Չորեքշաբթի, 4 Հոկտեմբերի, 2023
Matyan.am

Այսպէս է ասում Տէրը.
«Քո գործերը յանձնի՛ր Տիրոջ ձեռքը, եւ քո մտադրութիւնները պիտի կատարուեն:
Ինչպիսի մեծութեան էլ հասնես, դու քեզ խոնա՛րհ պահիր եւ դու շնորհ կգտնես
Տիրոջ առջեւ» (Առակներ 16:3)

  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց
No Result
View All Result
  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց
No Result
View All Result
Matyan.am
No Result
View All Result
Մատյան Ոչ միայն հացիվ

Օրվա ընթերցումներ Սուրբ Գրքից«Ինչո՞ւ դուք ձեր սրտերում չար բան էք խորհում»:

2 Հունիսի, 2023
Ոչ միայն հացիվ
Օրվա ընթերցումներ Սուրբ Գրքից«Երանի՜ նրանց, որ քաղցն ու ծարաւն ունեն արդարութեան, որովհետեւ նրանք պիտի յագենան»:
0
Կիսումներ
35
Դիտումներ
Share on FacebookShare on Twitter

Հռոմեացիներ 2.25-3.9

2.25 Թլփատութիւնն օգուտ կունենայ, եթէ օրէնքը պահես, իսկ եթէ օրէնքը խախտող ես, քո թլփատութիւնը անթլփատութիւն կլինի. 26 ուրեմն, եթէ անթլփատ մարդը օրէնքի իրաւունքները պահի, նրա անթլփատութիւնն արդեօք թլփատութիւն չի՞ համարուի: 27 Եւ ի բնէ անթլփատ մարդը, օրէնքը կատարելով, պիտի դատի քեզ, որ գրաւոր օրէնքն ունենալով եւ թլփատուած լինելով հանդերձ՝ մեղանչել ես օրէնքի դէմ. 28 որովհետեւ բուն հրեան նա չէ, որ արտաքուստ է երեւում, եւ ոչ էլ բուն թլփատութիւնը՝ արտաքուստ եղածը՝ մարմնականը: 29 Այլ հրեան նա է, որ ներքուստ է, եւ թլփատութիւնը սրտի թլփատութիւնն է՝ ըստ հոգու եւ ոչ թէ ըստ գրի, եւ որի գովքը մարդկանցից չէ, այլ՝ Աստծուց:

3.1 Արդ, ո՞րն է հրեայի առաւելութիւնը, կամ թլփատութիւնից ի՞նչ օգուտ. 2 շատ բան՝ ամէն տեսակէտից: Նախ՝ այն, որ Աստծոյ պատգամները նրանց վստահուեցին: 3 Իսկ արդ, եթէ ոմանք հաւատարիմ չգտնուեցին, մի՞թէ նրանց անհաւատութիւնը Աստծոյ հաւատարմութիւնը խափանեց: 4 Քա՛ւ լիցի: Արդ, թող Աստուած ճշմարիտ լինի, իսկ ամէն մարդ՝ սուտ, ինչպէս որ գրուած էլ է, թէ՝ «Արդար լինես քո խօսքերում եւ յաղթես, երբ դատում են քեզ»: 5 Բայց եթէ մեր անիրաւութիւնը ցայտուն է դարձնում Աստծոյ արդարութիւնը, ի՞նչ ասենք. անիրա՞ւ է Աստուած, որ բարկութիւն է թափում: 6 Որպէս մարդ եմ խօսում: Քա՛ւ լիցի, ապա թէ ոչ՝ Աստուած ինչպէ՞ս կդատի աշխարհը. 7 արդարեւ, եթէ իմ ստով Աստծոյ ճշմարտութիւնը աւելանում է ի փառս նրա, էլ ինչի՞ համար եմ ես դատւում իբրեւ մեղաւոր: 8 Ուրեմն, ահա թէ ինչպէս են նախատում մեզ, եւ ինչպէս ոմանք մեր մասին ասում են, իբր թէ ասած լինենք. “Չարի՛ք գործենք, որպէսզի բարին գայ”. նրանք արժանի են իրենց դատապարտութեանը: 9 Եւ արդ, ինչո՞վ ենք առաւել. արդարեւ, եւ ոչ մի բանով. որովհետեւ աւելի վերեւ էլ հաստատեցինք հրեաների եւ հեթանոսների՝ ամէնքի էլ մեղքի տակ լինելը:

Ավ. ըստ Մատթեոսի 9.1-8

1 Եւ նաւակ մտնելով՝ Յիսուս անցաւ ծովի միւս կողմը. եւ եկաւ իր քաղաքը: 2 Եւ ահա նրա մօտ բերեցին մի անդամալոյծ, որ պառկած էր մահճի մէջ: Յիսուս, նրանց հաւատը տեսնելով, ասաց անդամալոյծին. «Քո մեղքերը քեզ ներուած են»: 3 Եւ ահա օրէնսգէտներից ոմանք իրենց մտքում ասացին՝ դա հայհոյում է: 4 Եւ Յիսուս, իմանալով նրանց մտածումները, նրանց ասաց. «Ինչո՞ւ դուք ձեր սրտերում չար բան էք խորհում. 5 ի՞նչն է դիւրին. ասել՝ քեզ ներուա՞ծ են քո մեղքերը, թէ՞ ասել՝ վե՛ր կաց եւ քայլի՛ր: 6 Արդ, որպէսզի իմանաք, որ մարդու Որդին իշխանութիւն ունի երկրի վրայ մեղքերը ներելու,– ասաց նա այդ ժամանակ անդամալոյծին,– վե՛ր կաց, վերցրո՛ւ քո մահիճը եւ գնա՛ քո տունը»: 7 Եւ նա վեր կենալով իր տունը գնաց: 8 Երբ ժողովուրդը այս տեսաւ, զարմացաւ. եւ փառաւորում էր Աստծուն՝ մարդկանց այսպիսի իշխանութիւն Տուողին:

Tags: ԱստվածաշունչՈչ միայն հացիվ
Նախորդ

Լեզվի մեղքի մասին

Հաջորդ

Դավթի Սաղմոսների մեկնություն.Սաղմոս ՃԻ

Հաջորդ
Դավթի Սաղմոսների մեկնություն.Սաղմոս ՃԻ

Դավթի Սաղմոսների մեկնություն.Սաղմոս ՃԻ

Matyan.am

© 2021 Մատյան.հայ
by Vavati Group.

Կայքի նավիգացիա

  • Մեր մասին
  • Հետադարձ կապ

Հետևեք մեզ

No Result
View All Result
  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց

© 2021 Մատյան.հայ
by Vavati Group.