Չորեքշաբթի, 4 Հոկտեմբերի, 2023
Matyan.am

Այսպէս է ասում Տէրը.
«Քո գործերը յանձնի՛ր Տիրոջ ձեռքը, եւ քո մտադրութիւնները պիտի կատարուեն:
Ինչպիսի մեծութեան էլ հասնես, դու քեզ խոնա՛րհ պահիր եւ դու շնորհ կգտնես
Տիրոջ առջեւ» (Առակներ 16:3)

  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց
No Result
View All Result
  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց
No Result
View All Result
Matyan.am
No Result
View All Result
Մատյան Աստվածաբանություն

Դավթի Սաղմոսների մեկնություն.Սաղմոս ՃԻԶ

12 Հունիսի, 2023
Աստվածաբանություն, Եկեղեցին հայկական
Սուրբ Հովհան Ոսկեբերան: Ճառ աղոթքի մասին
0
Կիսումներ
46
Դիտումներ
Share on FacebookShare on Twitter

Աստիճանների օրհներգություններ

Նրանք, ովքեր Երուսաղեմ վերադարձան ոչ անկեղծ սրտով և Աստծուն հուսալով, չկարողացան տաճարը կառուցել քառասուն տարում, մինչև որ եկավ Զորաբաբելը և վեց տարում ավարտեց, որովհետև Տերը նրա հետ էր, ինչպես որ ասում է.

1. Եթէ ոչ Տէր շինէ զտուն, ի նանիր վաստակին շինօղք նորա: Եթէ ոչ Տէր պահէ զքաղաք, ընդունայն տքնին պահապանք նորա:

Եթե Տերը տունը չշինի, իզուր են չարչարվում այն շինողները, եթե Տերը քաղաքը չպահպանի, իզուր են հսկում պահապանները նրա:

Քանզի, երբ Տերը չէր պահում, այն, ինչ ցերեկը վաստակում էին, գիշերը թշնամիները ոչնչացնում էին:

2. Ի նանիր է ձեզ յառնել կանխաւ. արդ արի՛ք մինչչև էք ննջեցեալ, ոյք ուտէք զհաց ցաւոց:

Իզուր եք վաղ արթնանում. արդ, վե՛ր կացեք՝ քանի դեռ չեք ննջել: Դուք տառապանքի հացն եք ուտում:

[Այսինքն՝ իզուր է], քանի դեռ չէին եկել Զորաբաբելն ու Հեսուն: Արդ, վե՛ր կացեք՝ քանի դեռ չեք ննջել, այսինքն՝ հանգիստ չեք առել, քանզի քանի դեռը գործն է, իսկ մյուսը՝ սուրն ու աղեղը, կամ քանի դեռ չեք ննջել մահվան քնով: Դարձյալ ակամա կործանված բնությունը վերաշինելու եկան մարգարեներն ու արդարները, սակայն չկարողացան, մինչև որ եկավ Ադամի Ստեղծիչը և դարձավ երկրորդ Ադամը: Եվ տառապանքի հացն էին ուտում, նախ, որ տարերքները մարդկանց համար դայակ ու դաստիարակներ էին, հաշտ չէին [նրանց հետ], այլ ծեծում էին նրանց անբերրիությամբ, երաշտով ու կարկուտով, մորեխով, մինչև որ երկնքից իջած Հացը եկավ: Դարձյալ՝ օտար ուսմունքի բանական հացը տանջում էր խղճմտանքը, քանի որ իր մեջ չուներ կատարյալ, ճշմարիտ աստվածպաշտությունը, մինչև որ եկավ նա, որ ասաց. «Ես եմ հարությունը և կյանքը, հացը և ջուրը, և հովիվը» (տե՛ս Հովհ. 11:25, 6:35, 10:11), ուստի ասում է՝ վե՛ր կացեք, լսելու հարության ձայնը:

3. Ի ժամանակի, որպէս տացի քուն սիրելեաց իւրոց. Ժառանգութիւն առն որդիք են, որոյ վարձք իւր են, այն է պտուղ որովայնի իւրոյ:

Մինչ նա քուն է տալիս իր սիրելիներին: Մարդու ժառանգությունը նրա որդիներն են, որոնք նրա վարձն են, պտուղը նրա որովայնի:

