Երեքշաբթի, 5 Դեկտեմբերի, 2023
Matyan.am

Այսպէս է ասում Տէրը.
«Քո գործերը յանձնի՛ր Տիրոջ ձեռքը, եւ քո մտադրութիւնները պիտի կատարուեն:
Ինչպիսի մեծութեան էլ հասնես, դու քեզ խոնա՛րհ պահիր եւ դու շնորհ կգտնես
Տիրոջ առջեւ» (Առակներ 16:3)

  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց
No Result
View All Result
  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց
No Result
View All Result
Matyan.am
No Result
View All Result
Մատյան Աստվածաբանություն

Դավթի Սաղմոսների մեկնություն.Սաղմոս ՃԺԳ

26 Մայիսի, 2023
Աստվածաբանություն, Եկեղեցին հայկական
Դավթի Սաղմոսների մեկնություն.Սաղմոս ՃԺԳ

????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????

0
Կիսումներ
24
Դիտումներ
Share on FacebookShare on Twitter

Ցույց է տալիս Աստծու երախտիքներն ու կուռքերի տկարությունը, ու թեև սա հին [կտակարանյան] պատմություն է Իսրայելի մասին՝ ի դեմս Զորաբաբելի, բայց նաև մարգարեություն է Նորի:

1. Ելանելն Իսրայէլի յԵգիպտոսէ. տանն Յակովբայ ի ժողովրդենէ այլազգեաց:

2. Եղև Հրեաստան սրբութիւն նորա, և Իսրայէլ իշխանութիւն նորա:

Երբ իսրայելացիները ելան Եգիպտոսից, Հակոբի տունը՝ օտար ժողովրդի միջից, Հրեաստանը նրա սրբարանը եղավ, և Իսրայելը՝ իշխանությունը նրա:

Տաճարն այնտեղ կառուցվեց և Իսրայելն իշխանությամբ տիրեց Պաղեստինին:

3. Ծով ետես և փախեաւ, և Յորդանան անդրէն դարձաւ:

Ծովը տեսավ ու փախավ, և Հորդանան գետը ետ դարձավ:

Ծովը խորհրդանշում է աշխարհի ծովը, որ խաչի միջոցով բաժանելով՝ հեռացրեց կռապաշտությունը և մեղքը: Գետը ետ դարձրեց՝ բնությունը դեպի Աստծուն և դեպի դրախտ:

4. Լերինք ցնծասցին որպէս խոյք. և բլուրք որպէս գառինք  մաքեաց:

Լեռները ցնծացին խոյերի պես, և բլուրները՝ ինչպես մաքիների գառներ:

Կարծես այդպես էին ցնծում լեռները, և խայտում՝ բլուրները, ուր երևում էին Տիրոջ փառքի նշույլները: Նաև լեռները Մովսեսն ու Ահարոնն են, և Իսրայելի իշխանները, բլուրները՝ Մարիամը և կանանց դասը, որ թմբուկով երգելով՝ բերկրեցին:

5. Զի ի քեզ ծով, զո՞ տեսեր և փախեար. կամ դու Յորդանան, զի՞ դարձար անդրէն:

6. Լերինք, ցնծացէ՛ք որպէս խոյք, և բլուրք որպէս գառինք մաքեաց:

Ի՞նչ եղավ քեզ, ծո՛վ, ո՞ւմ տեսար ու փախար, կամ դո՛ւ, գե՛տ Հորդանանի, ինչո՞ւ ետ դարձար: Լեռնե՛ր, ցնծացեք ինչպես խոյեր, և բլուրներ՝ ինչպես մաքիների գառներ:

Անշունչներին է հարցնում, որպեսզի շնչավորներին հորդորի օրհնել Աստծուն, և պատասխանում է Հոգին:

7. Յերեսաց Տեառն սասանեցաւ երկիր. յերեսաց Աստուծոյ Յակովբայ:

Երկիրը սասանվեց Տիրոջ առջև՝ Հակոբի Աստծու առջև:

