտենական դռները, և փառքի արքան թող ներս մտնի» (Սաղմ. 23:8-9):

Հրեշտակների այս երկխոսությունը Աստվածաշնչի Սաղմոսաց գրքից է, երբ համբարձումից երեք օր հետո Քրիստոս բարձրացավ  Վերին Երուսաղեմ։ Այդ օրը հրեշտակների ցնծության տոնն է, որ կոչվում է Երկրորդ Ծաղկազարդ։

Եթե առաջին Ծաղկազարդի ժամանակ հիշատակվում էր Տիրոջ գալուստը երկրային Երուսաղեմ, ապա երկրորդ Ծաղկազարդի ժամանակ հիշատակվում էր Տիրոջ մուտքը Վերին Երուսաղեմ: Առաջին Ծաղկազարդին Տերը փառաբանվում էր ինչպես Դավթի Որդի, իսկ երկրորդ Ծաղկազարդին` ինչպես Աստծո Որդի:

Երկրորդ Ծաղկազարդն արդեն համբարձյալ Քրիստոսի Վերին Երուսաղեմ մտնելու հիշատակն է, երբ Նրան ցնծությամբ դիմավորում էին հրեշտակները: Համբարձման ժամանակ, երբ Տերն անցնում էր հրեշտակների դասերով, նրանք զարմացած հարցնում էին, թե ով է այս հզոր թագավորը, իսկ Քրիստոսին ուղեկցող հրեշտակները պատմում էին Տիրոջ փառքը:

Տոնախմբությունը հաստատվել է Ներսես Շնորհալու եղբայր՝ Գրիգոր Բ Վկայասեր կաթողիկոսի կողմից և տոնում է միայն Հայ եկեղեցին:

Երկրորդ Ծաղկազարդը կապված է զուտ ազգային մի գեղեցիկ ավանդության և Ս. Գրիգոր Լուսավորչի անվան հետ :

Համաձայն այս ավանդության մեր հավատի հայր Ս. Գրիգոր Լուսավորիչը Խոր Վիրապի բանտարկության ողջ ընթացքում վայելել է հրեշտակի այցելությունն ու ներկայությունը։ Պատահում է, սակայն, որ Համբարձման չորրորդ օրը հրեշտակը բացակայում է, և երբ Լուսավորիչը հաջորդ օրը հարցնում է պատճառը, հրեշտակը պատասխանում է, որ Տիրոջ Համբարձումը տոնելու համար հրեշտակների ինը դասերը հաջորդաբար տոնախմբություն են կատարում, և ինքը, լինելով չորրորդ դասից, այդ օրը չի ցանկացել իր դասի ուրախություններից բացակայել։

Այսօր Քրիստոսի հաղթանակի տոնն է։ Սա այն օրն է, երբ յուրաքանչյուրս մասնակից ենք դառնում հրեշտակների ցնծությանը, վերապրում ենք Քրիստոսի առաջին հաղթական մուտքը Երուսաղեմ և հավատում, որ եթե թույլ տանք, որ Աստված բնակվի մեջ՝ մենք էլ կապրենք հաղթանակի այն ցնծությունը, որ ապրեցին հրեշտակները։

Աղոթենք առ Աստված, որ մեր հավատքի հոր՝ Ս. Գրիգոր Լուսավորչի նմանողությամբ կարողանանք զինվել ջերմեռանդ հավատքով և աներկյուղ վստահությամբ` դիմագրավելու կյանքի բոլոր դժվարություններն ու փորձությունները։

Tags: ԼրահոսՎարք սրբոց
Նախորդ

Օրվա ընթերցումներ Սուրբ Գրքից«Քանի որ ամէն ոք, որ Աստծուց է ծնուած, յաղթում է աշխարհին»: 

Հաջորդ

Օրվա ընթերցումներ Սուրբ Գրքից« Գիտենք, որ ով Աստծուց է ծնուած, չի մեղանչում, եւ ով Աստծուց է ծնուած, պահում է ինքն իրեն, եւ չարը նրան չի մօտենում»:

Հաջորդ
Օրվա ընթերցումներ Սուրբ Գրքից« Գիտենք, որ ով Աստծուց է ծնուած, չի մեղանչում, եւ ով Աստծուց է ծնուած, պահում է ինքն իրեն, եւ չարը նրան չի մօտենում»:

Օրվա ընթերցումներ Սուրբ Գրքից« Գիտենք, որ ով Աստծուց է ծնուած, չի մեղանչում, եւ ով Աստծուց է ծնուած, պահում է ինքն իրեն, եւ չարը նրան չի մօտենում»:

Matyan.am

© 2021 Մատյան.հայ
by Vavati Group.

Կայքի նավիգացիա

  • Մեր մասին
  • Հետադարձ կապ

Հետևեք մեզ

No Result
View All Result
  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց

© 2021 Մատյան.հայ
by Vavati Group.