Չորեքշաբթի, 27 Սեպտեմբերի, 2023
Matyan.am

Այսպէս է ասում Տէրը.
«Քո գործերը յանձնի՛ր Տիրոջ ձեռքը, եւ քո մտադրութիւնները պիտի կատարուեն:
Ինչպիսի մեծութեան էլ հասնես, դու քեզ խոնա՛րհ պահիր եւ դու շնորհ կգտնես
Տիրոջ առջեւ» (Առակներ 16:3)

  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց
No Result
View All Result
  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց
No Result
View All Result
Matyan.am
No Result
View All Result
Մատյան Խոսք մեծաց

Խորհուրդների մասին

31 Մայիսի, 2023
Խոսք մեծաց, Կարևոր խոսք, Հայացք անցյալին
Փոքր Հայքի Նիկոպոլիս քաղաքի Սուրբ Քառասունհինգ Վկաների վկայաբանությունը
0
Կիսումներ
40
Դիտումներ
Share on FacebookShare on Twitter

Ամենից առաջ հոգա խորհուրդներիդ մաքրության համար, ինչի մասին [Դավիթ] մարգարեն ասում է. «Աստված փառավորված է Իր սրբերի խորհրդում» [Սաղմ. 88.8]: Ինչպես որ ծառան սպասում է իր տիրոջ հրամանին, այդպես էլ բոլոր զգայարանները կառավարվում են խորհուրդների միջոցով. քանզի բարին նախ խորհում են և ապա գործում, ինչպես դարձյալ ասում է մարգարեն. «Չարիք հղացավ և ծնեց անիրավություն» [Սաղմ. 7.15]: Դարձյալ՝ նախ խորհուրդներով սիրում են և ապա տալիս պարգևներ, ինչպես որ նախ Հովնաթանի հոգին կապվեց Դավթին, և ապա նա, իր հանդերձները հանելով, հագցրեց նրան [տե՛ս Ա Թագ. 18.1-4]: Նախ խորհուրդներով ատում են և ապա սպանում, ինչպես որ Հովսեփի եղբայրները նախ ատեցին նրան և ապա վաճառեցին Եգիպտոս [տե՛ս Ծն. 37.4-29]: ….
Աղտեղի խորհուրդների պատճառ են լինում եղբորը չարախոսելն ու բամբասելը, ատելը կամ հպարտանալը: Այդժամ Քրիստոս Աստված թույլ է տալիս, որ խորհուրդները վրա հասնեն ու միտքդ խավարեցնեն: Իսկ երբ հեզ ես ու խոնարհ, ողորմած, մարդասեր և խաղաղարար, Նա հալածում է խռովարար խորհուրդները, և միտքդ լուսավորվում է: Դարձյալ՝ անմաքուր խորհուրդների պատճառ են լինում աղոթքից ու աշխատանքից ծուլանալը, երբ քեզ տալիս ես քնի ու հանգստյան. այդժամ սատանան խորհուրդների որոմը սերմանում է սրտիդ մեջ ու քո միտքը խավարեցնում: Իսկ երբ արթուն ու զգոն ես, աղոթող և խելամիտ, հալածվում են գարշելի խորհուրդները, և միտքդ լուսավորվում է: Աղտեղի խորհուրդների պատճառ է և այն, որ առավել զբաղվում ես երկրային հոգսերով. այդժամ այլ խորհուրդների հետ մեկտեղ ներխուժում են պոռնկական խորհուրդները և միտքդ խավարեցնում: Իսկ երբ քեզ զսպում ես մարմնավոր խորհուրդներից, [սկսում ես] խորհել հոգևորը, և քո միտքը լուսավորվում է:
Երբ [անմաքուր] խորհուրդներ են գալիս, զարհուրի՛ր, մարտնչի՛ր, խոստովանի՛ր ու ապաշխարի՛ր, որ չընտելանաս ու չսովորես [նրանց], այլ հաղթես: ….
Եվ ինչպես որ թշնամու գալուց առաջ նախ պարսպում են քաղաքը, այդպես էլ դու նախ պարսպիր միտքդ պահքով, աղոթքով ու արտասուքով: Աստված կտեսնի քո ջանքը և միտքդ կլուսավորի:
Մի՛ թերագնահատիր խորհուրդների հանցանքները, քանզի հպարտությունը, նախանձն ու ատելությունը խորհուրդներով են կատարվում և խոշորագույն մեղքեր են: Քանի դեռ թշնամին հեռու է ամրոցից, հեշտ է նրանից զգուշանալ, իսկ երբ նա կռվով գրավի ամրոցը և մտնի ներս, դժվար կլինի այնտեղից հանել նրան: Այդպես էլ դու, քանի դեռ խորհուրդների պատերազմը հեռու է մտքիդ ամրոցից, զգուշացի՛ր նրանից, իսկ երբ կռվով գրավի ամրոցդ ու ներս խուժի, այնժամ առավել դժվարին հոգսեր կպատճառի քեզ: Ուստի զորացի՛ր և խորհուրդներդ միշտ աստվածահաճո՛ պահիր, որպեսզի դառնաս Սուրբ Հոգու տաճար:

Անանիա Նարեկացի

Աղբյուր՝ Անանիա Նարեկացի, «Յաղագս խորհրդոց».
ՄՄ ձեռ. 5707, 1386 թ., էջ 330ա-331ա
(փոխադրությունը գրաբարից՝ Տիգրան Խաչատրյանի)

Tags: Խոսք մեծացԿարևոր խոսքՀայացք անցյալին
Նախորդ

Դավթի Սաղմոսների մեկնություն.Սաղմոս ՃԺԷ

Հաջորդ

Օրվա ընթերցումներ Սուրբ Գրքից«Աստծոյ բարութիւնը քեզ ապաշխարութեան է տանում»: 

Հաջորդ
Օրվա ընթերցումներ Սուրբ Գրքից«Նոյնպէս եւ դուք ձեզ մեռած համարեցէք մեղքի համար, բայց կենդանի՝ Աստծոյ համար՝ մեր Տէր Քրիստոս Յիսուսով»: 

Օրվա ընթերցումներ Սուրբ Գրքից«Աստծոյ բարութիւնը քեզ ապաշխարութեան է տանում»: 

Matyan.am

© 2021 Մատյան.հայ
by Vavati Group.

Կայքի նավիգացիա

  • Մեր մասին
  • Հետադարձ կապ

Հետևեք մեզ

No Result
View All Result
  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց

© 2021 Մատյան.հայ
by Vavati Group.