Ինչպես որ ասաց Հակոբին. «Քեզ հետ կիջնեմ Եգիպտոս և ինքս էլ քեզ կհանեմ այնտեղից» (Ծննդ. 46:4): Եվ Տիրոջ ահավոր երեսից փախչելը, որից լեռները մոմի պես հալչում են, նաև ցույց է տալիս, որ սասանվելը բերկրելն ու ցնծալն է, որ նայում է երկրին և դողում է այն, ինչպես երբ խաչի վրա էր գտնվում Տերը, բոլոր տարերքները սասանվեցին: Եվ լեռներին «ցնծացեք» է ասում, որպեսզի այլևս դրանց վրա կուռքեր չդնեն, այլ՝ խոյեր և գառներ նվիրաբերեն Հակոբի կենդանի Աստծուն, որին նա նվիրաբերեց Բեթելում, Սամերոնում և Միջագետքից վերադառնալիս:

8. Ո դարձոյց զվէմն ի վտակս ջուրց, և զապառաժն յաղբերակունս:

Նրա դիմաց, ով ժայռը դարձրեց ջրի վտակ, և ապառաժն՝ աղբյուրի ակունք:

Որովհետև որպես տասներկու աղբյուրներ՝ ապառաժից հոսեցին Իսրայելի տասներկու ցեղերը՝ որպես խորհրդանիշ Հիսուսի, որից ամբողջ աշխարհը ոռոգվելով՝ պարարտացավ, և տասներկու առաքյալներն ինչպես տասներկու վտակներ գնացին ամբողջ տիեզերքով մեկ:

9. Մի՛ մեզ, Տէր, մի՛ մեզ. այլ անուան քում տո՛ւր զփառս, վասն ողորմութեան և ճշմարտութեան քոյ:

Ոչ թե մեզ, Տե՛ր, ոչ թե մեզ, այլ քո անվանը փառք տուր քո ողորմության և ճշմարտության համար:

Այսինքն՝ մեզ վրա մի՛ բարկացիր, և մեր մեղքերի պատճառով մի՛ զրկիր մեզ քո շնորհներից: Նորից, ինչպես Պետրոսն ու Հովհաննեսն էին ասում կաղի մասին, թե՝ ոչ թե իրենց զորությամբ, այլ Հիսուսի անվամբ քայլեց նա: Ըստ քո ողորմության՝ մեղավորների հանդեպ, և արդարներին տրված ճշմարիտ խոստման համաձայն:

10. Մի՛ երբէք ասասցեն ի հեթանոսս, թէ ո՞ւր է Աստուած նոցա:

Թող երբեք հեթանոսների մեջ չասեն, թե՝ «Նրանց Աստվածն ո՞ւր է»:

Քանզի սովոր էին այդպես ասել նրանց նվաճելուց հետո, թե՝ ո՞ւր է նրանց Աստվածը, որով պարծենում էին, որ խռովության մատնեց և ոչնչացրեց նրանց և նրանց հայրերին: Նաև, տեսնելով առաքյալների կատարած հրաշքները, ասում էին, թե՝ ո՞ւր է ձեր Աստվածը, որ ձեր միջոցով այդպիսի բաներ է կատարում, իսկ նրանք պատասխանում էին.

11. Աստուած մեր յերկինս և յերկրի, զամենայն զոր ինչ կամեցաւ և արար:

Մեր Աստվածը երկնքում է և երկրի վրա, ինչ որ կամեցավ՝ կատարեց:

Քանզի նրա արարածներն են, այդ պատճատով էլ ինչ որ կամեցավ՝ կատարեց, այլ ոչ թե այն, ինչ կարողացավ: Եվ երբ մեզ՝ փրկվածներիս, հաղթության պսակը տա, մենք կասենք այդպես մեզ նվաճածներին:

12. Կուռք հեթանոսաց ոսկի և արծաթ են, ձեռագործ են որդւոց մարդկան:

Հեթանոսների կուռքերը ոսկի և արծաթ են, ձեռքի գործն են մարդկանց որդիների:

Նյութի և գեղեցիկ արվեստի համար էին պատվի արժանանում, քանզի ձեռագործ էին:

13. Բերան ունին՝ և ոչ խօսին, աչս ունին՝ և ոչ տեսանեն:

14. Ականջս ունին՝ և ոչ լսեն, ունչս ունին՝ և ոչ հոտոտին:

