Երկուշաբթի, 25 Սեպտեմբերի, 2023
Matyan.am

Այսպէս է ասում Տէրը.
«Քո գործերը յանձնի՛ր Տիրոջ ձեռքը, եւ քո մտադրութիւնները պիտի կատարուեն:
Ինչպիսի մեծութեան էլ հասնես, դու քեզ խոնա՛րհ պահիր եւ դու շնորհ կգտնես
Տիրոջ առջեւ» (Առակներ 16:3)

  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց
No Result
View All Result
  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց
No Result
View All Result
Matyan.am
No Result
View All Result
Մատյան Լրահոս

Սուրբ Գայանյանց կույսերի հիշատակության օր

6 Հունիսի, 2023
Լրահոս, Վարք սրբոց
Սուրբ Գայանյանց կույսերի հիշատակության օր
0
Կիսումներ
48
Դիտումներ
Share on FacebookShare on Twitter

Քրիստոնեության ճանապարհը լի էր փորձություններով։ Դարեր շարունակ հավատքի հաստատման և զորացման համար քրիստոնյան անցել է մաքառման և ինքնազոհողության դժվարին ճանապարհ։ Այդ ճանապարհին որոշները դիմակայել են և շարունակել ապրել ու դարձել են ճշմարիտ հավատքի քայլող վկայարաններ, որոշներն էլ՝ զոհվել ու անմահացել են հավատքի համար։

Քրիստոնեության հաստատման դեռ սկզբնական շրջանից Հայոց հավատքը Հայոց հողի վրա երկնել է հավատքի վկայարաններ, որոնցից են նաև Ս․ Հռիփսիմեի և Ս․ Գայանեի տաճարները՝ Սուրբ Էջմիածնում։ Դրանք դարձել են սրբատեղիներ, ուր հազարավոր հավատացյալներ այցելում են, հպվում են սրբերի գերեզմաններին և ամրանում հավատքի մեջ։ 

Դիոկղետիանոս կայսեր օրոք Ս. Գայանեն 37 քրիստոնյա կույսերից մեկն էր, Հռոմի Ս. Պողոս վանքի մայրապետը: Դիոկղետիանոսը հեթանոս էր և հալածում էր քրիստոնյաներին: Կայսրը ցանկանում է կնության առնել կույսերից մեկին՝ Հռիփսիմեին, ով չի համաձայնվում, և նրանք փախչում են Ալեքսանդրիա, այնուհետև՝ Հայաստան: Հայոց Տրդատ արքան, իմանալով կույսերի հետ կապված պատմությունը, ինքն է ցանկանում տիրանալ գեղեցիկ կույսին: Հռիփսիմեին բերում են պալատ, նրա հետ նաև՝ Գայանեին, որպեսզի Հռիփսիմեին հորդորի չհակառակվել կայսերը: Սակայն Տրդատն այդպես էլ չի կարողանում տիրանալ գեղեցկատես Հռիփսիմեին և զայրացած հրամայում է սպանել բոլոր կույսերին: Գայանեին չարչարել են, գլխատել: Նրա մարմինը Ս. Գրիգոր Լուսավորիչն ամփոփել է տապանի մեջ և կնքել արքունի, քահանայական-հայրապետական կնիքներով: Հետագայում, հենց այդ վկայարանների տեղում կառուցվում են Ս. Հռիփսիմե, Ս. Գայանե և Ս. Շողակաթ եկեղեցիները:

Հայ Առաքելական Եկեղեցում կույսերի հիշատակին նվիրված Ս. Հռիփսիմյանց և Ս. Գայանյանց կույսերի տոները նշվում են Հոգեգալստյան տոնից մեկ շաբաթ անց` երկուշաբթի և երեքշաբթի օրերին: Կույսերի հիշատակի օրերին նրանց անունը կրող եկեղեցիներում մատուցվում է Ս. Պատարագ:

Tags: ԼրահոսՎարք սրբոց
Նախորդ

Օրվա ընթերցումներ Սուրբ Գրքից«Տէրն է ի յայտ բերելու իր արդարութիւնն ու ցնծութիւնը բոլոր ազգերի առաջ»:

Հաջորդ

Սուրբ Հռիփսիմեանց կոյսերի վկայաբանութիւնը

Հաջորդ
Սուրբ Աստվածածնի ծնողների՝ Հովակիմի և Աննայի վարքը

Սուրբ Հռիփսիմեանց կոյսերի վկայաբանութիւնը

Matyan.am

© 2021 Մատյան.հայ
by Vavati Group.

Կայքի նավիգացիա

  • Մեր մասին
  • Հետադարձ կապ

Հետևեք մեզ

No Result
View All Result
  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց

© 2021 Մատյան.հայ
by Vavati Group.