Քունը հանգստի վիճակն է, քանի որ պատերազմը նրանց թույլ չէր տալիս հանգստանալ և ոչ էլ քնել: Նրանց ժառանգություն է խոստանում բազմազավակությունը, և ասում, որ Տիրոջ ժառանգությունը Հակոբն է: Նաև իր լավ որդիներին Տերը կանչում է, անպտուղ ու ամուլ չի թողնում, որովհետև ով աշխատում է Աստծու պատվիրանների համար, նրան Տերը վարձք է տալիս իր որովայնի պտղով, ինչպես որ օրինապահներին խոստացավ՝ ասելով. «Քո երկրում անսեռունակ տղամարդ և ամուլ կին չեն լինելու» (Ելք 23:26): Նաև առաքինիները, որ կրոնավորներ են և կույսեր, Տիրոջ ժառանգությունն են և պտուղը նրա Հոգու որովայնի, որոնց որովայնից կենդանություն ջրեր են բխում՝ ուսմունքներ և խրատներ, որով բազում որդիներ են բերում ի փառս [Աստծու]:

4. Որպէս նետք ի ձեռս հզօրի, այնպէս են և որդիքն թօթափելոց:

Ինչպես նետերը հզորի ձեռքում, այնպես են որդիներն ազատվածների:

Երբ հզորների ձեռքերից դուրս են թափվում նետերը, Սիմաքոսն այսպես է [թարգմանում]՝ «որդիները մանուկ ժամանակ քաջ են լինում», որդիները Տիրոջ ձեռքից ուժ ստանալով վնասում են թշնամուն:

5. Երանի՛, որ ելից զցանկութիւն իւր ի նոցանէ. մի՛ ամաչեսցեն՝ յորժամ խօսեսցին թշնամիք նոցա ընդ նոսա առ դրանն:

Երանի՛ նրան, ով իր ուզածի չափ կառնի այդ նետերից, երբ դարպասի մոտ իր թշնամիների հետ խոսելու լինի, նա ամոթով չի մնա:

Ժողովուրդը հայցում էր [իրագործել] իր ուզածը՝ Երուսաղեմի պարսպի շինությունը և թշնամիների առջև դռները փակելը, երբ առանց ամոթի, համարձակությամբ կփակեն թշնամու դեսպանների առաջ՝ թողնելով նրանց քաղաքի դարպասներից դուրս և [եթե որևէ բան խոսեին իրենց հետ], պատասխան կտային: Դարձյալ՝ նաև ցանկալի է, որ Աստծու այս մեծ քաղաքը՝ մեր բնությունը, պարսպված լինի Աստծու երկյուղով, և զգայարանների դռները փակված լինեն Տիրոջ պատվիրաններով, որոնցով կխոչընդոտեն թշնամի դևերի դեսպաններին և լրտեսներին՝ խոսքով պատասխանելով՝ ըստ Սուրբ Գրքի և ետ դարձնելով: Եվ ոչ մի ամոթալի գործ չեն անի, ինչպես Տերն ու սրբերը [չարեցին], և որ սրանից բացի չկա Աստծու այլ պատվական քաղաք:

Վարդան Արևելցի, Մեկնութիւն Սաղմոսացն Դաւթի, Էջմիածին, 1797 թ.

Գրաբարից թարգմանեց Գայանե Թերզյանը

Tags: ԱստվածաբանությունԵկեղեցին հայկական
Նախորդ

Բեթղեհեմի մանուկների, Ակակիոս վկայի, Մովկիմա քահանայի և Կոտրիատիոս զինվորի հիշատակության օր

Հաջորդ

Օրվա ընթերցումներ Սուրբ Գրքից«Արդար թագաւորը բարձրացնում է իր երկիրը, իսկ անօրէնը կործանում է այն»: 

Հաջորդ
Աղոթք Սուրբ Գիրք ընթերցելուց առաջ

Օրվա ընթերցումներ Սուրբ Գրքից«Արդար թագաւորը բարձրացնում է իր երկիրը, իսկ անօրէնը կործանում է այն»: 

Matyan.am

© 2021 Մատյան.հայ
by Vavati Group.

Կայքի նավիգացիա

  • Մեր մասին
  • Հետադարձ կապ

Հետևեք մեզ

No Result
View All Result
  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց

© 2021 Մատյան.հայ
by Vavati Group.