15. Ձեռս ունին՝ և ոչ շօշափեն, ոտս ունին՝ և ոչ գնան. և ոչ գոյ բարբառ ի կոկորդս նոցա:

Բերան ունեն, բայց չեն խոսում, աչքեր ունեն, բայց չեն տեսնում: Ականջներ ունեն, բայց չեն լսում, քիթ ունեն, բայց չեն հոտոտում: Ձեռքեր ունեն, բայց չեն շոշափում, ոտքեր ունեն, բայց չեն քայլում, և նրանց կոկորդում ձայն չկա:

Ողջի կերպարանք ունեն, բայց կենդանի չեն, և ավելի վատ են, քան փոքր կենդանիները՝ ճանճը և մժեղը, քանզի նրանք գոնե շարժվում են, թռչում և քայլում, և նրանք, ովքեր ստեղծեցին, ավելի անմիտ են, քան սրանք:

16. Նման նոցա եղիցին, ոյք արարին զնոսա, ամենեքեան ոյք յուսացեալ են ի նոսա:

Նրանց նման կլինեն դրանք ստեղծողները և բոլոր նրանք, որ իրենց հույսը դնում են դրանց վրա:

Մահվամբ կլինեն անմիտ և անզգա:

17. Տուն Իսրայէլի յուսացաւ ի Տէր. օգնական ընդունելի է նոցա:

Իսրայելի տունը հույսը դրեց Տիրոջ վրա, որը նրա օգնականն ու ապավենն է:

Որ ընդունեց խոստացված երկրում:

18. Տուն Ահարոնի յուսացաւ ի Տէր, օգնական ընկերելի է նոցա:

Ահարոնի Տունը հույսը դրեց Տիրոջ վրա, որը նրա օգնականն ու ընկերակիցն է:

Ընծա մատուցողներին ընկեր էր, և առավել բարկանում էր նրանց արհամարհողների վրա:

19. Երկիւղածք Տեառն յուսացան ի Տէր, օգնական և փրկիչ է նոցա:

Տիրոջից երկյուղ կրողները հույսը դրին Տիրոջ վրա, որը նրանց օգնականն ու փրկիչն է:

Քահանայությունն առանձին պատվի է արժանացնում, նաև եկվորներին է պատվում, որոնց երկյուած է կոչում: Քանզի երկյուղածների սրտի մեջ էր դնում՝ օգնելով բնական օրենքով և փրկում էր կռապաշտությունից: Դարձյալ, այս երեք տները երեք հասակներն են. կատարյալների, որ օրենքից վեր են գործում, արդարների, որ ըստ օրենքի են գործում և ապաշխարողների, որ երկյուղում են Աստծուց և ապաշխարում, իսկ երկյուղածներին նորեկներ է ասում, որոնք երկյուղելով Աստծու ճշմարտությունից՝ եկան նրա մոտ:

20. Յիշեաց զմեզ Տէր և օրհնեաց զմեզ. օրհնեաց Տէր զտունն Իսրայէլի. օրհնեաց Տէր զտունն Ահարոնի:

Հիշեց մեզ Տերն ու օրհնեց մեզ, Տերն օրհնեց տունն Իսրայելի, Տերն օրհնեց տունն Ահարոնի:

Հիշեց, որ պիտի օրհներ մեզ ու օրհնեց, քանզի օրհնում է իրեն օրհնողներին: Տունն Իսրայելի, տունն Ահարոնի՝ երկյուղածների՝ առաջին, միջին և վերջին, նաև հին Իսրայելի օրհնությունը նորին ուղղեց, իսկ քահանայության շնորհը՝ եկեղեցուն:

21. Օրհնեաց Տէր զերկիւղածս իւր, զփոքրկունս և զմեծամեծս:

Տերն օրհնեց իրենից երկյուղ կրողներին՝ փոքրերին ու մեծերին:

Փոքր երկյուղածները նրանք են, ովքեր երկյուղ են կրում մարմնի տանջանքներից և գեհենից, իսկ մեծերը՝ ովքեր երկյուղում են, թե կզրկվեն նրան տեսնելուց: Եվ երկուսն էլ օրհնվում են նրանից:

22. Յաւելցէ ի ձեզ Տէր, ի ձեզ և յորդիս ձեր:

Տերը պիտի բազմացնի ձեզ՝ ձեզ և ձեր որդիներին:

Մարգարեներին պիտի բազմացնի, ինչպես նաև առաքյալներին, որ Իսրայելում էին, և նրանց աշակերտներին: Դարձյալ ասում է, թե պիտի բազմացնի ձեզ՝ հեթանոսներիդ, ինչպես որ Տերը տասներկուսին յոթանասուն դարձրեց:

23. Օրհնեալ էք դուք ի Տեառնէ, որ արար զերկինս և զերկիր:

Օրհնված եք դուք Տիրոջից, որ երկինքն ու երկիրը ստեղծեց:

Տիրոջից, այլ ոչ թե կուռքերից, որ այլոց կողմից ստեղծվեցին:

24. Երկինք երկնից Տեառն են. և զերկիրս ետ որդւոց մարդկան:

Երկինքների երկինքը Տիրոջն է, բայց երկիրը նա տվեց մարդկանց որդիներին:

Առավել վեր է այս զգալի երկնքից, Տիրոջ համար են իմանալի, որ գիտե նա այնտեղ, իսկ երկիրը մարդկանց որդիներին տվեց ճանաչելու համար, և վերինը՝ չքննելու:

25. Ոչ թէ մեռեալք օրհնեսցեն զքեզ, և ոչ ամենեքեան, որ իջանեն ի դժոխս:

Մեռելները չէ, որ պիտի օրհնեն քեզ, ոչ էլ բոլոր նրանք, ովքեր դժոխք են իջնում:

Ովքեր մեղքերի մեջ մեռած են, արժանի չեն [օրհնելու], և ոչ էլ նրանք, ովքեր կուռքերի են պաշտում, և ովքեր դժոխք են իջնում Աստծուն չհավատալու համար:

26. Այլ կենդանիքս օրհնեսցուք զՏէր, յայնմ հետէ մինչև յաւիտեան:

Այլ ողջերս Տիրոջը պիտի օրհնենք՝ այսուհետև մինչև հավիտյան:

Սրանով են զանազանվում ողջերը՝ մեռելներից հարություն առած, քանզի ողջերն են օրհնում Աստծուն, և նրանք, ովքեր չեն օրհնում, ապա բարի ողջեր չեն, այլ՝ անպիտան:

Վարդան Արևելցի, Մեկնութիւն Սաղմոսացն Դաւթի, Էջմիածին, 1797 թ.

Գրաբարից թարգմանեց Գայանե Թերզյանը

Tags: ԱստվածաբանությունԵկեղեցին հայկական
Նախորդ

Օրվա ընթերցումներ Սուրբ Գրքից«Վա՜յ նրանց, որոնք Կայէնի ճանապարհով ընթացան եւ ըստ Բաղաամի մոլորութեան սայթաքեցին»:

Հաջորդ

Օրվա ընթերցումներ Սուրբ Գրքից«Զգո՛յշ կացէք՝ ոչ ոք ձեզ չխաբի, որովհետեւ շատերը պիտի գան իմ անունով եւ պիտի ասեն՝ ես եմ Քրիստոսը  եւ շատերին պիտի մոլորեցնեն»:

Հաջորդ
Օրվա ընթերցումներ Սուրբ Գրքից« Աչքեր ունէք եւ չէ՞ք տեսնում, ականջներ ունէք ու չէ՞ք լսում եւ դեռ չէ՞ք հասկանում ու չէ՞ք յիշում»:

Օրվա ընթերցումներ Սուրբ Գրքից«Զգո՛յշ կացէք՝ ոչ ոք ձեզ չխաբի, որովհետեւ շատերը պիտի գան իմ անունով եւ պիտի ասեն՝ ես եմ Քրիստոսը  եւ շատերին պիտի մոլորեցնեն»:

Matyan.am

© 2021 Մատյան.հայ
by Vavati Group.

Կայքի նավիգացիա

  • Մեր մասին
  • Հետադարձ կապ

Հետևեք մեզ

No Result
View All Result
  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց

© 2021 Մատյան.հայ
by Vavati Group.